Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Февраль
2024

Новости за 12.02.2024

«Եկավ, ինձ գրկեց, մտածեց մաման եմ». խնամատար ծնողն ու զույգ տղաները. Մի կնոջ պատմություն

168.am (168 ժամ) 

Քնարիկ Եսայանը Թեհրանից Հայաստան է տեղափոխվել տարիներ առաջ ու աշխատանքի անցել «Մանկան տուն» ՊՈԱԿ-ում։ Աշխատելով մանկահասակ երեխաների հետ՝ Քնարիկը որոշել ստանձնել զույգ եղբայրների խնամատարությունը։ Նրա աղջիկը Թեհրանում է ապրում:

Հայաստանի 4 բնակավայրում օդի ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել

168.am (168 ժամ) 

Հայաստանի 4 բնակավայրում` Արարատում, Գյումրիում, Իջևանում և Աշոցքում, փետրվարի 11-ին, օդի ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Գինեսի գիրքը հրաժարվել է գրանցել լուցկու հատիկներից պատրաստված ամենաբարձր «Էյֆելյան աշտարակի» կնկնօրինակը

168.am (168 ժամ) 

47-ամյա ֆրանսիացի Ռիշար Պլաուդը 8 տարի շարունակ 706.900 լուցկու հատիկներից 7 մետր բարձրությամբ Էյֆելյան աշտարակի կրկնօրինակն է ստեղծել, սակայն Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հրաժարվել են այն գրանցել՝  պատաճաբանելով, թե ֆրանսիացին «սխալ» լուցկու հատիկներ է օգտագործել:

Ջամբալայա

168.am (168 ժամ) 

Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով եռացրած ջրի մեջ մտցրեք ու հանեք, դրեք ափսեի մեջ:

Խիստ ուսուցիչը

168.am (168 ժամ) 

Պատմում են, որ հիվանդությամբ տառապող մի մարդ նայում էր սեղանին առատորեն դրված տարատեսակ ուտեստներին, խորտիկներին ու ավելի տառապանք ապրում, որովհետև հիվանդությունը թույլ չէր տալիս ուտել դրանցից և ցավով ասում էր, թե մեծ ախորժակով նայում էր այդ ամենին, բայց ոչինչ չէր կարողանում ուտել: Այս իրական պատմությունն ավարտվում է ցավալի վերջաբանով, որտեղ տվյալ անձն այդպես սովամահ է լինում: Այն կարող է շատ խիստ ու դաժան թվալ մեզ, թե ինչու Երկնային Նախախնամությունը թույլ տվեց, որ այդ անձը սովամահ լինի:



Վրաստանը 2023 թվականին զբոսաշրջությունից ռեկորդային 4,1 միլիարդ դոլար է վաստակել

168.am (168 ժամ) 

Գերատեսչության տվյալներով՝ անցյալ տարի զբոսաշրջության նպատակով Վրաստան են ժամանել 4 միլիոն 669 հազար 467 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 27,8 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները:

Նշվել են քնի խանգարումների հիմնական պատճառները

168.am (168 ժամ) 

Անքնության երկու հիմնական պատճառներն են սթրեսային իրավիճակները և ապրելակերպի փոփոխությունները: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան։

Կարեն Անդրեասյանը դահլիճի վարձակալության փողը խնայում էր, որ 34 միլիոն դրամով գնի 4 ավտոմեքենա

168.am (168 ժամ) 

Երբ Դատավորների ընդհանուր ժողովից առաջ 168.am-ը գրեց, որ վերջին պահին դատավորները ծանուցում են ստացել այն մասին, որ Ժողովը տեղի է ունենալու ոչ թե Աջափնյակ նստավայրում, ինչպես նախօրոք ծանուցված էր, այլ Կառավարության նիստերի մեծ դահլիճում, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը մի լալահառաչ, բացառիկ հարցազրույց տվեց իր խոսնակին, որում ասել էր.

Վրաստանցիներն արտերկրում 2 մլրդ լարի են ծախսել

168.am (168 ժամ) 

Վրաստանի ռեզիդենտ այցելուների արտասահման կատարած այցելությունների թիվը կազմել է 2,2 մլն, ինչը, 20222 թվականի տվյալներից 32,7 տոկոսով ավելի է: 2023 թվականին այցելությունների 35.4 տոկոսը կատարվել է գնումների նպատակով։ Այցելությունների դասակարգումն ըստ նպատակների հետևյալն է.

ԼՂ-ի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ոչ համարժեք դատապարտումը դարձավ աշխարհում հակամարտությունների տարածման պատճառ․ Իտալիայում ՀՀ դեսպան

168.am (168 ժամ) 

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվել է հեղինակավոր Բոնիֆացիոս VIII - 2023 միջազգային մրցանակը, որը կրում է «Խաղաղության մշակույթի համար» խորագիրը։

Ադրբեջանին տրամադրված ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Հայաստանը տվել է նաև որոշ միջազգային գործընկերների. ԱԳՆ

168.am (168 ժամ) 

«Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Կարտոֆիլն էժանացել է շուրջ 40%-ով, ձուն՝ թանկացել 1.1%-ով. սննդամթերքի գները՝ տարվա առաջին ամսում

168.am (168 ժամ) 

Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 տոկոսով, սակայն նախորդող ամսվա՝ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ աճել է 1.2 տոկոսով:

Գարեգին Խումարյանի պատասխանը

168.am (168 ժամ) 

Հոգաչափ շնորհակալ եմ աջակցության հարյուրավոր զանգերի, հաղորդագրությունների և գրառումների համար: Աննկարագրելի տպավորված եմ լրագրողական մեր համքարության արձագանքով՝ իրավիճակը լուսաբանող տասնյակ հրապարակումներով և հաջակցություն սկսված ստորագրահավաքով: Սա միջանկյալ «շնորհակալությունն» էր: Հիմնականը՝ շուտով:

Ի՞նչ է Ռուսաստանն առաջարկում արցախահայությանը․ ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարում է՝ պատրաստ են օգնել արցախահայերին

168.am (168 ժամ) 

168․am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ներկայումս սա ամենաբարդ ու ամենացավալի հարցերից մեկն է, որն առկա է՝ որպես հարց կողմերի միջև, սակայն սրան վերաբերվում են այնպես, ասես նման հարց գոյություն չունի։ Սակայն, նրա խոսքով, նման վերաբերմունքը չի նշանակում ամենևին, որ հարցը չկա, ու մի օր դրա մասին չեն խոսելու։

25 տարի Արցախում ապրող բազմազավակ կնոջը երեխաների հետ միասին կարգավիճակ չեն տալիս, նա զրկվել է բոլոր տեսակի աջակցություններից

168.am (168 ժամ) 

«Ես օր էի վերցրել Արաբկիրի անձնագրայինում, գնացի, ինձ ասացին, որ ես փախստականի կարգավիճակ չեմ կարող ստանալ, հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում են՝ դու ՀՀ քաղաքացի ես, մինչդեռ իմ անձնագիրը Արցախի Հանրապետության անձնագիր է, միայն ծննդյանս վկայականն է Հայաստանի։ Ես ծնվել եմ Հայաստանում, 7 տարեկանից տեղափոխել եմ Արցախ, անձնագիրս այնտեղ եմ ստացել։ Անձնագիրս տվեցի անձնագրայինի աշխատողին, նայեց, ասում է՝ չէ, դուք ՀՀ քաղաքացի եք, քանի որ ձեր ծննդյան վկայականն այստեղ եք ստացել»։

Այսօր քսանից ավելի փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին․ Արա Զոհրաբյան

168.am (168 ժամ) 

«2024 թվականի փետրվարի 05-ին և 06-ին «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը իրականացրել է ուղիղ եթերներ, որոնցով վերջինս Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին հնչեցրել է հայհոյանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ:

Թուրքիայում յուրաքանչյուր 4 մարդուց 1-ը գործազուրկ է

168.am (168 ժամ) 

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023-ի դեկտեմբերի աշխատուժի վիճակագրությունը։ Ըստ հրապարակված տվյալների` 15 տարեկան և բարձր տարիքի գործազուրկների թիվը 2022-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 12․000-ով` կազմելով 3 մլն 98․000։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *