smi24.net
Аравот
Июнь
2018

Новости за 12.06.2018

«Եթե անկեղծ ասեմ, ես չեմ մտածում, որ մեր նշանակումները իդեալական են». Նիկոլ Փաշինյան

Аравот 

Օգտատերերը Փաշինյանի հազով էին նորից հետաքրքրվում, նաեւ, թե ինչու է նիհարել: Վարչապետը պատասխանեց, որ հազի խնդրով զբաղվում է, իսկ նիհարելու համար ինքն է ամեն ինչ անում՝ լողով է զբաղվում, հաց չի ուտում, որ նիհարի:

«Փաստորեն Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը ազնի՞վ են աշխատել». Ի՞նչ հարցեր ուղղեցին վարչապետին

Аравот 

Մի քաղաքացի էլ բողոքում է, թե՝ դուք ասել էիք, որ նկարահանող սարքերը չեն աշխատում, բայց բազմաթիվ վարորդների մեծ տուգանքներ են եկել, ի՞նչ անենք: Վարչապետն էլ պատասխանեց, որ իրենք միայն քննարկել են տեսախցիկների եւ արագաչափերի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու հարցը, բայց կասեցնելու որոշում չի կայացվել: Նա ասաց, որ մինչեւ այս ամսվա վերջ հուսահատ պարտքերի համաներում կանեն. «Նաեւ կքննարկենք, որոշում կկայացնենք խախտումների համար իրականացվող տուգանքների չափերը փոքրացնելու մասին:

Արմեն Գրիգորյան. «Ադրբեջանական կողմը միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում»

Аравот 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։ Քննարկեցինք վերջին օրերին, առավելապես՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական կողմից …

Փաշինյանի բացատրությունը՝ կուտակայինի մասին. «Մենք չենք կարողանում գումար հետ գցել, ընտանիք է, հազար ու մի առիթ կա, ծախսում ենք»

Аравот 

Վարչապետն ասաց, որ եթե կուտակային ֆոնդերի կառավարչին վանեն, նեգատիվ ազդակ կլինի, թե Հայաստանում տնտեսական գործունեության համար պրոբլեմներ կան. «Այս պայմաններում մեզ համար շատ դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսվարողների հրավիրել Հայաստան, երբ որ մենք խաղի ընթացքում խաղի կանոններ ենք փոխում՝ արդեն գործող տնտեսվարողների համար եւ այդ մեսիջը շարունակում է գնալ, որ ա՛յ՝ Օրանժը եկավ ու փակվեց, թողեց գնաց, Քարֆուրը եկավ Հայաստան, փոքրանում-փոքրանում է եւ մեծ պրոբլեմներ ունի»:

«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, ում հրամանատարությամբ գործող Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը»

Аравот 

ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, ում հրամանատարությամբ գործող Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն, այս ապրիլին ինքնակամ լքել էին զորամասը, ինչն օրենքի ու կանոնակարգի կոպիտ խախտում էր։ …

ՀՀ ԱԳ նախարար. «Բարձր ենք գնահատում ԼՂ-ի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդական ջանքերը»

Аравот 

ԱԳ նախարարի ելույթը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հարգարժա՛ն Սերգեյ Պավելի, Նախևառաջ, ևս մեկ անգամ, բարի գալուստ Հայաստան։ Տիկնայք և պարոնայք Սիրելի՛ ընկերներ, Սրտանց շնորհավորում եմ ռուս ազգին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս օրը ռուս ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր հայրենիքին․ հազարամյա …



Ո՞վ է ԲՈՀ-ի նորանշանակ նախագահը

Аравот 

Aravot.am-ը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի  11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ: Aravot.am-ը ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանից  հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ են արդյոք իրենց նոր ղեկավարին եւ գիտական ի՞նչ նվաճումներ ունի: Պարոն Մխիթարյանը պատասխանեց, …

Հայաստանի ժողովրդավարական ռեսուրսն ազդում է ուժերի հաշվեկշռի վրա

Аравот 

Մայիսյան թավշյա հեղափոխությամբ ձեւավորված նոր իրողությունը Հայաստանում ոչ միայն ներքին ամրություն է հաղորդում երկու հայկական պետականություններին, այլեւ չափազանց կարեւոր ռեսուրսով օժտում նրանց՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հաջորդ փուլին ընդառաջ։ Դա ժողովրդավարական ռեսուրսն է, այն ռեսուրսը, որին մեծապես պարտական ենք …

Փրկարարները կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում

Аравот 

Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված  2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ …

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել փլուզում

Аравот 

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Արարատճանշին» կազմակերպության աշխատակիցները փլուզված տարածքը արգելապատել են անվտանգության ժապավեններով և տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։ «Արարատճանշին»-ի …

Օսիպյանը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացու դիմումը և ընթացք տալ

Аравот 

Մի քաղաքացի Ճանապարհային ոստիկանություն դիմում է ներկայացրել, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար իր մեքենան ճանապարհային ոստիկանության տեսուչները կանգնեցրել են և իրենից գումար են վերցրել՝ չարձանագրելով խախտումը։ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացու դիմումը …

Վայոց ձորի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ընկած խաչքարեր են կանգնեցվել

Аравот 

«Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Վայոց ձորի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ընկած խաչքարեր են կանգնեցվել։ Մասնավորապես Գառնի  համայնքում գտնվող գերեզմանոցում /հանրապետական նշանակության հուշարձան/  ուղղվել  ու կանգնեցվել է միջնադարյան  խաչքարը: Նույն  ծրագրի  շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում: Մարտունու  քաղաքապետ …

Վրեժ Արզումանյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎՐԵԺ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի …

Յուրացումներ Դալարի միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից (Տեսանյութ)

Аравот 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինի գործողություններ է կատարել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ միջնակարգ դպրոցի տնօրենը 2016-2018 թվականներին դպրոցում գրանցել է 13 …

Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կբացվի սեպտեմբերի 1-ին

Аравот 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Ողջունելով  դեսպանին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է կրթության ոլորտի զարգացումը և այդ համատեքստում կարևորել է Չինաստանի …

«Մարտի 1-ից հետո Մանվել Գրիգորյանը բաժակ-բաժակի չզարկեց Ռոբերտ Քոչարյանի հետ». Ղուկաս Ուլիխանյան. «Ա1+»

Аравот 

Ազատամարտիկների դաշինքը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանին ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնից հեռացնելու շարժում է սկսում՝ կոնկրետ մեղադրանքներ հնչեցնելով վերջինի հասցեին:    ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը   պարզաբանումներ է տալիս – Պարո՛ն Ուլիխանյան, Ազատամարտիկների դաշինքը հայտարարում է, որ Երկրապահը 2008-ի մարտի 1-ին …

Դպրոցների ապաքաղաքականացումը և կառավարման խորհուրդների ձևավորումը՝ որպես առաջնահերթություն

Аравот 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Արայիկ Հարությունյանը նախ ներկաներին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին, որը համակարգելու է հանրակրթության ոլորտը: Նախարարի խոսքով՝ մարզպետարանների …

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին

Аравот 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին: Անդրադարձ է կատարվել Մոնթե Մելքոնյանի կյանքին, անցած հերոսական ուղուն, Արցախյան ազատամարտում ունեցած նշանակալի ավանդին: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանը պատկանում է …

Արմեն Գրիգորյանն ու Վալերիյ Օսիպյանը քննարկել են հակակոռուպցիոն, կիբերհանցագործությունների դեմ ակտիվ պայքարի խնդիրները

Аравот 

Հունիսի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Անվտանգության խորհրդի և Ոստիկանության համագործակցությանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն դարձվեց ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործընթացում միասնական …

ՀՅԴ-ն մտավախություն ունի, որ քաղաքական ուժերը էլի ընտրակաշառք են բաժանելու եւ հին մեթոդները նոր փաթեթավորմամբ են կիրառելու

Аравот 

«Բնական է, որ քաղաքական ուժերը փորձելու են քարոզարշավի նոր մեթոդներ կիրառել, ինչպես նաեւ հին մեթոդները նոր փաթեթավորումով կիրառել եւ սկսելու են օր առաջ: Հարգելի հայրենակիցներ, մենք պետք է մերժենք ընտրակաշառքի բոլոր տարբերակները, նաեւ՝ բարեգործության անվան տակ՝ ցուցակներով, ծրարներով օգնություն բաժանելու տարբերակով»:

«Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է». Արա Բաբլոյանը՝ ԱՄՆ դեսպանին

Аравот 

Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի դերակատարությունը` Հայաստանի համար փոփոխությունների ժամանակահատվածում խորհրդարանական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում:

Սպարտակ Սեյրանյան. «Ազգային այս հաստատությունների հանդեպ ապազգային հակաքարոզչություն են անում»

Аравот 

Սպարտակ Սեյրանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ահազանգեց, որ հակաքարոզչություն է արվում ՀՀ-ում, Արցախում, Ջավախքում, սփյուռքում գործող հոգեւոր, քաղաքական, մշակութային, բարեգործական կառույցների, ինստիտուտների, կազմակերպությունների եւ հաստատությունների դեմ, որոնց բոլորը ճանաչում են:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *