smi24.net
Аравот
Июнь
2018

Новости за 29.06.2018

Այցելել են Մանվել Գրիգորյանի առանձնատան շներին

Аравот 

Այսօր Դինգո Թիմի կամավորներ Գոհար Մանուշակյան-Չալյանն ու Իրինա Բաբայանն այցելեցին Մանվել Գրիգորյանի առանձնատանը բնակվող շներին՝ կապված վերջերս տարածված տեղեկատվության հետ, որ շները սովամահ են լինում, անգամ ջուր չունեն: Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Շները խնամված էին և կուշտ: Նրանք ունեն հատուկ խնամող: Վանդակում ապրող շները զբոսնում են հերթափոխով: Սակայն առանձնատան շներից բացի՝ Մանվել Գրիգորյանն ունի շներ …

ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանեւսկոյ)

Аравот 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանևսկոյ): Այս լուրը լրատվամիջոցներին  հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

Նոր բացահայտում Շիրակում․ դպրոցի տնօրենը մեղադրվում է «լեվի» հաստիքներ պահելու համար

Аравот 

Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից այսօր քրեական գործ է հարուցվել Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Մխեյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է մի քանի անձանց դպրոցի աշխատակիցներ ձևակերպելու ու նրանց անվամբ շուրջ 2 միլիոն 289 հազար 31 ՀՀ դրամ յուրացման եղանակով հափշտակելու համար։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։ «ՀՀ ոստիկանության Շիրակի …

Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը

Аравот 

Պաշտոնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տվեց Թուրքիայի նախագահի վերընտրությանը: Հավանաբար, քաղաքական առումով ընկալելի դրսեւորում է, որն անում է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը: Քաղաքական ընկալելիությունը այս դեպքում առավելաբար տարածաշրջանում Մոսկվա-Թեհրան-Անկարա երբեմն ուրվագծային, հաճախ ուղղակի տեսանելի ռազմավարական եռակողմ դաշինքի հետ կապված է` հատկապես Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձությունները նկատի ունենալով եւ Թեհրան-Վաշինգտոն ըստ էության հակադրության... Читать дальше...

Աշոտյանն ու Կոսաչովը քննարկել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկայիս վիճակը

Аравот 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ։ Քննարկել ենք երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հերթական նիստը աշնանը Ռուսաստանում կազմակերպելու հետ կապված հարցերը, Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակը... Читать дальше...



Վստահ եմ, որ գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը կշարունակի փոխանցել իր հարուստ փորձը. Արմեն Գրիգորյան

Аравот 

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր հյուրընկալեցի գեներալ – լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին: Գեներալը մեր երկրի նորագույն պատմության ամենափորձառու և պատրաստված զինվորականներից է: Իր մեծագույն ներդրումն է բերել Ազգային բանակի կայացման գործում՝ 1992-ից ի վեր լինելով նոր կազմավորվող Հայոց բանակի հրամանատարներից մեկը: Գեներալ Տեր-Գրիգորյանցի հետ քննարկեցինք ՀՀ Զինված ուժերին …

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ

Аравот 

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ։ Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արփինե Հովհաննիսյանը՝ ադրբեջանցիների հերթական զավեշտալի հայտարարության մասին

Аравот 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվեց «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։ Որքան էլ զավեշտալի հնչի ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանություններին կոչ էին անում չկրկնել նախկին իշխանության «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգությունը «գրավյալ» տարածքներում։ Թեմայի շուրջ ելույթ ենք ունեցել ես եւ …

Չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ

Аравот 

Ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրիի բացմանը

Аравот 

Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է այն կարեւոր դերը, որն ունեցել …

Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր

Аравот 

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ նոր քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել

Գողացել են քաղաքացու «Այֆոն X» բջջային հեռախոսը (Տեսանյութ)

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։ 2018թ. մայիսի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող սուպերմարկետներից մեկում քաղաքացու պայուսակից հափշտակել է «Այֆոն …

Լոռու փոխմարզպետների թիվն ավելացավ եւս մեկով, հասնելով՝ չորսի

Аравот 

Հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Լոռու փոխմարզպետ է նշանակվել անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը: Արդյունքում, արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզպետն ունի 4 տեղակալ: Հիշեցնենք, որ Սարուխանյանի հետ կապված, մարզպետ Հրանտ Մարգարյանը մտավախություն ուներ: Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իր առաջարկած թեկնածու Սերգեյ Սարուխանյանը փոխմարզպետ չի …

Գարո Փայլանը՝ Թուրքիայի մասին. «Սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա»

Аравот 

Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն սպառնալիքներին, որոնք ուղղված էին իրենց կուսակցությանը և  համանախագահ Փերվին Բուլդանին: Սոյլուի սպառնալիքների մասին հայտնել էր հենց անձամբ Բուլդանը: Փայլանը  Twitter-ի միկրոբլոգի իր էջում  գրառում է արել. «Եթե պետության նախարարը իր մաֆիոզ բերանով սպառնում է իր մեծությամբ …

Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Аравот 

Հունիսի 29-ին պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դավիթ Տոնոյանը զրուցել է մայիսի 13-ի երեկոյան մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանի հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին։ Նախարար Տոնոյանը մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար Շամխալ Պետրոսյանին պարգևատրել է Վազգեն Սարգսյան մեդալով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է նաև մարտական դիրքի մեկ …

Բնակիչները ահազանգում  են. շենքը գտնվում  է խիստ անմխիթար վիճակում

Аравот 

Երևանի  ավագանու «Երկիր  Ծիրանի»  խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամները 28.06.2018 թվականին քաղաքացիների ահազանգի հիման վրա այցելել էին  Աջափնյակ  համայնքի,  Նազարբեկյան  փողոցի թիվ  48 շենք: Բնակիչները  ահազանգում  են, որ  վերոհիշյալ  հասցեում  գտնվող շենքը, իսկ  բնակիչների  պնդմամբ  կիսակառույց, անավարտ և  բնակելի  շինությունը,  գտնվում  է  խիստ   անմխիթար  վիճակում, որտեղ  բացակայում  են  9-րդ  հարկն  ու  տանիքը, մուտքերում  …

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը

Аравот 

Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացման արարողությանը: Փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական մշակույթն ու ավանդույթները: Նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, շրջայց է կատարել տաղավարներում, դիտել հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները ներկայացնող ցուցադրությունները, շփվել մասնակիցների ու այցելուների հետ: Ժողովրդական կենցաղի եւ մշակութային ժառանգության Սմիթսոնյան կենտրոնի կողմից կազմակերպված հեղինակավոր փառատոնում Հայաստանի եւ սփյուռքի ավելի... Читать дальше...

Լուրեր կան պաշտոններից քրեակատարողական հիմնարկների պետերի ազատման մասին

Аравот 

Մեր տեղեկություններով, ուրբաթ աշխատանքից ազատվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը (լուսանկարումում՝ ձախից)։ Նա թոշակի է անցել: Ըստ մեր աղբյուրի՝ Տիգրան Նավասարդյանին ցանկացել են տեղափոխել «Սեւան» ՔԿՀ, սակայն նա չի համաձայնել: Ի դեպ, տեղեկություններ կան, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանը եւս (լուսանկարումում՝ աջից)ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս լուրերը ճշտելու …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *