Добавить новость
smi24.net
Аравот
Июнь
2018

Новости за 17.06.2018

Բնակիչները բողոքում են բռնակալական համակարգի կողմից իրականացրած համայնքների խոշորացման ծրագրի դեմ. «Երկիր Ծիրանի»

Аравот 

2018 թվականի հունիսի 16-ին և 17-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները, նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, ապրիլյան Մեծ Համահայկական Ընդվզումից հետո, մարզային այցելությունների շրջանակում, իրականացրեցին այց դեպի Վայոց ձոր։ Նման այցերը տեղի են ունենալու պարբերաբար՝ հանրային իրազեկման, հանրային բողոքների և առկա խնդիրների հանրայնացման, պահանջների ներկայացման և խնդիրները լուծելու նպատակով։ Վայոց ձորի մարզային այցելությունը արձանագրեց, որ բնակիչները բողոքում …

Խոզի միսը՝ բարբեքյու թանձրուկով

Аравот 

Բարբեքյու թանձրուկով համեմված խոզի կողիկները կարող եք պատրաստել ինչպես կրակի վրա, այնպես էլ՝ ջեռոցում: Դա հրաշալի տարբերակ է հատկապես այն դեպքերում, երբ դժվար է մանղալ գտնել՝ միսը խորովելու համար: Իսկ եթե թանձրուկին ավելացնեք նաեւ «հեղուկ ծուխ»՝ жидкий дым պատրաստի հեղուկը, ուտեստը նաեւ կրակի ու մոխրի համ կստանա: Անհրաժեշտ մթերքները Խոզի միս (ցանկալի է՝ կողիկները, սակայն …

Լեւոն Արոնյանն ու «Grand Chess Tour»-ը տեղափոխվում են Փարիզ

Аравот 

Շախմատի «Grand Chess Tour»-ը  տուրը տեղափոխվում է Փարիզ, որտեղ հունիսի 20-ից 24-ը կանցկացվի երկրորդ փուլը (արագ եւ կայծակնային շախմատ): Անիշ Գիրիին փոխարինել է Վլադիմիր Կրամնիկը: Մասնակիցների կազմը. Լեւոն Արոնյան, Ֆաբիանո Կարուանա, Շախրիյար Մամեդյարով, Վլադիմիր Կրամնիկ, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Սերգեյ Կարյակին, Ուեսլի Սո, ՀՀիկարու Նակամուրա, Ալեքսանդր Գրիշչուկ,  Վիշվանաթան Անանդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատմությունը կրկնվում է

Аравот 

Առաջինը չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀԿ իշխանության ավելի քան 20 տարում ՀՀ քաղաքացիներն անտեսված էին: Հիմա նույն քաղաքացիները նոր կառավարությունից կտրուկ քայլեր են սպասում ու դրանք ավելի կարեւորում քան բացահայտումները: Անցած շաբաթ հրապարակված երեք տեղեկություն չի խոսում կտրուկ քայլերի պատրաստակամության մասին: Սերժ Սարգսյանի տունը Անցած շաբաթ լրատվամիջոցները տեղեկացրեցին, թե նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ …

Կարեն Գրիգորյանի դեմ բողոքի ցույց. «Այս շարժումը ենթարկվում է միայն Նիկոլ Փաշինյանին»

Аравот 

Էջմիածնում ընթացող բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկն ասաց.«Մանվել Գրիգորյան, դու չես կարող լինել սպարապետ, որովհետեւ Հայաստանում կան այնպիսի սպարապետներ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, Սասնա Ծռերի բոլոր անդամներն ու Ժիրայր Սեֆիլյանը»

Զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն և անգամ զուգարանի թուղթ, պահեստավորված էին Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտու պահեստներում. ԱԱԾ (Տեսանյութ)

Аравот 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում …

ԱԱԾ-ի ներկայացրած մանրամասները՝ Դոն Պիպոյի ձերբակալությունից (Տեսանյութ)

Аравот 

Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017 թվականի մայիսի 21-ին առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, …

ԱԱԾ-ի ներկայացրած մանրամասները՝ Դոն Պիպոյի ձերբակալությունից

Аравот 

Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017 թվականի մայիսի 21-ին առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, …



Ուժեղ քամու և կարկուտի հետևանքով Ստեփանակերտում վնասվել են շենքերի տանիքներ և տներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր

Аравот 

Այսօր ժամը 14:03-ին, հաշվի առնելով կարկտավտանգ ամպերի կուտակումը, գործարկվել են հակակարկտային կայանները: 14:13-ին մայրաքաղաքում և մերձակա մի քանի համայնքներում սկսվել է կարկուտ, հորդառատ անձրև՝ ուժեղ քամու ուղեկցությամբ: Բնակիչներից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնց օպերատիվ արձագանքել են ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, ինչպես նաև հրշեջ-փրկարարները: ԱԻՊԾ տնօրենի հրամանով ծառայությունը բերվել է բարձր պատրաստականության: Ստեղծվել են …

Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը, որը Մանվել Գրիգորյանի դեպքում կոպտորեն խախտվում է. Արմեն Աշոտյան

Аравот 

Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաև վստահ լինել, գուցե ապացուցել, բայց…ՕՐԵՆՔՈՎ։ Երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես , ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։ Չեմ խոսում դեռ …

ՀՖՖ-ն որոշեց կասեցնել «Շիրակ»-ի անդամությունը

Аравот 

Հունիսի 16-ին կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին օրակարգային հարցերը։ Մասնավորապես՝ հաստատվեց ՀՖՖ առաջիկա հերթական ժողովի օրակարգը: Որպես անկախ աուդիտոր առաջարկվեց ժողովի հաստատմանը ներկայացնել ՀՖՖ բազմամյա գործընկեր «Բեյքեր Թիլլի» ընկերությանը։ Գործադիր Կոմիտեն քննարկեց նաեւ ՀՖՖ հետեւյալ անդամների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, …

«Վե՛րջ, ես քո եպիսկոպոսը չեմ»․ շիկացած մթնոլորտ, թունդ վիճաբանություն Միքայել Սրբազանի հետ հանդիպման ժամանակ (Տեսանյութ և ֆոտոշարք)

Аравот 

Մի խումբ հավատացյալ գյումրեցիներ, որոնց թվում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն, այսօր հանդիպում ունեցան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ։ Միքայել Սրբազանը հանդիպման սկզբում լսեց նրանցից յուրաքանչյուրի կարծիքը, դիրքորոշումը, հիմնավորումը, սակայն կարճ ժամանակ անց մթնոլորտը թեժացավ, նախ սկսվեց վիճաբանություն մասնակից քահանաների միջև։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները որպես հիմնավորում ներկայացնում էին …

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար. Արայիկ Հարությունյան

Аравот 

Դպրոցների հարգելի տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը… Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի …

Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին

Аравот 

Հունիսի 17-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերից համայն հայության հոգևոր կենտրոն ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ «Արարատ» տան վարիչ-տնօրեն Դերիկ Ղուկասյանի և Ժակլին Էլ Շամմասի, ինչպես նաև Միչիգանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամների: Արևելյան և Արևմտյան …

Վարչապետ. «Մանվել Գրիգորյանը զինվորների համար ուղարկած սնունդով կերակրել է իր արջերին, վագրերին» (Տեսանյութ)

Аравот 

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն զենք պահելու համար չէ, կան հիմնավոր կասկածներ, որ նա յուրացրել է բանակին ուղարկած տեխնիկան

Ադենոմայի բուժման վտանգները (իրական պատմություն)

Аравот 

Տարիքային հասակով պայմանավորված Փայլակի միզուղիների աշխատանքը  խնդիրներ ունեցավ: Երկարատև հորդորներից հետո միայն դիմեց իրենց պոլիկլինիկայի տեղամասային բժշկին: Երկար տարիներ պոլիկլինիկա չէր հաճախում, բայց այս անգամ տեղի տվեց: Պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ բժիշկը լսելով Փայլակի գանգատները նրան խորհուրդ տվեց այցելել մայրաքաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկի ուրոլոգին (երևի իր ծանոթ-բարեկամն էր), որը, նրա կարծիքով այդ հիվանդության բուժման լավագույն մասնագետներից …

Կառավարական հանձնաժողով՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով

Аравот 

Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988֊91 թ.թ. մեր ազգային֊ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում։ ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձևավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։ Արարատ Միրզոյան ՀՀ առաջին փոխվարչապետ

Հասարակական վերահսկողության անհրաժեշտություն՝ ոստիկանության ստորաբաժանումներում

Аравот 

Փակ հաստատությունները, որպես կանոն, համարվում են հնարավոր բռնության օջախներ և ոստիկանության ստորաբաժանումներն այս առումով բացառություն չեն: Ավելին, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների իրադարձությունները, ոստիկանության ստորաբաժանումները դարձել են քաղաքացիների նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական բռնության խորհրդանշական կենտրոններ: Եվ չնայած անձի իրավունքները սահմանված և պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ, իսկ մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից …

Փաստաբան. «Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է սահմանադրական երաշխիքի խախտմամբ»

Аравот 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբաններն ու դատավորը սպասում են ԱԱԾ ներկայացուցիչներին: Մանվել Գրիգորյանին երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է՝ իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Aravot.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ դատական նիստը ժամը 15:00-ին էր, սակայն վարույթ իրականացնող մարմինը՝ …

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պարզաբանումներ ներկայացրեց Մանվել Գրիգորյանի ձերբակալման մասին (Տեսանյութ)

Аравот 

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում որոշ պարզաբանումներ ներկայացրեց վերջին օրերին կատարվող գործողություններին, նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Մանվել Գրիգորյանի ձերբակալության հիմքերի մասին վարչապետն ասաց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն նրա տանը հայտնաբերված մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերքի հետ, այլ հիմնավոր կասկածներ ունեն, որ …

Իգոր Մուրադյանն անշահախնդիր և անաչառ, մարդկային ամբիցիաներից զուրկ անհատականություն էր. ՀԽ և Սասնա Ծռեր

Аравот 

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման հաղորդագրությունը Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը խորը վիշտ են ապրում Արցախյան շարժման և ազատագրական պայքարի ռահվիրա, հազվագյուտ և խորաթափանց քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանի մահվան առթիվ։ Իգոր Մուրադյանը անշահախնդիր և անաչառ, մարդկային ամբիցիաներից զուրկ անհատականություն էր, որի համար ամենակարևորը Հայաստան աշխարհը (ներառյալ՝ Արցախը) գաղութատիրական լծից ազատագրված տեսնելն …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *