Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Июнь
2018

Новости за 25.06.2018

Նիկոլ Փաշինյանը չի միջամտի Գարեգին Բ կաթողիկոսի եւ Ռուբեն Հայրապետյանի գործերին

Аравот 

Նիկոլ Փաշինյանից այսօր օգտատերերից մեկը հետաքրքրվեց, թե ինչու թույլ չի տալիս ազատվեն Գարեգին Բ կաթողիկոսից: Ի պատասխան վարչապետը, որը ուղիղ հեռարձակմամբ պատասխանում էր ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, ասաց, որ ինքն այդ մասին դիրքորոշում հայտնել է եւ այն հետեւյալն է, որ պետությունն ու եկեղեցին անջատ կառույցներ են եւ որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու հարցերին: Եվ՝ հակառակը: …

Արարատ Միրզոյան. «Կա քաղաքական կոնսենսուս անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»

Аравот 

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. Այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի բարեփոխման հայացեկարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում, որին հաջորդեց իմ և Դանիել Իոնիսյանի մամուլի ասուլիսը: «Կար 2 տարբերակ՝ դնել առավելագույնս կարճ ժամկետներ, այդ կարճ ժամկետներում ինչ հնարավոր է փոխել, եւ գնալ կարճ ժամանակում ընտրություններ անելու, եւ կար …

Սարի թաղի և Խորենացի փողոցի դեպքերի վերաբերյալ քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ոստիկանին

Аравот 

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2018թ. հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին …



Վաչագան Ղազարյանի պայուսակում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար և 436 միլիոն ՀՀ դրամ. (Տեսանյութ)

Аравот 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան …

Ընդունվել է «Արևելյան գործընկերության երկրներում անվտանգային մարտահրավերները և նրանց դիմագրավելու հարցում ԵՄ դերը» զեկույցը

Аравот 

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության մշտական հանձնաժողովն այսօր ընդունել է «Արևելյան գործընկերության երկրներում անվտանգային մարտահրավերները և նրանց դիմագրավելու հարցում ԵՄ դերը» զեկույցը։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Մասնավորապես, զեկույցում շեշտվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի և …

Ուրուգվայն ու Ռուսաստանն անցան աշխարհի առաջնության հաջորդ փուլ

Аравот 

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունում արդեն ի հայտ են գալիս խմբային մրցաշարը հաջողությամբ հաղթահարած հավաքականների անունները: Առաջին երկուսը պաշտոնապես հայտնի դարձան այսօր՝ «A» խմբում, որտեղ ընդգրկված էին Ուրուգվայը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը: Առաջին տեղով պայքարը շարունակելու իրավունք նվաճել է Ուրուգվայը, որն անցկացրած երեք խաղում ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք: Երկրորդ թիմը …

Դիանա Գասպարյանը՝ Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ (ԷՋՄԻԱԾԻՆ) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նիկոլ Փաշինյան

Սաշիկ Սարգսյանն ու նրան ուղեկցողներն ազատ են արձակվել. armtimes.com

Аравот 

armtimes.com. Այսօր Սայաթ Նովա փողոցից ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկված Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը եւ նրան ուղեկցող եւս երեք անձ ազատ են արձակվել: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Նրան բերման էին ենթարկվել ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով: Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ հայտնաբերված զենքերի օրինականությունը ստուգվում է:

Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը

Аравот 

Այսօր անցկացվել են հինգերորդ տուրի հանդիպումները, որոնց ավարտին յոթ շախմատիստներ վաստակել են 4 միավոր եւ կազմել առաջատարների խումբը: Նրանց մեջ են Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը (նկարում),  Զավեն Անդրիասյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գիորգի Սագանելիձեն՝ ՀՀ-ում ապրիլ-մայիսի իրադարձությունների մասին. «Գործընթացը ընկալվեց որպես հայ ժողովրդի ձգտում՝ ամրապնդելու ժողովրդավարական արժեքները»

Аравот 

Ըստ ՀՀ-ում Վրաստանի դեսպանի՝ «Վրաց հասարակության հիացմունքն առաջացրեց ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը»

Սամվել Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ-ում. Այս դահլիճից կոչ եմ անում ՀՀ կառավարությանը դիրքորոշելու իրեն որպես լրատվամիջոցների ազատության աներկբա աջակից

Аравот 

Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ելույթս ԵԽԽՎ-ում. անդրադարձ երկրում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձություններին և մարտահրավերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին»։   Տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ: Քննարկվող ժամանակաշրջանում Հայաստանը եղել է Վեհաժողովի, և ընդհանրապես, եվրոպական քաղաքական հանրության ուշադրության կենտրոնում: Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում՝ նշանավորելով հայաստանյան ժողովրդավարության ուժն …

Ավստրալիայի խորհրդարանում քննարկման է դրվել Ցեղասպանության ճանաչման բանաձև

Аравот 

Ավստրալիայի դաշնային խորհդարանում առաջին անգամ քննարկումներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի շուրջ: Այս մասին հաղորդվում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: Քննարկման դրված բանաձևով ճանաչվում է «այն մարդասիրական հատուկ ջանքերը, որ գործադրել է Ավստրալիան՝ հանուն Հայոց ցեղասպանության վերապրածների և որբերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում և հույների ու …

ՀԱԿ-ը՝ «Տարոն Մարգարյանի կողմից կատարված չարաշահումների» մասին

Аравот 

Տարոն Մարգարյանի կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հիշեցնում է, որ 2013թ. համապատասխան հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին, որը ներկայացվում է ստորեւ: Դատախազությունը իր 2013թ. մայիսի 22-ի պատասխանում նշել էր, որ  «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած …

Զոհրաբ Մնացականյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարը գնահատել են Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ նախաձեռնություններում

Аравот 

Հունիսի 25-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Հայաստանի և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի գրեթե տասնամյա արդյունավետ համագործակցությունը՝ արժևորելով գրասենյակի կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված այս բնագավառում Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց... Читать дальше...

Թուրքիայում ընտրություններն անցել են խոսքի ազատության սահմանափակման պայմաններում. միջազգային դիտորդներ

Аравот 

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընտրողներն ունեին իրական հնարավորություն, բայց ընտրարշավի համար պայմանները հավասար չեն եղել, գործող նախագահը և իշխող կուսակցությունը վայելել են չափազանց մեծ առավելություն, այդ թվում կառավարության հետ առնություն ունեցող հանրային և մասնավոր լրատվամիջոցների կողմից լայն լուսաբանում: Նման եզրակացության են եկել միջազգային դիտորդները այսօր հրապարակված համատեղ հայտարարության մեջ: …

Պարզվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները: 2017 թվականի սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բեյրութի փողոցի միջնամասում մի խումբ անձինք վիճաբանել և բռնություն են …

ԲԴԽ-ն ընտրել է ՀՀ վարչական դատարանի նախագահ

Аравот 

Հունիսի 25-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ: Շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձավ առանցքային որոշ հարցադրումների: Կարևորվեց դատարանների ծանրաբեռնվածության, նյութատեխնիկական ապահովման, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրների լուծումը: «Մեր գերագույն խնդիրներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է... Читать дальше...

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ

Аравот 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *