smi24.net
Аравот
Июнь
2018

Новости за 16.06.2018

ԱԱԾ դիմաց բողոքի ցույց է՝ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պահանջով. «Ա1+»

Аравот 

Այս պահին շրջափակված է ԱԱԾ շենքը։ Այստեղ է բերվել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որին ավելի վաղ ձերբակալել էին։ Ոստիկանները բացում են փողոցի մի հատվածը։ Ցուցարարները պնդում են, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են կիրառել, հարվածներ հասցրել։ Նրանք վանկարկում են ՝ «զորավար»։ «Նա ազգի, Երևանի հերոս է, ով իրեն ձերբակալել է` թուրք է, ադրբեջանցի է»,-բացականչում էր …

Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը. ՀՀԿ պատգամավորները եւ Արման Թաթոյանն այցելել են գեներալ Մանվելին

Аравот 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության …

«Երևան» հիմնադրամի տնօրենն ազատ է արձակվել. 168.am

Аравот 

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Դատարանի մոտ խմբված Աշոտ Ղազարյանի հարազատները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ նա, իրեն անհիմն ձերբակալելու համար, հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ …

«Երևան» հիմնադրամի տնօրենն ազատ է արձակվել. armday.am

Аравот 

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատ է արձակվել: Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը (Տեսանյութ)

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում գտնվող մշակութային օջախներ շրջայց կատարելու, տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով վաղ առավոտյան մշակութային մայրաքաղաք էր եկել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ երկու փոխնախարարների հետ։ Նրա այցի նպատակներից մեկը Շիրակի երկրագիտական թանգարանի պայմաններին ծանոթանալն էր։ Պատմամշակութային եզակի նմուշներ ունեցող թանգարանը սարսափելի պայմաններում է, ցուցանմուշները փչանում են շենքային պայմաններ չունենալու պատճառով։ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» …

Վարդահովիտ համայնքում արջը ոչխարներ է հոշոտել

Аравот 

Հունիսի 16-ին, ժամը 16:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 15-ին, ժամը  01:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքում արջը հոշոտել է 6 ոչխար: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, Վարդահովիտ գյուղի վարչական ներկայացուցչին, Եղեգիս համայնքի ղեկավարին, բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին, Ճգնաժամային կառավարման ազգային …

Արմավիրի մարզպետը զսպվածության կոչ է անում, Էջմիածնի քաղաքապետն էլ պատրաստվում է գիշերն անցկացնել Էջմիածնի հրապարակում

Аравот 

Էջմիածնի քաղաքապետ հարգելի Կարեն Գրիգորյան և սիրելի բնակիչներ, Որպես Արմավիրի մարզպետ և ձեզ հարազատ ընդունող մարդ` իմ կոչն ու հորդորն է բոլորիդ՝ իրականացվող հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։ Հարգելիներս, այնուամենայնիվ, բոլորիդ խնդրում եմ պահպանել հավաքների խաղաղ բնույթը, չոտնահարել …

Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է. Դավիթ Սանասարյան

Аравот 

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ գործողություններին: Նա մասնավորապես նշել է. «ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։ Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին …



Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Аравот 

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Հայաստանում և Սփյուռքում ազգի առջև ծառացած զանազան մարտահրավերներին, դրանց դիմագրավման գործում Հայ Եկեղեցու դերակատարությանը, ինչպես նաև քննարկեցին Մայր Աթոռի և ՀԲԸՄ համատեղ ծրագրերի ընթացքը: …

Պահանջում ենք Ամուլսարի շահագործման դադարեցում. հայտարարություն

Аравот 

2018 թվականի հունիսի 16-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այցելեցին Վայոց ձոր՝ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող Վայոց ձորի բնակիչներին սատար կանգնելու նպատակով։ Գնդեվազի, Կեչուտի և Ջերմուկի բնակիչները նշում են, որ հանքում իրականացվում են ինտենսիվ պայթեցման աշխատանքներ, որոնք վկայում են, որ հանքն ամբողջությամբ բացվելու է օրերի ընթացքում։ Եվ եթե անմիջապես կառավարության ջանքերով հանքի …

Մայր Աթոռի գահակալին դէմ շղթայազերծուած պայքարը, ոչ միայն կ՛արատաւորէ անոր անձը, այլ նաեւ Հայ եկեղեցին. ՌԱԿ

Аравот 

ԿՈՉ Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ Սիրելի Հայորդիներ ի Հայաստան, ի Արցախ եւ ի  Սփիւռս Աշխարհի, Բոլորիս ալ յայտնի են, Հայ ժողովուրդի պատմութեան թէ՛ խաղաղ եւ թէ՛ աւելի յաճախ արիւնով շաղախուած՝ պատերազմներով ու տառապանքով լեցուն տխուր էջերը: Քանի անգամներ աւերուած եւ կրկին մոխիրներու տակէն Փիւնիկի …

Աշխատանքային խորհրդակցություն ԱՀ ՊՆ-ում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ

Аравот 

Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունիսի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ... Читать дальше...

Ինչո՞ւ մշակույթի նախարարը Գյումրիում իր շրջայցը սկսեց հիվանդանոցներից (Տեսանյութ)

Аравот 

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր Գյումրիի մշակութային կառույցներ իր շրջայցը սկսեց  հիվանդանոցներից։ Նա եղավ Գյումրու ամենահին բուժհաստատություններում՝ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող «Ճերմակ հիվանդանոցում, թիվ 1-ին պոլիկլինիկայում, ինչպես նաև Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքում։ Այստեղ, ինչպես տեղեկացրել ենք, հնարավոր է  տեղափոխեն Շիրակի երկրագիտական թանգարանը, որի ցուցանմուշները փչանում են շենքային պայմաններ չունենալու պատճառով։ Լիլիթ Մակունցի այցը «Ճերմակ» …

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը լրագրողներին. «Սուր հարցեր մի տվեք, որպեսզի իրադրությունն ավելի չսրվի»

Аравот 

Էջմիածնում ընդվզումներ են, պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա, ի՞նչ են ուզում կազմակերպիչները եւ քաղաքապետն ինչ ունի ասելու, առարկելու եւ ինչ քայլեր է պատրաստվում անել: Այս հարցերի պատասխանն ստանալու համար «Նոյյան Տապան» մամուլի սրահը հանդիպում էր կազմակերպել Կարեն Գրիգորյանի հետ: Կարեն Գրիգորյանը նշեց, որ դրանք ուղղորդված գործողություններ են: Նա ուսումնասիրել է ՏԻՄ …

«Այդ ստուգման վերջում իրենք հաստատ պատասխանատվության են ենթարկվելու»․ Արսեն Թորոսյանը՝ ՖԲ-ով մատնանշած բուժհաստատության մասին

Аравот 

Այսօր լրագրողները Գյումրի այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին, թե չարաշահումներ հայտնաբերվե՞լ են մարզային հիվանդանոցներում։ Նախարարն ասաց․ «Անկեղծ ասած, մարզեր պետպատվերների գումարի մասով չենք հասել, որովհետև ռեսուրսները, ինչքան որ ցավալի է, սահմանափակ են․ Երևանի վրա ենք կենտրոնանում, որովհետև Երևանում ռեսուրսները շատ են ու նաև փոշիացումներ էլ շատ կարող են լինել։ Մարզային մի երկու ծրագիր ենք …

Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

Аравот 

Հունիսի 16-ին, ժամը 20:50-ի դրությամբ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու սկզբնամասից՝ Ճանապարհային ոստիկանության հենակետից դեպի Այնթապ-Նոր Խարբերդ-Խարբերդի ամառանոցներ տանող հատվածում Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 6 փրկարար ծառայող և ոստիկանության 6 աշխատակից իրականացնում են որոնողական աշխատանքներ: ՀՀ ԱԻՆ

«ՀՀ կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին». Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին

Аравот 

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու   Բակո Սահակյանի պատրաստակամությունը: …

Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա. Կարեն Գրիգորյանի բաց նամակը՝ վարչապետին

Аравот 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգելի´ պարոն վարչապետ. Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածինցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում: Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք …

Ստեփանակերտի օդանավակայանում կայացել է «Արցախ ԷյրՖեսթ» փառատոնը (Ֆոտոշարք)

Аравот 

Այսօր Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել «Արցախ ԷյրՖեսթ» (Artsakh AirFest) փառատոնը, որը նախաձեռնվել է «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի կողմից` Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի և «Սքայբոլ»-ի հետ համատեղ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին և ժամանակ առ ժամանակ տեղացող կարճատև անձրևներին, այնուամենայնիվ, բացման արարողությունից հետո կայացել է …

«Կոռուպցիայի դեմ կպայքարեմ առանց վախենալու, ինչպես մենք ենք ասում՝ դուխով». Գյումրիում էր առողջապահության նախարարը (Ֆոտոշարք)

Аравот 

Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա շրջեց Գյումրու մի քանի բժշկական կենտրոններով՝ տեղում ծանոթանալով խնդիրներին, լսելով անձնակազմին ու քննարկումներ անցկացնելով։ Շրջայցը սկսվեց Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայից, որի շենքը համայնքապատկան է, սակայն քաղաքի կենտրոնական հատվածում է՝ «Կումայրի» արգելոցի տարածքում, ճարտարապետական արժեք է ներկայացնում, այդ իսկ պատճառով միշտ խոսք է գնում բուժանձնակազմին …

Մանվել Գրիգորյանը և Դոն Պիպոն ձերբակալվել են. ԱԱԾ

Аравот 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու... Читать дальше...

Ի՞նչ է կատարվում Էջմիածնում. քաղաքապետին դեմ և կողմ մարդիկ՝ փողոցում (Ֆոտոշարք)

Аравот 

Այս պահին Էջմիածնի հրապարակում ընթանում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և նրա աջակիցների հանրահավաքը: Հրապարակում են նաև մարդիկ, որոնք պահանջում են նրա հրաժարականը՝ գոչելով «Կարեն, հեռացի՛ր»: Մանրամասները՝ լուսանկարներում

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Վարչապետին և Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և …

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում նորակառույց Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը

Аравот 

Հունիսի 16-ին Նախագահ Բակո Սահակյանը նույն օրն Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում նորակառույց Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը: Նախագահը Ճարտարում նոր եկեղեցու առկայությունը կարեւորել է ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման ու ամրապնդման տեսանկյունից՝ նախագծի իրականացումը համարելով Հայրենիք-Սփյուռք համագործակցության կոնկրետ օրինակներից մեկը, եւ երախտագիտություն հայտնել ռուսաստանաբնակ բարերար …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *