smi24.net
Аравот
Август
2020
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13
14
15
16
17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Новости за 15.08.2020

ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Ռոբերտ Քոչարյան

Аравот 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ 28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) Արցախի ամրապնդման սկիզբը դրեց։ Խիստ ճգնաժամային իրավիճակում առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը, տարածքների 70 տոկոսը զբաղեցնում էր ադրբեջանական զինտեխնիկան՝ հասնելով ընդհուպ Ստեփանակերտի արվարձաններ, երկրում կառավարումն արդյունավետ չէր, իսկ կոլեկտիվ սկզբունքով կայացվող որոշումները …

Ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ․ Սոսի Թաթիկյան

Аравот 

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո: Մի քանի կարևոր կետերից կարևորագույնն այն է, որ ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի զինված ուժերը չեն խախտել միջազգային հումանիտար իրավունքը և չեն գործել պատերազմական հանցագործություններ: Այդ ձեռագիրը երբեք բնորոշ չի եղել մեզ: Դա միշտ բնորոշ է եղել …

Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը․ Արմեն Աշոտյան

Аравот 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Տարբեր պետություններ տարբեր կերպ են հարգել կորոնավիրուսի պատճառով մահացած իրենց քաղաքացիների հիշատակը։ Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն եւ Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։ Այլ երկրներում այդ արարողությունները իրականացվել են ազգային խորհրդարաններում՝ Ֆրանսիա, Շվեդիա։ Մեր երկիրը, որի 1000-ից ավելի քաղաքացիներ զոհվեցին համավարակի հետեւանքով …

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ

Аравот 

Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման... Читать дальше...

ՀՅԴ ԳՄ անդամներն այցելել են հացադուլավոր բռնցքամարտիկին․ Արծվիկ Մինասյանը նշել է՝ ստորագրում են բոլոր պահանջների տակ

Аравот 

«Նախ ուզում եմ արձանագրել, որ քո բոլոր պահանջների տակ ստորագրում ենք, սիրելի չեմպիոն։ Դրանք լրիվ ճիշտ են, թիրախային, նպատակային, ազգային և հայրենասիրական», – հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիմանը ներկա էին նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը և …

Հիալուրոնաթթու․ «կենսատու ջուր»՝ մաշկի, աչքերի, հոդերի համար

Аравот 

Հիալուրոնաթթուն մուկոպոլիսախարիդ (բազմաշաքար) է, որը պարունակվում է մեր մարմնի գրեթե բոլոր հյուսվածքներում, մաշկում, ձուսպային հեղուկում, ձվաբջիջների թաղանթներում, տարբեր բակտերիաների պատիճներում։ Շարակցական հյուսվածքի հիմնական նյութի բաղադրամասն է, ապահովում է հյուսվածքային տարրերի և բջիջների սոսնձումը։ Հիալուրոնաթթվի հիմնական գործառույթը հոդերում շփման նվազեցումն է, աչքի խոնավության պահպանումը։ Այն մեր մաշկի կարևորագույն բաղադրամասերից է, որն օգնում է պահպանել մաշկի խոնավությունն ու …

Ալավերդու Էնգելս թաղամասի ասֆալտապատման մասով նշել եմ հստակ ժամկետ․ Արեն Մկրտչյան

Аравот 

Կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը։ Քաղաքացիները ցանկանում էին ժամկետ իմանալ հիմնանորոգման փուլում գտնվող M6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածի ասֆալտապատման վերաբերյալ։ Մյուս պահանջը ջրցան մեքենաների կանոնավոր աշխատանքն էր, քանի որ բարձրացող փոշին անհարմարություն է պատճառում բնակիչներին։ Նախարար Սուրեն …



Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան

Аравот 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։ Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո արդեն երկրորդ անգամ է, որ շաբաթական կտրվածքով, կրակոցների թիվը 6000 է, ինչը բավականին մեծ թիվ է։ Պաշտպանության բանակի փոխանցմամբ, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ուղղությամբ, հակառակորդը …

Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին է դիմել օգնության կոչով․ «Ամերիկայի ձայն»

Аравот 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը Ռուսաստանին է դիմել օգնության կոչով: Նա այս քայլին է դիմում նախագահական վիճահարույց ընտրություններից հետո իր հրաժարականը պահանջող անհանգստության ալիքի տակ: Լուկաշենկոյի 26-ամյա իշխանությունը տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման տակ հայտնվել է վտանգի ներքո: Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերը, որոնք երբեմն ընթանում են ոստիկանության հետ բախումներով, ունեն մեկ նպատակ` Լուկաշենկոյի …

Ոստիկանը մե՞րն է…

Аравот 

ՀՀ կառավարությունը երկու օր առաջ տեղեկացրեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է եւս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։ Մասնավորապես,  վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների եւ գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը եւ սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։ Մեղմացվել էին ընտանեկան …

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մօտէն կը հետեւի Հալէպին մէջ համաճարակի ստեղծած կացութեան

Аравот 

Վերջին օրերուն, Հալէպին մէջ, ինչպէս նաեւ հայ կեանքէն ներս Քորոնա Վիրուս համաճարակը սկսած է լայն տարածում ունենալ: Վեհափառ Հայրապետը մօտէն կը հետեւի ստեղծուած կացութեան: Այս առաւօտ, Նորին Սրբութիւնը դարձեալ խորհրդակցութիւն ունեցաւ Բերիոյ Թեմի Առաջնորդ՝ Մասիս Սրբազանին եւ համայնքին պատասխանատուներուն հետ: Վեհափառ Հայրապետը նկատի ունենալով համայնքին կարիքները, անմիջապէս որոշ գումար մը փոխանցեց իրենց՝ գործածուելու համար դեղորայքի …

Թրանսփարենսի Ինթերնեշնլը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել փոխվարչապետ Ավինյանին տրամադրել 33-րդ թաղամասին առնչվող տեղեկություններ

Аравот 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կազմակերպությանը տրամադրել Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) տարածքներ ձեռք բերողների ներկայացրած ֆինանսական ապահովման հիմքերը, կառավարության հետ գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր կնքվելու դեպքում դրանց պատճենները և այլ տեղեկություններ։ Ավելի վաղ՝ սույն թվականի հուլիսի 1-ին, ԹԻՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ …

Ինչպես ճաշել թագուհու հետ

Аравот 

Կամ` արքայական ճաշի տասը կանոն Ի՞նչ է թույլատրված եւ արգելված Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի սեղանի շուրջ: kulturologia-ն փորձել է պատասխանել այս հարցին՝ նշելով, որ շատ շատերն են երազել ճաշել թագուհու հետ՝ նույն սեղանի շուրջ: Աղբյուրը նշում է, որ Բուքինհեմյան պալատում հատուկ արարողակարգ ու կանոններ կան դրա համար, ինչը վերաբերվում է սպասքի գործածելուց մինչեւ սենյակ …

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել․ ԱՀ ԱՆ

Аравот 

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Առողջացել է 7 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 101 նմուշառում …

«Համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդգրկուն դարձնել հայ-կորեական երկկողմ օրակարգը»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կորեայի Ազգային տոնի առիթով

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին Ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ փոխգործակցությունը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել …

Գարեգին Բ-ն ցանկացել է ուխտատեղի կառուցել, սակայն պարզել է, որ հարակից հողատարածքները սեփականաշնորհված են․ «Ժողովուրդ»

Аравот 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցանկացել է Արարատի մարզի Ծաղկեվանքի հարակից տարածքում ուխտատեղի կառուցել: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, Կաթողիկոսը պարզել է, որ Ծաղկեվանքի հարակից հողատարածքները սեփականաշնորհված են, այն վաճառել են ու սեփականատերեր ունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Կաթողիկոսը հետարքրքրվել է, թե ովքեր են այդ հողատարածքները գնել և պարզվել է, որ այն պատկանում …

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք․ ԱՆ

Аравот 

Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 86 …

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Аравот 

Վսրչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, …

Ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը կիրականացվի՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ․ «Ժողովուրդ»

Аравот 

Մեզ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության։ Այսինքն ֆինանսավորման հաշվարկման համար հիմք կհանդիսանան մի շարք ելակետային տվյալներ, այդ թվում՝ դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *