Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Август
2020
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13
14
15
16
17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Новости за 29.08.2020

«Արսենալը» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Լիվերպուլին»․ Armsport.am

Аравот 

Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակում «Արսենալը» հանդիպեց «Լիվերպուլին» (1-1): Խաղի հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ լոնդոնյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ խաղակեսի 73-րդ րոպեին Տակումի Մինամինոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածների միջոցով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Արսենալի» ֆուտբոլիստները (5-4): Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Շվեդիայում Ղուրանի ցուցադրական հրկիզման պատճառով բողոքի ցույցեր են սկսվել

Аравот 

Շվեդիայի Ռուսենգորդ շրջանում մոտ 300 մարդ բողոքի ակցիա է իրականացրել՝ Ղուրանի հրկիզման պատճառով, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով SVT հեռուստաընկերությանը: Ոստիկանության հաղորդմամբ՝ 10-20 մարդ է բերման ենթարկվել, նրանցից մի քանիսը կալանավորվել է: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների ու փրկարարական ծառայություն իրականացնողների ուղղությամբ քարեր են նետվել, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Դեպքի վայր էր ժամանել նույնիսկ տեղի իմամը, …

Արցախի տարածք մուտք գործող անձանցից կպահանջվի ներկայացնել ՊՇՌ թեստի թղթային տարբերակը․ Արցախ ՏՇ

Аравот 

Հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Այսպես. Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր այն անձանցից, ովքեր պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ երեք օրից ոչ ավելի վաղեմության …

Օգոստոսի 29-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք․ մարզպետարան

Аравот 

Օգոստոսի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9631 նմուշառում, որից 8277-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի …

29․08․2020թ․ դրությամբ «Կապանի ԲԿ»-ի Կովիդ-19-ի բաժանմունքում բուժվել է 292 պացիենտ․ ամփոփ տեղեկատվություն

Аравот 

Հանրապետությունում COVID19-ի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը վերապրոֆիլավորվեց եւ ներգրավվեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։ Դեռեւս մարտ ամսին հիվանդության տարածվածության աճին զուգահեռ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն ձեռնամուխ եղավ ու կարճ ժամանակում վերանորոգեց Կապանի ԲԿ-ի նախկին վիրաբուժական մասնաշենքը, որը ծառայեց կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին ընդունելու եւ բուժելու նպատակին։ Շենքում կատարվեցին տարբեր …

Կնոջ առողջության պահպանման պարզ բանաձևերը՝ գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի մատուցմամբ

Аравот 

Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին և կանանց համար» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի հետ -Բժշկուհի Սուվարյան, բժշկության ոսկե կանոն է համարվում «Ավելի լավ է կանխարգելել, քան բուժել» հայտնի ձեւակերպումը, կինն ինչպիսի՞ հետազոտություններ պետք է անցնի գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար եւ ի՞նչ հաճախականությամբ։ -Միանշանակ համաձայն եմ, որ ցանկացած …

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր

Аравот 

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, …

ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի մարզական ավանում հայտարարվել է Հայաստանի օր

Аравот 

Օգոստոսի 29-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի մարզական ավանում հայտարարվել է Հայաստանի օր, որի շրջանակում «Բարեկամության տանն» անցկացվել է համերգ ՀՀ ՊՆ երգի և պարի համույթի և ՌԴ-ում գործող «Նժդեհ» ազգային պարի անսամբլի մասնակցությամբ: Բանակային միջազգային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ունկնդրել են հայկական մեղեդիներ, ոգևորությամբ ողջունել հայկական ռազմապարերն ու զինվորական երգերը: «Բարեկամության տանը» հայկական տաղավարը կգործի …



Պորտուգալիայի և Ավստրիայի նախագահները՝ հանրային տրանսպորտում երթևեկելիս ու խանութում առևտուր անելիս

Аравот 

Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի լուսանկարով, որտեղ նախագահը երթևեկում է հանրային տրանսպորտով։ Սովորական քաղաքացիներից իրեն չգերադասող Ավստրիայի նախագահը՝ մեկնաբանել է երգչուհին։ Սովորական քաղաքացիներից իրեն չգերադասող Ավստրիայի նախագահը! Gepostet von Hasmik Papian am Freitag, 28. August 2020   Հասմիկ Պապյանի օրինակին է հետևել լիսաբոնաբնակ ջութակահարուհի Նարինե …

Օգոստոսի 23-ից 29-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ

Аравот 

Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրում փոփոխություններ կատարելու մասին

Аравот 

Ազգային-ժողովրդավարական բևեռի կայացման և գործունեության մասին Հռչակագիրը (այսուհետև՝ Հռչակագիր) հիմնված է Հռչակագրին միացող անհատների համար ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա և արձանագրում է այդ անհատների կամքն արտահայտող ռազմավարությունը՝ իր նպատակով ու դրա իրագործման համար լուծելիք խնդիրներով: Ըստ այդմ՝ Հռչակագիրը որդեգրում է նաև այդ ռազմավարության, նրա նպատակի իրագործման ու խնդիրների լուծման որոշակի մարտավարություն, որը կարող է …

Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Аравот 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կամավորականությունը որպես ուղիղ ճանապարհ

Аравот 

Մի հիմնարար բան, ինչ երեսուն տարվա մեր պետականության ընթացքում չէինք արել, հիմա կարծես թե փորձ է կատարվում անել: Խոսքը աշխարհազորի մասին լրջորեն մտածելու եւ օրենքով սահմանելու պետական նախաձեռնությանն է վերաբերում: Աշխարհազորը հենվում է կամավորականության սկզբունքի, արժեքի վրա: Աշխարհազորով մենք կարողացանք հաղթանակներ տոնել Արցախյան պատերազմում, մինչեւ հայ կամավորականների թիկունքում գոյացավ բանակն, ու հասանք 1994թ. Բիշքեկյան համաձայնագրին: …

Ահազանգ «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբի տեղադրման մասին

Аравот 

Օգոստոսի 29-ին, ժամը 13։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի …

«2016 թվականի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում Յաշմայի հրամկազմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է»

Аравот 

«Այն գործիչները, որոնք համարում են, որ այդ բրիգադը հաջողությունների է հասել կամ զբաղվում են ադրբեջանական բանակի վարկանիշի բարձրացմամբ, կամ ուղղակի ապրիլյան մարտական գործողությունների էությանն ու դրվագներին չեն տիրապետում: Իսկ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պահանջն է, մարտունակ բանակին զուգահեռ ունենալ մարտունակ պահեստազոր». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան …

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզի Ծղուկ և Անգեղակոթ համայնքներ

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա Անգեղակոթ համայնքներում, ինչպես այս տարեսկզբին խոստացել էր: Ծղուկ համայնքում վարչապետը բնակիչների հետ զրույցում լսել է նրանց խնդիրները, որոնք վերաբերում են անասնապահությանը՝ արոտավայրերին, մսի և կաթի մթերմանը, համայնքում նոր մանկապարտեզի կառուցմանը: Նիկոլ Փաշինյանը նշված …

Արայիկ Հարությունյանը, Դավիթ Տոնոյանն ու Ջալալ Հարությունյանը քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր

Аравот 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման …

Երբևիցե ավելի լավ ժամանակ չի եղել բարեփոխելու կրթությունը, օպտիմալացնելու սննդի շղթան, օգտվելու կլիմայական փոփոխություններիից. Արմեն Սարգսյանի հոդվածը Financial Times-ում

Аравот 

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականն իր շաբաթօրյա համարում Life խորագրի ներքո հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտքերն իր առօրյայի, գիտական, դիվանագիտական գործունեության, փոփոխվող աշխարհի, կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ: Այս խորագրի ներքո պարբերականը սովորաբար ներկայացնում է հայտնի պետական, քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործիչների մտորումներն ու առօրյան: Համաշխարհային մեդիադաշտում և միջազգային քաղաքական ու տնտեսական շրջանակներում մեծ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *