Добавить новость
smi24.net
Аравот
Август
2020
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13
14
15
16
17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Новости за 19.08.2020

Լուկաշենկոն նշանակել է վարչապետ, հաստատել կառավարության կազմը

Аравот 

Բելառուսի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է երկրի կառավարության կազմը, հաղորդում է belta.by-ը: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ Լուկաշենկոն այսօր հրաման է ստորագրել՝ Ռոման Գոլովչենկոյին նշանակելով վարչապետի պաշտոնում: Մեկ այլ հրամանով Լուկաշենկոն նշանակել է կառավարության անդամներին: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Եվրամիությունը չի ճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

Аравот 

Եվրամիության երկրների առաջնորդներն այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում չեն ճանաչել Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ կոչ անելով Մինսկին ճգնաժամին խաղաղ լուծում տալ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ գագաթաժողովի ավարտին հայտարարել է, որ ԵՄ-ը պատժամիջոցներ կսահմանի ընտրությունների արդյունքների կեղծման և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն …

Ինչ կանոններով են աշխատելու նախադպրոցական կրթական հաստատությունները․ պարետի որոշումը

Аравот 

Պարետ Տիգրան Ավինյանը իր նոր՝ օգոստոսի 18-ի որոշմամբ սահմանել է նաեւ կանոններ, որոնց պետք է հետեւեն նախադպրոցական կրթական հաստատություններն իրենց գործունեության ընթացքում։ Որոշումը՝ ստորեւ․ «1.Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ. 1) Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը, այսուհետ՝ պատասխանատու): 2) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի …

Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ չեք պահպանում Անկարայի հայկական գերեզմանատունը». Ermenihaber.am

Аравот 

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը  տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի …

Վճռաբեկ բողոք է ներկայացվել «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածով դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ

Аравот 

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կարեւորելով 2008-ի իրադարձությունների հետեւանքով ապօրինի դատապարտված քաղբանտարկյալների` նոր իշխանությունների օրոք արագ արդարացման խնդիրը, իրավապահ եւ դատական համակարգում արդարադատության դեմ մեղանչած անձանց պատասխանատվության կանչելու եւ պատժելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաեւ Գլխավոր դատախազության ընթացիկ գործերով գերծանրաբեռնված լինելը, ինչի պատճառով ձգձգվում է իրավական այս գործընթացը եւ առաջացնում …

«Խոշորացումը դառնալու է կռիվ ու հնդկական կինո». ովքեր են կողմ եւ դեմ Արմավիրի մարզում խոշորացմանը

Аравот 

Մինչեւ վերջերս թվում էր, թե խոշորացման գործընթացը շրջանցելու է Արմավիրի մարզը, բայց դա միայն թվում էր: 2021-ին Արմավիրի մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Գործընթացը դեռ չի սկսել, բայց արդեն բողոքի ցույցեր են: Ըստ նախնական աշխատանքային սցենարի, մարզի 97 համայնքը միավորվելու է 20 փնջում: Փարաքարից Վաղարշապատ ընկած հատվածում կարող է լինել 2-4 միավորում, սցենարը դեռեւս հստակ …

Սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա առանց ֆուտբոլասերների

Аравот 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբեր ամսին երկու հանդիպում է անցկացնելու Ազգերի լիգայի շրջանակներում՝ նախ արտագնա հանդիպում անցկացնելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ապա հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն: Ազգերի լիգայի մեկնարկի առիթով ՈՒԵՖԱ-ի կազմակերպած տեսակոնֆերանսում, որին մասնակցել է այդ կազմակերպության անդամ 55 երկիր,  այլեւայլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ հանդիպումները առանց ֆուտբոլասերների կազմակերպելու եւ վերջիններին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու խնդիրը: …



«Բազմաբնակարան շենք է կառուցվում առանց որևէ ծանուցման, բնակիչների կարծիքը հաշվի առնելու». «Ա1+» (Տեսանյութ)

Аравот 

«Ա1+».  Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ահազանգում են` իրենց բակում բարձրահարկ շենք է կառուցվում, որն, ըստ նրանց, ամբողջովին փակելու է իրենց շենքը։ Բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են տարբեր գերատեսչությունների, այսօր էլ հանդիպում ունեցան Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ, նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը։ Բնակիչները մտահոգություն հայտնեցին, որ ամբողջ տարածքում չկա խաղահրապարակ, …

Հայաստանը մեկնարկում է շախմատի օնլայն օլիմպիադայում

Аравот 

Օգոստոսի 21-ին մեկնարկում է շախմատի օնլայն օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի մրցաշարը: Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ ընդգրկված է «» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ալժիրը, Մարոկկոն, Անգլիան, Ռուսաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան, Խորվաթիան եւ Եգիպտոսը: Մեկնարկային տուրում մեր հավաքականի մրցակիցը Ռումինիայի ընտրանին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանն առանց վարանելու պաշտոնապես առաջինը կճանաչի Բելառուսի քաղաքացիների՝ ցանկացած հստակ արտահայտված եւ իրականացված որոշումը»

Аравот 

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ Իլհամ Ալիեւի այն տրտունջը, թե վերջին շաբաթներին Ռուսաստանի կողմից Հայաստան 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարվել, իրականում կարող է սպառազինությունների մատակարարման շուրջ ադրբեջանա-ռուսական նոր գործարքի քաղաքական հիմնավորումը լինել: – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել այն առումով, որ …

Ճանապարհը փակող անձինք սեփական մեքենաներով շարունակում են ներխուժել. «Լիդիանը» կոչ է անում իրավապահ մարմիններին վերացնել տարածք ներխուժումը

Аравот 

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները: Ապօրինություն իրականացնողների վագոն-տնակների հեռացումից հետո, ճանապարհը փակող անձինք շարունակում են սեփական մեքենաներով պարբերաբար ներխուժում իրականացնել «Լիդիանի» օրինական տիրապետման տարածք` խոչընդոտելով նույնիսկ տարածքում աշխատող մարդկանց սնունդ մատակարարող մեքենայի մուտքը։ Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց ուղղակի գործառույթը և կատարելով դատարանի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության... Читать дальше...

Գագիկ Մկրտչյանի կին․ «Երբեք եղբայրասպան գործողությունները չեն կարող դիտարկվել իբր ապստամբություն»

Аравот 

2018 թվականի ապրիլի պայքարը ցույց տվեց, որ 2016 թվականի հուլիսի աննախադեպ բռնությամբ ուղղորդված իրադարձությունը ի սկզբանե սխալ է և դատապարտված է անհաջողության։ Ուստի՝ ավելորդ է անմեղ ոստիկանների մահվան պայմաններում ապստամբության մասին խոսել։ Այս մարդիկ, որոնք դատարանում նստած են ամբաստանյալների աթոռին, մեր խորին համոզմամբ, հանցագործներ են և վերջ։

Սերժ Սարգսյան. Ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այստեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ

Аравот 

Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու

Սահմանադրական դատարանն արդար կգործի այնքան, քանի դեռ նրա մասին չեն հիշել քաղաքական ուժերը

Аравот 

Ի՞նչ է լինում, երբ իրավունքի փոխարեն խոսում է քաղաքականությունը Արդարեւ ճշմարտությամբ է ասված, որ մարդը ծրագրեց, իսկ Աստված բարձրաձայն ծիծաղեց: Ահա այսպիսի տպավորություն է ինձ մոտ ստեղծվում, երբ մասնագիտական հենքի վրա ուսումնասիրում եմ Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն առհասարակ եւ Սահմանադրական դատարանի փոփոխությունները մասնավորաբար: Առհասարակ, երբ դիտարկում ենք Սահմանադրական դատարանի պատմական զարգացումը, ապա …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *