smi24.net
Аравот
Август
2020
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13
14
15
16
17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Новости за 17.08.2020

«Դուք այն մարդկանցից եք, ովքեր իր անցած հերոսական ուղով թշնամուն պարտադրել են խաղաղություն». Արթուր Վանեցյանը՝ Սամվել Բաբայանին

Аравот 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ և ՀՀ անվտանգային համակարգին, երկու կուսակցությունների համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելուն վերաբերող հարցեր:

Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով եւ 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել. Հրազդանի քաղաքապետ

Аравот 

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրազդանում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին. Այսօր Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել՝ համալրելով «հազվադեպ ծնունդների» շարքը։ Փոքրիկ  «հսկային» մաղթում եմ առողջություն և անհոգ մանկություն»։

Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն եմ համարում. Ռուստամ Բադասյան

Аравот 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով. Այն ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, կազմվող փաստաթղթերի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների և ուսման վերաբերյալ։ Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված …

Բուհերը նույնպես կբացեն դռները

Аравот 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից: …

«Առուտուր բացառապես հայկական հողերի հաշվին». ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը «Գոբլի պլանի» արդիականության մասին

Аравот 

Օրերս քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ հարցազրույցում ամերիկացի փորձագետ, նախկինում ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ խորհրդատու Փոլ Գոբլը անդրադարձել էր Արցախի հարցի կարգավորման «Գոբլի պլանին», որը ժամանակին Հայաստանում շատ քննարկվեց-քննադատվեց: Այս առիթով Aravot.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ: -ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Փոլ Գոբլը որոշ մանրամասներ պատմեց, թե ինչպե՞ս է կազմել «Գոբլի պլան» անվանումը ստացած …

Covid 19-ից մահացած սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի բարեգործությունը կշարունակի նրա ընտանիքը

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս  Covid 19-ից մահացել էր Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադը։ Նրա մահը մեծ ցավ է պատճառել հայրենակիցներին․  նա ամեն տարի երկու անգամ այցելում էր հայրենիք՝ բացառապես անվճար, տարբեր տեսակի վիրահատություններ կատարելով։ Սոցցանցերը հեղեղված են՝ մեծ բարերարին ուղղված ափսոսանքի խոսքերով, …

Եռակողմ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք

Аравот 

Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը: Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են …



Մեկդարյա ընդմիջումից հետո Քարկոփի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել

Аравот 

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում։ Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն …

Կորոնավիրուսի երկու զոհ՝ գյումրեցի մի ընտանիքից․ 30-ամյա երիտասարդից մի քանի օր առաջ մահացել էր մայրը

Аравот 

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել էր 30-ամյա տղամարդ, որը, սակայն, ըստ առողջապահության նախարարության տվյալների, ուղեկցող որևէ հիվանդություն չի ունեցել։ Այս դեպքը մեծ ցավ ու մտահոգություն է առաջացրել շատերի մոտ, հատկապես երիտասարդին ճանաչողների, որոնք ֆեյսբուքյան էջերում կիսվել են նրա ընտանիքի լուսանկարներով՝ չհավատալով կատարվածին։ Երիտասարդը Գյումրիի բնակիչ է, նա երկու երեխաների հայր է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի …

Լեհ-բոլշևիկյան պատերազմը, թեպետ չգիտակցված, բայց արդի Լեհաստանի հիմնադրման և ողջ Եվրոպայի շրջադարձային պահն է. Մատեուշ Մորավեցկի

Аравот 

Լեհ-բոլշևիկյան պատերազմը հիմնարար դրվագ էր արդի Լեհաստանի և նշանակալից պահ` ողջ Եվրոպայի համար, թեպետև մարդկության գիտակցության մեջ այն դեռևս բավարար չի արժևորվել. այն երկու միմյանցից տարբերվող քաղաքակրթությունների բախման կետ է:

Լիոնել Մեսսիի ապագա կարիերայի երեք տարբերակները

Аравот 

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռ վերջնականապես չի կողմնորոշվել կատալոնյան ակումբում իր ապագայի հարցով: Սակայն Marca-ն գրում է, որ ֆուտբոլիստը ակումբի հետ կարիերան շարունակելու երեք հավանական տարբերակ ունի: Առաջին. այս ամառ խզել պայմանագիրը: Սակայն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Մեսսիին դա թույլ չտալու համար պատրաստ է գնալ ամեն քայլի, որ պատմության մեջ չմնա որպես ակումբի այն …

Խորհրդային վերջին դինոզավրի «ռուսական ռուլետկան». արևմտյան մամուլը Բելառուսի մասին

Аравот 

«Պուտինին օգնության խնդրանքով դիմելը բացատվում է ռուսական բանակը Բելառուս կանչելու ցանկությամբ, այն դեպքում, եթե սեփական բանակը դավաճանի: Դա ավելի շուտ ուժի ցուցադրություն է, հոգեբանական գրոհ նոմենկլատուրայի տատանվող հատվածի և ցուցարարների վրա»:

«Գիտակցում ենք պատասխանատվության աստիճանը եւ ռիսկերը». Կարեն Խաչանով

Аравот 

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաստատել է, որ մասնակցելու է ինչպես Ամերիկայի բաց առաջնությանը, այնպես էլ Նյու-Յորքում կայանալիք «Masters»-ին: «Այդ որոշումը կայացրել ենք թիմով՝ գիտակցելով պատասխանատվության աստիճանը եւ հնարավոր ռիսկերը: Հասկանում եմ, որ վիրուսը չի անհետացել, իսկ որոշ երկրներում ծանր վիճակը պահպանվում է: Սակայն ես հինգ ամիս անց վերադառնում եմ մրցումներին: Շնորհակալություն մրցումների կազմակերպիչներին, որոնք …

Էրդողանի սենյակը Վանա լճի ափին կառուցվող նախագահական պալատում պատրաստ է. Ermenihaber

Аравот 

Մանազկերտի ճակատամարտում սելջուկ թուրքերի հաղթանակի առթիվ պետական մակարդակով կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ Էրդողանն ու իր կինը օգոստոսի 25-ին ժամանելու են Խլաթ և մնալու են իրենց համար նախատեսված այս համալիրի սենյակում։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *