Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Август
2020
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13
14
15
16
17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Новости за 23.08.2020

Երեք տեսակի «պեստո» թանձրուկ

Аравот 

Իտալական հայտնի թանձրուկներից մեկը՝ պեստոն, կարելի է ոչ միայն խանութից գնել, այլեւ պատրաստել տան պայմաններում, ընդ որում՝ տարբեր բաղադրիչներով: Այսօր կներկայացնեմ ինչպես դասական պեստոն՝ բազիլիկով եւ մայրու սոճու ընկույզով (кедровый орех), այլեւ՝ այլ համադրություններով: Շատ ավելի մատչելի տարբերակ է մաղադանոսով եւ ընկույզով տարբերակը: Եվ շատ յուրահատուկ համ ունի ռուկոլայով եւ պիստակով տարբերակը: Անհրաժեշտ մթերքները Դասական …

Վրաստանում միկրոավտոբուսը վայր է ընկել ժայռից․ վթարի զոհ է դարձել 17 ուղևոր․ «Ալիք մեդիա»

Аравот 

Վրաստանի բարձրլեռնային Շաթիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել: Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր: Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական …

Սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է․ Ադրբեջանի՝ դիվերսիայի մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ խոսնակ

Аравот 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ: Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը …

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենան, գլորվելով ձորակը, գլխիվայր շրջվել է․ կան զոհեր ու վիրավորներ

Аравот 

Օգոստոսի 23-ին, ժամը 17։50-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը․ կան զոհեր և տուժածներ։ Պարզվել է, …

Ճերմակազգեստ պարոնը (պատմվածք)

Аравот 

Պատմվածք, որտեղ ոչինչ հորինված չէ: Խոտերը ծածկում էին փոքրիկ աղջնակին: նա սիրում էր խաղալ բարձր խոտերի մեջ ու մի տեսակ պաշտպանված էր զգում իրեն: Երբեմն աղջնակին թվում էր, թե ինքն աննկատ է նույնիսկ ամենատես արևի առաջ և որ ժամանակ առ ժամանակ կարող է մոլորեցնել անգամ արևին՝ թաքնվելով փոքր-ինչ գլուխները թեքած վեհատեսք խոտերում: Պապիկը տանն է… …

Արդեն 10 օր է՝ սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում․ ՍԱՏՄ

Аравот 

Կիրակի օրվա ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների վերջին շրջանի լայնածավալ մշտադիտարկումների հետ միասին, գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան գոտիներում: Խախտումներ պրակտիկորեն չկան: Վերահսկողական... Читать дальше...

Սփյուռքը չի կարող հեռու մնալ հայրենիքից․ «Երուսաղէմէն՝ Տաւուշ» ծրագրի ցուցադրումը «Ֆրեսկո»-ի շրջանակներում

Аравот 

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց Բերդում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին հաջորդեց բանաստեղծուհի, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի հեղինակային «Երուսաղէմէն՝ Տաւուշ». ծանոթանանք Հայ Երուսաղեմին ծրագրի ցուցադրումը, որը պատրաստել է Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանը։ «Հայր Ղևոնդի հետ մենք «Ծանոթանանք Հայ Երուսաղեմին» հաղորդաշարն ենք պատրաստում, որը Երուսաղեմի կյանքի մասին է, և ցանկանում էինք ընդգրկել …

Հոկտեմբեր 1-ին կը լրանայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան հարիւրերորդ տարին

Аравот 

Գալ տարուան Հոկտեմբեր 1-ին կը լրանայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան հարիւրերորդ տարին։ Մեր ժողովուրդին եւ յատկապէս անոր արտերկրի հատուածին համար խիստ նշանակալից այս դարադարձը, անտարակոյս, պիտի նշուի արժանավայել տօնակատարութեամբ, ո՛չ միայն Մայր Հայրենիքի մէջ տեղի ունենալիք շքեղագոյն հանդիսութեամբ, այլ նաեւ սփիւռքի ամբողջ տարածքին կայանալիք յոբելենական բազմաթիւ նախաձեռնութիւններով։ Դար մը ամբողջ, Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, յարաճուն վճռականութեամբ, …



Դավիթ Տոնոյանը ներկա է եղել Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը․ ՊՆ խոսնակ

Аравот 

Օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում: Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ …

Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել մինչև հինգ հարյուր բնակարան․ Արայիկ Հարությունյան

Аравот 

Մարտունի շրջկենտրոնում 500 նոր բնակարան կկառուցվի. հանրապետության նախագահը մասնակցել է քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և մասնակցել քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը: Երկրի ղեկավարը քաղաքային զբոսայգում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչեցրած շնորհավորական խոսքում նշել է, որ պատերազմի դառը հետևանքները հերոսաբար հաղթահարած քաղաքում խաղաղության շունչը …

Բերդում` «Բերդ» պարով․ մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը

Аравот 

Օգոստոսի 22-ին սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։ «Ֆրեսկո»-ն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Ամիսներ շարունակ մշակութային անցուդարձը միայն օնլայն հարթակում վայելելող …

Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է․ Արթուր Վանեցյան

Аравот 

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ինստագրամյան իր էջում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ գրառում է կատարել․ Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որը պիտի պահպանենք ու զարգացնենք՝ աշխատելով, նվիրվելով, կառուցելով, տնկելով, իրար հարգելով, սուտն ու կեղծիքը մերժելով, մեծամիտ անկարողությունն ու հոխորտացող վախկոտությունն արհամարհելով, …

Վարուժան Ավետիսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին. «Այդպես պետք է ասեն, որովհետեւ իրենք դավաճանել են հեղափոխությանը եւ արագ քայլերով վերածվում են հերթական ռեժիմի»

Аравот 

«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանն արձագանքում է իշխող ուժի ներկայացուցչի՝ «Սասնա ծռերի» գործը իրավական է, քաղաքական հետապնդում չկա» հայտարարությանը

Լոյս է ընծայվել Յակոբ Օշականի «Ամբողջական գործեր» քննական բնագրերի առաջին հատորը

Аравот 

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը ուրախութեամբ յայտնում է, որ լոյս է ընծայել վիթխարի գրագէտի, մեծանուն Յակոբ Օշականի «Ամբողջական գործեր» քննական բնագրերի առաջին հատորը: Հեղինակի առաջին՝ «Խոնարհները» ժողովածուից ճիշդ 100 տարի անց տպագրուած այս մեծածաւալ գիրքն ընդգրկում է փոքր արձակն ամբողջութեամբ՝ քերթուածներ, այդ թւում՝ արձակ բանաստեղծութիւններ, պատմուածքներ, հէքեաթներ եւ պատկերներ` անհրաժեշտ գիտական ծանօթագրութիւններով, բառարանով, անձնանունների եւ գրականութեան ծաւալուն …

Եթե այսօր ՊՍԺ-ն նվաճի ՉԼ գավաթը, «Ինտերը» կստանա 2 մլն եվրո

Аравот 

Այսօր երեկոյան կայանալիք ՉԼ-ի ՊՍԺ-«Բավարիա» եզրափակիչ խաղում «Ինտերը», անկասկած, երկրպագելու է ֆրանսիացիներին: Եվ դրա համար հիմնավոր պատճառ կա: La Repubblica-ն տեղեկացնում է, որ Միլանից փարիզյան ակումբ Մաուրո Իկարդիի տրանսֆերի պայմանագրում մի կետ կա, ըստ որի ՊՍԺ-ն «Ինտերին» բոնուսային 2 միլիոն եվրո կվճարի, եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Իմ համոզմամբ՝ այս օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է հիշատակվեր պետական ամենաբարձր մակարդակով․ Էդմոն Մարուքյան

Аравот 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Սա, իրավամբ, Հայաստանի պատմության վերջին 600-700 տարիների ամենակարևոր փաստաթղթերից մեկն էր, որի հիմքի վրա մեկնարկեց անկախության վերականգնման գործընթացը։ Փաստացի, Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից 70 տարի անց՝ հայ ժողովուրդը վերստին …

Ազգային պատկերասրահում վերաբացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը (ֆոտոշարք)

Аравот 

Նոր կորոնավիրուսային վարակի պատճառով մոտ 5-ամսյա դադարից հետո իրենց դռներն են բացել թանգարանները։ Իսկ Ազգային պատկերասրահում վերաբացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը․ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունները տեսնելու մեծ ցանկության, ինչպես նաև համավարակային սահմանափակումներով պայմանավորված ձանձրույթի հաղթահարման մասին են վկայում Ազգային պատկերասրահի առջև գոյացած հերթերը։

Ռոնալդուն մտադիր է հերթական հյուրանոցը կառուցել, այս անգամ՝ Մանչեսթերի կենտրոնում

Аравот 

«Յուվենտուսի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է Մանչեսթեր քաղաքի կենտրոնում 11 հարկանի լյուքս հյուրանոց կառուցել, որը կարժենա 27 միլիոն ֆունտ: Նա պայմանագիր է կնքել պորտուգալական Pestana զբոսաշրջային-զվարճանքային ընկերության հետ: Եթե շինարարությունն սկսելու թույլտվությունը լինի, այն շահագործման կհանձնվի 2023 թվականին եւ կկոչվի CR7 Pestana: Թե ինչի՞ է Ռոնալդուն ընտրել հատկապես Մանչեսթերը, ընկերությունը տրամաբանական է համարում: «Սա …

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ․ ՊՆ խոսնակ

Аравот 

Ս. թ․ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *