Добавить новость
smi24.net
Аравот
Январь
2020

Новости за 01.01.2020

Արսեն Թորոսյանը կոչ է անում՝ իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից

Аравот 

Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։ Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում. 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր), 49 դեպքում …

Ըստ Ալիևի՝ 2019-ին Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին. «Ազատություն»

Аравот 

«Ազատություն» ռ/կ. Անցած տարում Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին՝ հայտարարել է երկրի նախագահը ամանորյա ուղերձում: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել. – «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը»: «Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը, ժողովրդագրական աճը ամրապնդում են մեր դիրքերը: …

ՊԲ զինծառայող է մահացել՝ հիվանդության պատճառով․ Արցախի ՊՆ

Аравот 

Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության  հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

19-ամյա վարորդը Mercedes-ով Շիրակի մարզպետարանի դիմաց մխրճվել է տրանսպորտային կանգառի մեջ, տապալել այն ու էլեկտրասյունը․ shamshyan.com

Аравот 

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ, 19-ամյա Նշան Եղիազարյանը իր վարած Mercedes մակնիշի 31 FF 555 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել նշված հասցեում գտնվող տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին: …

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Аравот 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Շենքի տանիքում հայտնաբերել են 37-ամյա տղամարդու դին

Аравот 

Հունվարի 1-ին, ժամը 14:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզ փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացին փորձում է կախվելով ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տան տանիքում հայտնաբերվել է Սմբատ Ա.-ի (ծնված 1982 թ.) …



Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ

Аравот 

2020 թվականի Ամանորին՝ հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության:

Դեմոկրատների պնդմամբ՝ Թրամփը վարկաբեկել է ամերիկյան ժողովրդավարությունը. «Ամերիկայի ձայն»

Аравот 

«Ամերիկայի ձայն». Թեև խիստ անհավանական է, որ հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատը 2020 թվականին պաշտոնանկ կանի Դոնալդ Թրամփին, իմփիչմենթի գործընթացի շուրջ օրենսդիրների պայքարը հանգեցրել է կուսակցական խորը պառակտումների, որոնք նոր երանգ են հաղորդել քաղաքական դիսկուրսին Միացյալ Նահանգներում։ Ներկայացուցիչների պալատի թերևս ամենալուրջ քվեարկությանը Դոնալդ Թրամփից առաջ բախվել են ԱՄՆ-ի միայն երկու նախագահներ։ «Փաստերը անվիճելի են: Նախագահը չարաշահել …

Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան․ Արմեն Սարգսյանը՝ թոռնիկների հետ

Аравот 

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և իրենց թոռնիկների ամանորյա լուսանկարներն են հրապարակվել՝ հետևյալ գրառումով․ Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Թող 2020 թվականը լինի նոր  ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը սպասվում են տեղումներ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամանորի գիշերը հրավառ նյութերից ստացված վնասվածքների մասսայական դեպքեր են գրանցվել

Аравот 

Մխիթար Հերացու անվան համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար եւ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանն Aravot.am-ին փոխանցեց. «Մեր մասնագետները դեկտեմբերի 31-ի ժամը 22:30-ից աշխատել են լրիվ ծանրաբեռնվածությամբ եւ հիմա էլ շարունակում են նույն տեմպով: Ամանորի գիշերը միայն մեր բաժանմունքում իրականացվել է 14 վիրահատություն, որից 12-ը՝ հրավառ նյութերից ստացված վնասվածքների եւ այրվածքների: Համոզված …

Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում այրվել են տան տանիքը, գազօջախը, սառնարանը

Аравот 

Հունվարի 1-ին, ժամը 06:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 07:00-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան: Դեպքի վայր …

Պայմանագրային զինծառայողը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Аравот 

Երեկ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 38-ամյա Կարտուշ …

Թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության. Հենրիխ Մխիթարյան

Аравот 

Իմ սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության: Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ: Թող որ …

Իշխանամերձ լրատվամիջոցներ են փակվում Թուրքիայում. Ermenihaber

Аравот 

Վերջին շրջանում ի հայտ եկած ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով փակվում են թուրքական «Star» և «Güneş» թերթերը: «Türk Medya» հոլդինգին պատկանող հիշյալ երկու թերթերը հայտնի են որպես իշխանամերձ լրատվամիջոցներ: Նշվում է, որ ֆինանսական դժվարությունները ծագել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Ստամբուլի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի պաշտոնավարման ընթացքում նվազել են վերոնշյալ թերթերի գովազդային պատվերներն ու եկամուտները: …

Սերժ Սարգսյան. «Մեր հազարամյա ընթացքը անխաթար շարունակելու և զարգանալու միակ հնարավորությունը երկիրը ներսից չթուլացնելն է»

Аравот 

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և սփյուռքի քույրե՛ր և եղբայրնե՛ր, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին: Թող յուրաքանչյուրիդ տանը միշտ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *