Добавить новость
smi24.net
Аравот
Январь
2020

Новости за 14.01.2020

Թուրքիան իր փոքրամասնություններին սնանկացրել էր ահռելի մեծ հարկեր պարտադրելով

Аравот 

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com    1915-23 թթ․ Օսմանյան կայսրությունից փոքրամասնությունների գրեթե ամբողջական ֆիզիկական ոչնչացումից հետո, Թուրքիայի կառավարությունը 1941-ին ձեռնամուխ եղավ մնացած հայերի, հույների, հրեաների և որոշ թուրք մահմեդականների ֆինանսական կործանմանը: Նախկինում Անկարայում բնակվող թուրք լրագրող և քաղաքագետ Ուզեյ Բուլութը համապարփակ հոդված է տեղադրել greekcitytimes.com կայքում՝ «Ունեցվածքի հարկի մասին» օրենքը․ ինչպես …

Picsart հավելվածը Facebook֊ի և Whatsapp֊ի հետ հայտնվել է 2019թ. աշխարհի ամենաշատ ներբեռնված 20 հավելվածների շարքում. Նիկոլ Փաշինյան

Аравот 

Հայկական Picsart հավելվածը Facebook֊ի և Whatsapp֊ի հետ հայտնվել է 2019թ. աշխարհի ամենաշատ ներբեռնված 20 հավելվածների շարքում։ Picsart֊ը ներբեռնվել է ավելի քան 150 միլիոն անգամ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Կարեւորել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ակտիվացումն ու զարգացումը

Аравот 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզ Ալ-Դին Ռաշիդ Հաջիին Մշտական հանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ, որոնք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը, ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը …

Ինչպես 2018 թ., այնպես էլ 2019 թ. Հայաստանի բնակչությունը, ցավոք, նվազել է. Սամվել Ֆարմանյան

Аравот 

Ցավոք, ոչ միայն ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, այլ նաև ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) փաստում են, որ Հայաստանի բնակչությունը գնալով շարունակում է նվազել: 2019 թ. ամփոփ տվյալներով, ըստ ՄԱԿ-ի «Միգրացիայի համաշխարհային զեկույց – 2020»-ի, Հայաստանի բնակչությունը բնակչություն/արտագաղթող մարդկանց թվաքանակ համամասնությամբ հայտնվել է աշխարհի ամենաբացասական ցուցանիշներն արձանագրած 20 երկրների շարքում` 18-րդ տեղում: Ընդհանրապես, ցանկացած երկրի որևէ իշխանությանը …

Նման, բայց տարբեր հունվարներ․ Բաքու 1990, Վիլնյուս 1991

Аравот 

Այս հունվարին լրանում է այն ողբերգության 30-ամյակը, երբ վերջին հայերը ստիպված եղան փախչել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից՝ շարունակվող ադրբեջանական ջարդերի պատճառով: Ադրբեջանի այլ շրջաններում այլևս հայեր չմնացին, չնայած նրանք այնտեղ ապրել էին հարյուրամյակներ շարունակ: Ջարդերի ժամանակ Սովետական բանակի միավորները տանկերով և այլ ծանր տեխնիկայով մտան միլիոնանոց քաղաք Բաքու․ նրանք ուշ մտան, երբ ջարդերն արդեն ընթանում էին …

Արսեն Թորոսյանը չի վախենում «սրտի» նախարար չլինելուց, վարկանիշի անկումից. Օրակարգն առաջ է տանելու

Аравот 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին վերջին շրջանում շատ են քննադատում, սկսած՝ առողջապահության ապահովագրության ծրագրից, մինչեւ վերջին օրերս մեկնարկած ծննդատների փակումը: Մինչդեռ Թորոսյանի վարկանիշը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո բավականին բարձր էր, նա իր վարկանիշով մրցակցում էր վարչապետի հետ: Այսօր Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ մտահոգո՞ւմ է արդյոք, որ ծննդատների փակման քաղաքականությամբ իր վարկանիշը կտրուկ ընկնում է, հատկապես նրան քննադատում …

Արամ Վարդևանյան․ «Չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան․ դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում»

Аравот 

Քանի որ դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը ինձ պարզ չէ ինչ իրավական հիմքով հնարավորություն չտվեց դիրքորոշումս արտահայտեմ պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումի վերաբերյալ, այն ներկայացնում եմ այս ձևաչափով. Այսօր բոլորս պարզեցինք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստերի դահլիճում ոչ միայն կարելի է վիրավորական արտահայտություններ կատարել, այլ նաև սպառնալիք հնչեցնել: Ավելին` ըստ Դանիբեկյանի նման գործողությունները ոչ մի …



ԱՄՆ-Իրան հակամարտություն. հետաձգված սպառնալիք Հայաստանի համար

Аравот 

Ամանորին նախորդած եւ հաջորդած օրերին թեժացած ճգնաժամը շատերի մոտ խուճապային տրամադրութոյւններ հարուցեց, թվում էր, թե աշխարհը ներքաշվում է առնվազն ԱՄՆ եւ Իրանի միջեւ տարածաշրջանային պատերազմի մեջ։ Սակայն, ինչպես տեսանք, իրանցի լեգենդար գեներալի սպանությանը եւ իրանական «ստերիլ» հակահարվածին հետագա լարվածության նոր փուլեր չհաջորդեցին, եւ «մարտական ոչ-ոքին» այն լավագույն «հաշիվն» էր, որն արձանագրեցին կողմերը, եւ հիմա մտածում …

Ադրբեջանից հավաստիացրել են, որ պատրաստ են նավթ մատակարարել Բելառուսին

Аравот 

Ադրբեջանը պատրաստ է նավթ մատակարարել Բելառուսին, այդ հարցով բանակցություններ եղել են, բայց հստակ որոշում չկա: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը: Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում ակնկալում են պայմանավորվածություններ ունենալ հանրապետություն նավթ ներմուծելու վերաբերյալ, որն այլընտրանք կլինի Ռուսաստանին: Նա նշել …

«Վանեցյանը թող հավաքի նախկին թալանչիներին իր շուրջը եւ համախմբի, «պատիվ ունեմի» փոխարեն ստեղծի «Թալան ունեմ» կուսակցություն». Սիսակ Գաբրիելյան

Аравот 

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ մեջքից դանակով հարվածելը ստորություն է պարզապես: ԱԱԾ-ում, բնականաբար, եղել են կարեւոր բացահայտումներ, բայց ողջամիտ կասկած կար քաղաքացիների մոտ, որ ինչու այդ բացահայտումները, երբ գալիս հասնում են որոշակի շրջանակի մոտ, կամ աչքփակոցի է լինում, կամ թեթեւ շրջադարձ է լինում եւ պատահաբար էդ քաղաքացիները, օրինակ, քննիչներից ավելի շուտ են իմանում, որ գուցե հեսա մեղադրանք լինի եւ լքում են երկիրը:

Մարալիկի եւ Եղվարդի ծննդօգնության ծառայությունները հնարավոր է չփակվեն. նախարարը պատրաստ է խնդիրը քննարկել

Аравот 

Եղվարդի եւ Մարալիկի բուժկենտրոնների ծննդօգնության ծառայությունները հնարավոր է չփակվեն, հարցը կքննարկեն, եթե այս հիվանդանոցները առկա թերությունները վերացնեն: Այս մասին այսօր ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Թորոսյանն ասաց՝ այսօր ասուլիսից առաջ խոսել է Կոտայքի մարզպետի հետ՝ Եղվարդի «Նաիրիի» բժշկական կենտրոնի մասին, այստեղի ծննդատունը միակն է, որ ծննդօգնության թվերը մոտ են նախարարության սահմանած …

Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածի համար ՀՀ կառավարությունը գումար չի հատկացրել

Аравот 

Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին։ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերտառությամբ հոդվածում թերթն անդրադարձել է երկրում տեղի ունեցած հեղափոխությանը և դրա արդյունքներին՝ գնահատելով դրանք դրական։ Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր հոդվածը կրում է կոմերցիոն բնույթ և արժեցել է 6 մլն 900 հազար դրամ։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ …

Երևան-Երասխ ճանապարհին՝ Բուրաստանի կամրջի տակից սալիկներ ու խողովակներ էին գողացել. Ոստիկանների բացահայտումը

Аравот 

Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բուրաստան գյուղում հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի 22 և 39 տարեկան երկու բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրանց «ՊԱԶ» ավտոբուսը՝ բարձված բետոնե սալիկներով ու խողովակներով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածները …

Դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները

Аравот 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն և Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես զրույցի առանցքում հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք հերթական նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերն էին։ Վարոս Սիմոնյանը... Читать дальше...

Վահե Էնֆիաջյան. Եթե պատկան մարմինները բնակչության բնական աճի ապահովման հիմնախնդիրը դիտում են «ծախս-արդյունավետություն» շուկայական սկզբունքով, ապա 2050-ին 5 միլիոն բնակիչ ունենալու նպատակը ունի զուտ ձևական բնույթ

Аравот 

Ծննդատների փակումը՝ խնդիրների լուծում թե՞ ստեղծում 2020 թվականի առաջին աշխատանքային շաբաթը սկսվեց ՀՀ մի շարք համայնքներում սկիզբ առած բողոքի ակցիաներով: Ավելին՝ այդ համայնքներից Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչները փակեցին նույնիսկ Երևան-Գյումրի հանրապետական նշանակության միջհամայնքային ճանապարհը: ՀՀ թվով 3 համայնքներում, որոնք են Մարալիկը, Եղվարդը և Աչաջուրը, բողոքի ակցիաները ուղղված էին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կայացրած համապատասխան …

Այս գործը պե՛տք է բացահայտի մեր պետության ներքին և արտաքին թշնամիներին. Անահիտ Բախշյան

Аравот 

ԱՅԼԵՎՍ՝ ԵՐԲԵ՛Ք Այս քայլով Հայաստանը կհայտարարի իր ինքնիշխանության ավելի բարձր մակարդակի մասին. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրի Այսօր ստորև նամակն եմ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Հարգելի պարոնայք, Ստորև Ձեզ եմ ներկայացնում հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ …

Արթուր Վանեցյանի կողմից, եթե հեղաշրջման փորձ է եղել, պետք է այդ հիմքով հարուցված քրեական գործ լիներ. Էդմոն Մարուքյան

Аравот 

«Ես այդ հոդվածի մեջ չեմ մտնելու, նախկինում երկու մտերիմ հարաբերությունների քննարկում է». Մարուքյանը՝ Արթուր Վանեցյանին  վերաբերող հրապարակման մասին

Փոքր երկրները ևս կարող են լինել ուժեղ, արդյունավետ ու հաջողակ. Հայաստանի և Ռուանդայի նախագահները կարևորել են սերտ համագործակցությունը

Аравот 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, որը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին: Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն ու խնդիրներ, երկուսն էլ ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են, երկուսն էլ փոքր են, …

Գեւորգ Գրիգորյան. «Ա­ռօ­րյա­յում ես հան­դի­պում եմ բու­ժա­ռու­նե­րի, ո­րոնք գու­մար չու­նեն նույ­նիսկ ա­մե­նա­մատ­չե­լի հե­տա­զո­տու­թյուն­ներն անց­նե­լու հա­մար, տես­նում եմ փակ­վող բիզ­նես­ներ». «Իրատես»

Аравот 

Իշ­խա­նու­թյու­նը և ժո­ղովր­դի մի մա­սը վար­դա­գույն ե­րանգ­նե­րով են տես­նում ի­րենց շուր­ջը կա­տար­վող դեպ­քե­րը, իսկ ըն­դդի­մու­թյու­նը և ժո­ղովր­դի մյուս հատ­վա­ծը տես­նում և մատ­նա­ցույց են ա­նում իշ­խա­նու­թյան բաց­թո­ղում­նե­րը, ո­րոնք եր­բեմն չա­փա­զանց վտան­գա­վոր են լի­նում:

«Եթե երկու հայ իրար հետ երեխա են ունեցել, կարո՞ղ է պայմանավորվեն, որ ուզբեկ է էդ երեխեն». Գեւորգ Պետրոսյան

Аравот 

Հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ պետք է ձեւակերպեն օրենքում այսպես. «Ծննդյան վկայականում նշվում է երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը ծնողների փոխադարձ համաձայնությամբ նաեւ ազգությունը, ծննդյան վայրը եւ ժամանակը»: ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց՝ ազգությունը ծնողները ինչո՞ւ պիտի որոշեն:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-18-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը հնարավոր է թույլ ձյուն: ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ …

Դժգոհություններ կան Մարտի 1-ի գործողություններից տուժածներից, որոնք չեն կարողանում ապացուցել, հիմնավորել, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել հենց այդ իրադարձությունների ժամանակ. «Ժամանակ»

Аравот 

Նախ այն պատճառով, որ նրանց մեծ մասն այդ օրերին խուսափել է դիմել բուժհաստատություններ բուժօգնություն ստանալու համար, քանի որ այդ օրերին հենց հիվանդանոցներից մարդկանց իրավապահները բերման էին ենթարկում և մեղադրանք առաջադրում, և հետո այն պատճառով, որ անգամ բուժհաստատություն դիմածներին ճիշտ ախտորոշում, ստացած մարմնական վնասվածքի աստիճանի ճշգրիտ գնահատում չի կատարվել:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *