Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Январь
2020

Новости за 26.01.2020

Սրանից հետո էլ են պնդելո՞ւ, թե ֆեյքերի ու ոչ ադեկվատների հարձակումները սոցիալական ցանցերում իշխանության կողմից չեն համակարգվում․ Արամ Կարապետյան

Аравот 

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան «սթորին», որտեղ ավագանու անդամը կիսվել է Սառա Թովմասյան անունը կրող օգտատիրոջ լուսանկարով (որն, ի դեպ, Հրայր Թովմասյանի աղջիկը չէ) և հետևյալ գրառումով․ «Հ․ Թովմասյանի աղջկա ՖԲ-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Արամ Կարապետյանը նաև գրել …

5 ինդեքսներից 2-ում «թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց, մեկով գործնականում փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց․ Հրանտ Բագրատյան

Аравот 

Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային բանկ), մրցունակության ինդեքս (Կ. Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Ինովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International)։ Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային զարգացման ինդեքսը (UNDP)։ Այնուամենայնիվ, 5 ինդեքսները կան և հնարավորություն կա դատելու, թե ինչպիսի՞ն է դրանց էվոլյուցիան …

Կեսկատակ-կեսլուրջ․ հանրային գործիչների արձագանքը Հրայր Թովմասյանի գրիչի պատմությանը

Аравот 

Հասարակական-քաղաքական գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լայնորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի՝ Հրայր Թովմասյանի գրիչի մասին կատարված գրառումը։ Ստորև ներկայացնում ենք մի շարք հանրային գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքն այդ պատմության հետ կապված։ Կյանք ա է ՜, սեր ա ???? Gepostet von Edd Marukyan am Sonntag, 26. Januar 2020 ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՕԳՏԱՏԵՐ Մի «կոմպրոմատ» էլ ինձնից… Հրայր Թովմասյանի …

Նոր կորոնավիրուսի, Հայաստանի՝ վիրուսի ներթափանցումը կանխարգելող միջոցառումների և գրիպից խուսափելու պարզ կանոնների մասին

Аравот 

Շաբաթ երեկոյան Չինաստանը նշում էր Նոր տարին, սակայն տոնական շատ միջոցառումներ չեղարկվել են կորոնավիրուս 2019-nCoV-ի տարածումը կանխարգելելու պատճառով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հանդես է եկել հայտարարությամբ, որ երկիրը դժվարին իրավիճակում է հայտնվել։ Պեկինում և Շանհայում տեղի իշխանությունները դիմել են վիրուսով վարակված շրջաններ այցելած քաղաքացիներին՝ խնդրելով կամավոր կերպով 14 օրվա ընթացքում խուսափել հանրային վայրեր այցելելուց։ Վերջին …

Այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը․ Արթուր Վանեցյան

Аравот 

Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը: Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ

Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն՝ Բանակի օրվա առիթով

Аравот 

Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ …

Թե ինչպես է Հրայր Թովմասյանն իր գրիչը տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Аравот 

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է կարճ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը գրիչ տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մի գրիչի պատմություն։ Как это было на самом деле) 1:03-ից։#ՍուտՆիկոլ Gepostet von Tigran Kocharyan am Sonntag, 26. Januar 2020



Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ․ ԱԳՆ

Аравот 

Հայտնում ենք, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց …

Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ՝ պաշտոնը պահպանելու դիմաց․ Նիկոլ Փաշինյան

Аравот 

Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։ Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։ Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն …

Նոր կորոնավիրուսից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է

Аравот 

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. միջազգային ուղևորություններ …

Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը․ փաստաբան

Аравот 

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը: Ամրամ ՄԱԿԻՆՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը: Gepostet von Amram Makinyan am Sonntag, 26. Januar 2020 Հիշեցնենք, որ երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն …

Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Аравот 

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, …

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սքոթ Մորիսոնին՝ Ավստրալիայի ազգային տոնի առթիվ

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ Ավստրալիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Ավստրալիան զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր լիցք կհաղորդենք մեր …

«Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում, բացարձակ են և ոչ միայն մերն են, այլ համաշխարհային մշակույթինը»․ Արմեն Սարգսյան

Аравот 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար: Նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել տաճարի հարևանությամբ կանգնեցված ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում Հանրապետության նախագահին են ներկայացվել տաճարի պատմությունը, պատմամշակութային արժեքները: Նշվել է, …

Մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը հարթվել է

Аравот 

Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ… Gepostet von Երևանի Մետրոպոլիտեն am Samstag, 25. Januar 2020

10 փաստ, որոնց մասին չի խոսվել․ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Аравот 

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստը, առան10ձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին անդրադարձ չի կատարվել: 5% տնտեսական աճի մեջ առյուծի մասը բաժին է ընկել առևտրի ու ծառայությունների ոլորտին, որին նպաստել են վարկավորման ծավալների աճը, ֆինանսական (ներառյալ ապահովագրական), բուքմեյքերական և խաղատնային գործունեությունը: Ի հեճուկս գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների, ոլորտի …

Սահմանային անցակետի փշալարերի տակով արգելված վայր են անցել 2 զինված քաղաքացի․ Shamshyan.com

Аравот 

Երեկ՝ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում իրենք հայտնաբերել են առանց փաստաթղթերի 2 քաղաքացու, ովքեր հայտնել են, որ իրենք տեղաբնակներ են: Ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Իգոր Բ.-ին և 27-ամյա Մխիթար …

Հունվարի 26-ից արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

Аравот 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության... Читать дальше...

Արա Մալիկյանի կյանքի մասին պատմող ֆիլմը ճանաչվել է «Գոյա» մրցանակաբաշխության լավագույն վավերագրական ֆիլմ

Аравот 

Իսպանահայ վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի կյանքի մասին պատմող «Արա Մալիկյան. կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմը հունվարի 25-ին Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում: ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Իսպանահայ վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի կյանքի մասին պատմող «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է… Gepostet von Embajada de Armenia en España / …

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նարենդրա Մոդիին

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի առթիվ։ Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի հասարակության նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի դինամիկ և կայուն …

ԱՀ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն ամփոփում է 2019 թ. բանակային տարվա արդյունքները (տեսանյութ)

Аравот 

Հարցազրույց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հետ՝ նվիրված 2019թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-Իրան թնջուկը եւ Նոր Հայաստանը 

Аравот 

Իրանի զինված ուժերի հրամանատարի սպանությունից եւ Իրանում ուկրաինական ավիաուղիների ահավոր ու աննախադեպ ավիավթարից հետո ողջ աշխարհը լեցուն է ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերլուծություններով: Քաղաքագետները զանազան տարբեր եւ իրարամերժ գուշակություններ են անում: Ոմանք նույնիսկ գտնում են, որ ԱՄՆ-Իրան կոնֆլիկտը կարող է այնաստիճան սրվել ու խորանալ, որ ի վերջո հանգի համաշխարհային պատերազմի: Ավելի լավատեսները գտնում են, որ ԱՄՆ-ն եւ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *