Добавить новость
smi24.net
Аравот
Январь
2020

Новости за 13.01.2020

ԵՄ խորհուրդը թարմացրել է ահաբեկիչների ցանկը

Аравот 

Եվրամիության խորհուրդը թարմացվել է ԵՄ այսպես կոչված ահաբեկիչների ցանկը, որում ներառված են այն անձիք, խմբերը կամ միավորները, որոնց նկատմամբ սահմանափակող միջոցառումներ են կիրառվում՝ որպես ահաբեկչությանը դիմակայելու քայլ: Մասնավորապես, սառեցվում են նրանց ֆոնդերը և ԵՄ տարածքում գործող այլ ֆինանսական ակտիվները: Բացի այդ, ԵՄ հաստատություններին արգելվում է տնտեսական գործարքներ կնքել նրանց հետ: ԵՄ Խորհուրդն այդ ցուցակը ստեղծել …

ԱՄՆ-ը դեռեւս չի հայտնում իրանցի գեներալի սպանությունն արդարացնող տվյալներ. «Ամերիկայի ձայն»

Аравот 

Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցյալ ամիս սկսված ցույցերը դատապարտում էին ԱՄՆ-ի կողմից Ղուդիս ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Շաբաթ օրվանից սկսված բողոքի ցույցերի մասնակիցներն էլ պահանջում են այն ղեկավար անձանց հրաժարականը, որոնք, ըստ նրանց, կոծկել են ուկրաինական մարդատար օդանավի կործանման իրական պատճառները: Թվիթերյան իր գրառումներից մեկում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում Իրանի ղեկավարությանը. «Չսպանե՛ք …

Թուրքիայում հայ զինվորին սպանած անձը դատապարտվել է մոտ 17 տարվա ազատազրկման. Ermenihaber.am

Аравот 

Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային  զինծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանը նոր որոշում է կայացրել: Սևակի ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Աղաօղլուին կալանավորել են դատական նիստի ժամանակ:  Սևակ Բալըքչըի դատական գործը կրկին քննության էր դրվել 2018թ.: Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի …

«Ու՞ր ենք հասել…». Հասմիկ Պապյան

Аравот 

«Ու՞ր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»: Հասմիկ Պապյան …

Փայլան. «Չնայած դատարանի որոշմանը՝ Թուրքիայում շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը». Ermenihaber.am

Аравот 

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային  զինծառայության ժամանակ սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանի կայացրած նոր որոշմանը: Նշենք, որ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից: Փայլանը նշել է, որ չնայած թուրքական դատարանի …

Թորոսյանը՝ փակվող ծննդատների եւ Վանեցյանի մասին

Аравот 

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել, այն ավարտվել է քիչ առաջ: Նիստից հետո ՔՊ վարչության անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարալիկի, Եղվարդի եւ Աչաջուր համայնքների ծննդատների փակմանը: Թորոսյանն ասաց՝ քաղաքականությունն ուղղված է մանկական եւ մայրական մահացության դեպքերի նվազեցմանը, եւ ուղղված չէ որեւէ բուժհաստատության կամ որեւէ խումբ քաղաքացիների դեմ, հակառակը՝ …

Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը հայտնաբերվել է ոչ սթափ 415 վարորդ (Տեսանյութ)

Аравот 

Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել …

«Այս օրենքը հենց շումախերներից պաշտպանելու միտում ունի». Արմեն Խաչատրյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Аравот 

Արձագանքելով «Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ» վերտառությամբ բալային համակարգի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի հրապարակմանը՝ չեմ կարող չհարցնել. «Հարգելի տիկին Զոհրաբյան, ո՞վ է պատասխան տալու անցած տարում խաղաղ պայմաններում պատահարներից 340 զոհվածների և 6809 վիրավորների համար, որոնցից մի քանի հարյուրը ցմահ կմնան հաշմանդամ։ Ինչու՞ եք փորձում ապակողմնորոշել մեր քաղաքացիներին ենթադրություններով, առանց սպասելու նոր համակարգի արդյունքներին՝ վիճակագրությանը։ Ի գիտություն …



Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին փոխնախարարի գործով պահանջում են հարցաքննել նախարար Արայիկ Հարությունյանին. «Փաստինֆո»

Аравот 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գևորգ Լոռեցյանի փաստաբանը միջնորդել է, որ քրեական գործով հարցաքննվի նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք փոխնախարարը կալանավորվել է դեկտեմբերի սկզբներին. 2019թ.-ի դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի …

Սուրեն Պապիկյանը՝ Վանեցյանի շուրջ ստեղծված աղմուկի մասին. «Դա մեկնաբանելու հարց չէ»

Аравот 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել: Քննարկել են այնպիսի հարցեր, որոնք հատուկ հրապարակման ենթակա չեն: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: Հարցին՝ արդյոք քննարկել են «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածը՝ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի` լրատվամիջոցներից մեկով Փաշինյանի ընտանիքի մասին հակաքարոզչություն անելը, հոդվածին նաեւ Վանեցյանն է պատասխանել. «Ոչ, չենք քննարկել: Կարծում …

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

Аравот 

Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել «Ալ Ամալի» դպրոցին: «Ալ Ամալի»-ն Մարոկկոյի այն սակավաթիվ դպրոցներից է, որը կրթում է ուսանողներին ամռանը ջրի սակավության խնդիրները հաղթահարելու և գյուղատնտեսության ուղղություններով: Դպրոցը փորձում է նաև դրական ազդեցություն ապահովել համայնքի համար՝ իրականացնելով մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են շրջակա միջավայրի, կայունության ոլորտներում իրազեկվածության բարձրացմանը: Դպրոցի առաջարկած նախագծերից մեկը միտված է մաքուր էներգիայի կիրառմամբ ջրի ապահովմանը:

Տիգրան Հեքեքյան. «Շենքը մնացել է ինչպես կար, մենք էլ մնացել ենք անհույս վիճակում»

Аравот 

Արամի 23-ի շուրջ ստեղծված իրավիճակը Երևանում քանդման եզրին գտնվող պատմամշակութային մյուս կոթողներին անդրադառնալու ևս մեկ առիթ է։ Ի՞նչ ճակատագիր կունենան մյուս շենքերը, ինչպե՞ս են պատրաստվում իշխանությունները լուծել հներից ժառանգած քաղաքաշինական խնդիրները, այս և այլ հարցերին էր նվիրված «Հոդված 3» ակումբում հունվարի 13-ին կայացած քննարկումը: Քննարկման խորագիրն էր «Միջազգային ճանաչում ունեցող երգչախմբի անորոշ վիճակը, Արամի 23 …

Խորվաթիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը. Աննա Նաղդալյան

Аравот 

2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆ ԱԳՆ խոսնակ

«Դուք պետականության թիվ մեկ խորհրդանիշը պետք է լինեք առաջիկա երկու տարիների ընթացքում». Հայկ Չոբանյան

Аравот 

Նոյեմբերյանում մեկնարկեց 2020թ․ ձմեռային զորակոչը։ Զորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, համայնքապետեր, զինակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեց և նշեց․ «Ես ուզում եմ, որ դուք ուր էլ գնաք, լինեք ոչ միայն լավագույն զինվորը ձեր զորամասի համար, այլև լավագույն զինվորն այն …

Անձնական խուզարկության ընթացքում անձը պետք է զերծ մնա խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հնարավոր վտանգներից. ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշումը

Аравот 

2019 թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «ՀՀ Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը (հետայսու նաև՝ Նախագիծ): Ըստ Նախագծի հեղինակի՝ ուղեկցվող անձանց անձնական խուզարկության ենթարկելու և իրերը զննելու  դեպքեր և կարգ ՀՀ օրենսդրությամբ …

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպմանը քննարկվել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները

Аравот 

Ազգային ժողովի  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 13-ին  տեղի է ունեցել  հանդիպում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի  հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ  պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության... Читать дальше...

Թուրքիայում համաշխարհային առաջնորդներից ամենաշատ վստահում են Պուտինին. Ermeinhaber

Аравот 

Հանրային կարծիքի հետազոտության «Pew» ամերիկյան կենտրոնը սոցհարցում է իրականացրել` պարզելու, թե մարդիկ 5 միջազգային առաջնորդներից ու՞մ են ամենաշատը վստահում համաշխարհային խնդիրների կարգավորման հարցում։ Սոցհարցման մասնակիցներին տրվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի ղեկավարների անունները: Թուրքիայում սոցհարցման մասնակիցների 35%-ը  վստահություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 11%-ը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայում …

Կպչուն ժապավենով կապել են քնած տանտիրոջ բերանը, գումար են հափշտակել և դիմել փախուստի. 2 անձի մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզում

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Լոռու մարզի երկու բնակիչներ՝  ծնված 1991 և 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *