Добавить новость
smi24.net
Аравот
Январь
2020

Новости за 04.01.2020

Նազենի Ղարիբյան. Ամեն անգամ, երբ Ամերիկայի նախագահները ներքին քաղաքական մեծ խնդիր կամ սկանդալ են ունենում, անմիջապես «դրսում» մի ռազմական իրավիճակ են հրահրում

Аравот 

Թրամփի իմպիչմենտի աղմուկի ֆոնին իրանական այս միջադեպը ինձ չի զարմացնում, խնդիրը հետեւանքի չափն ու արագությունն է։

Ռուբեն Մելիքյան. Չեմ հասկանում, երբ քաղաքական առաջնորդը պիտակավորում է տարածաշրջանային խիստ վտանգավոր այս զարգացումը լավ կամ վատ վերլուծել փորձողներին

Аравот 

Ես հասկանում եմ, որ ցանկացած պետության խնդիրներից մեկը ցանկացած տեսակի խուճապների կասեցումն է։ Ես հասկանում եմ, որ ցանկացած պետություն ունի ինստիտուտներ, որոնց գործառույթը տարածաշրջանային զարգացումների վերլուծությունն ու սցենարների հաշվարկն է (լավ կամ վատ)։

«Ընկերներում» փոքրիկ Էմմայի դերը խաղացած դերասանը պատասխանել է Չենդլերի՝ 2020 թվականին վերաբերող կատակին

Аравот 

Դերասանը, որը խաղում էր փոքրիկ Էմմայի դերը «Ընկերներ» սիթքոմում՝ պատասխանել է Չենդլերի 2003 թվականին արված կատակին: Նոել Շելդոնը մեկն է այն երկվորյակներից, որոնք խաղում էին Ռոսսի եւ Ռեյչելի դստեր՝ Էմմայի դերն այդ սիթքոմում: «Ընկերների» 10-րդ սեզոնի մի դրվագում Ռոսսն ու Ռեյչելը տոնում են իրենց դստեր առաջին ծննդյան օրը ՝ խնդրելով ընկերներին հավաքվել իրենց բնակարանում, թեեւ …

Ռուբեն Սաֆրաստյան. «Անտարակույս, եղած պետք է լինեն նաև գործողություններ, որոնք հրապարակման ենթակա չեն»

Аравот 

Բարձր եմ գնահատում մեր երկրի պետական կառույցների համակարգված գործելակերպը գեներալ Սոլեյմանիի սպանությամբ առաջացած ճգնաժամի պայմաններում: Դատելով ԶԼՄ-ների հաղորդագրություններից, հունվարի 3-ի ընթացքում իրականացվել են հետևյալ գործողությունները. 1.Վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ 2.Տեղի է ունեցել խորհրդակցություն ՊՆ-ում 3. Տեղի է ունեցել խորհրդակցություն ԱԳՆ-ում 4. ԱԳՆ-ն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Անտարակույս, եղած պետք է լինեն նաև գործողություններ, …



Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Аравот 

Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Արցախի ԱԳՆ-ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ։   ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ???? …

Շմոլ գազից 6 քաղաքացի է թունավորվել, որոնցից 3-ը՝ անչափահաս

Аравот 

Հունվարի 2-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից 3-ն անչափահաս: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:   ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացու գրպանից հափշտակել են դրամապանակն ու փախուստի դիմել

Аравот 

Հունվարի 3-ին, ժամը 01․55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի օտարերկրացուց հաղորդում է ստացվել, որ անհայտ անձինք իր տնից փող են վերցրել ու փախել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 01․20-ին, Տիգրան Մեծի 8 շենքի բակում, անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացու գրպանից հափշտակել են դրամապանակն ու փախուստի դիմել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, համագործակցելով …

Կյանքից հեռացել է վաստակավոր բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն

Аравот 

Այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն։ Նիկոլայ Դյաչենկոն հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։ 1973, 1974, 1976 թթ. Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Նիկոլայ Դյաչենկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:   …

Հովհաննես Ազոյանը մեկնաբանել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրը. «Գործ ունենք կիսագողական բարքերի հետ» (տեսանյութ)

Аравот 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Քիչ առաջ Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով մեկնաբանել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրը՝ գրելով․ Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է… Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, …

Ստեփանավանի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Аравот 

Հունվարի 2-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջից կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Գյուլագարակ գյուղի 24-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ լավ չի հիշում, թե իր հետ ինչ է կատարվել և հնարավոր է, որ ընկել է: Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության …

Մաղթում եմ հեղափոխական տրամադրվածություն. Դավիթ Անանյանը շնորհավորել է մաքսային ծառայողներին

Аравот 

«Շնորհավորում եմ մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, իսկ աշխատանքում` հեղափոխական տրամադրվածություն` իրագործելու համար այն ամենն ինչ նախանշել ենք այս տարվա համար»,-  «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Դավիթ Անանյանը:   Դավիթ Անանյան Պետեկամուտների կոմիտեի նախագահ

Զարթոնք գյուղում արագ վարելու պատճառով վեճը վերածվել է ծեծկռտուքի. 13 անձ բերման է ենթարկվել

Аравот 

Հունվարի 3-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զարթոնք գյուղում վիճաբանություն է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 00.10-ի սահմաններում, ավտոմեքենան Զարթոնք գյուղում արագ վարելու պատճառով վեճ է առաջացել և վերածվել ծեծկռտուքի։ Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 5 անձ։ Վնասվել է նաև մի քաղաքացու «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենան: Ծեծկռտուքին …

Ծեծի է ենթարկվել դերասան Հովհաննես Ազոյանը. Shamshyan.com

Аравот 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, դերասանը ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից: Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում Հունվարի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում Հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

Аравот 

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի …

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան մոտ 60 մ գլորվել է ձորը

Аравот 

Հունվարի 3-ին, ժամը 22:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Խ., ծնված 1989 թ.) մոտ 60 մ գլորվել է …

47–ամյա հայրը, որը ՀՀ ՊՆ ծառայող է, և նրա 16-ամյա տղան, որը քոլեջի ուսանող է, դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com

Аравот 

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23: 25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հերթական ահազանգն է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» …

ՊՆ-ում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել

Аравот 

Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։ Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն։ ՀՀ …

Հյուսիսային Օսեթիայի քաղաքացու КамАЗ-ն ու Երևանի բնակչի Mazda-ն բախվել են. shamshyan.com

Аравот 

Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Բորիս Բիցաևի վարած КамАЗ մակնիշի AA 3674.07 համարանիշի կցորդիչով և Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Հարությունյանի վարած Mazda մակնիշի 35 DT 042 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի վարորդ Կ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *