Добавить новость
smi24.net
Аравот
Январь
2020

Новости за 11.01.2020

Պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել․ Նիկոլ Փաշինյան

Аравот 

Այսօր կարդում էի կանխատեսումները եւ վերլուծությունները 2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին: Համադրելով 2019-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը: Շատ տաղանդավոր են մերոնք: Ահավոր տաղանդավոր: Անկեղծ եմ ասում: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ Այսօր կարդում էի կանխատեսումները եւ վերլուծությունները 2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության …

«Ծնունդիս օրը նվեր են ուզում արած լինեն… ես անգամ քրեական պատասխանատվության էի պատրաստ». Շահեն Հարությունյանը՝ վանդալիզմի գործի մասին

Аравот 

Այն, որ տույժ լինելու է, դա պարզ է, ես ուրիշ բան չէի էլ ակնկալում, ուղղակի քրեական բան ես չեմ արել, որ քրեական պատիժ լիներ: Նման գաղափարի համար ինձ եւ ոչ մի հայ մարդու չարժի դատել: Ես իմ բացատրության մեջ նշել եմ, որ արվել է դա հանուն հայ ազգի, հանուն ազգի արժանապատվության եւ մեր հերոսների…

Սեփական օդային տարածքում սեփական զինվորների կողմից այլ երկրի քաղաքացիական ինքնաթիռ ոչնչացնելու մեջ իրանացի գեներալը մեղադրել է Միացյալ Նահանգներին․ «Ամերիկայի ձայն»

Аравот 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հայիզադեհը շաբաթ օրն իր հայտարարության մեջ ճանաչել է, որ հենց Իրանի օդուժն է սեփական օդային տարածքում ոչնչացրել 176 մարդ տեղափոխող Ուկրաինայի քաղաքացիական ինքնաթիռը: Սեփական օդային տարածքում սեփական զինվորների կողմից այլ երկրի քաղաքացիական ինքնաթիռ ոչնչացնելու մեջ իրանացի գեներալը մեղադրել է Միացյալ Նահանգներին. «Սա այն գինն է, …

Սաթիկ Սեյրանյան․ «Մենք էլ պնդում ենք, որ ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է»․ Tert.am

Аравот 

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է ասել այն, ինչ ուզում է, մենք էլ պնդում ենք, որ 168.am-ի հրապարակած՝ ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներից երկուսի մասին ոստիկանության կողմից դոսյեներ հավաքելու տեղեկությանն ու ոստիկանապետի ժ.պ. Արման Սարգսյանի հերքումներին: Դիտարկմանը, թե ՀՀ …

Զելենսկին ակնկալում է, որ Իրանը պատասխանատվության կենթարկի մեղավորներին

Аравот 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսնկին հույս է հայտնել, որ Իրանը պատրաստ կլինի պատասխանատվության ենթարկել ուկրաինական օդանավի ավիավթարի մեղավորներին: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում: «Մենք Իրանից սպասում ենք հավաստիացումներ, որ պատրաստակամ է լիարժեք և բացահայտ քննության՝ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, վերադարձնելու զոհերի մարմինները, փոխհատուցում վճարելու, պաշտոնապես դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրելու»,- ընդգծել է նախագահը: Զելենսկին հույս …

Նշված աշխատանքներով զբաղվելը որևէ կերպ չի ազդում նպաստի իրավունքի վրա․ Զարուհի Բաթոյան

Аравот 

Վերջերս կառավարության որոշմամբ սեզոնային բոլոր տեսակի աշխատանքով զբաղվողներին տրվեց արտոնություն. այն է՝ նշված աշխատանքով զբաղվելը որևէ կերպ չի ազդում նպաստի իրավունքի վրա։ Աշխատանքների ցանկը՝ ստորև. Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային ուղիների ձյունամաքրման աշխատանքներ, Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ,  Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ` ա) քաղաքային հեռախոսային ցանցերն օդայինից ստորերկրյա …

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում խաղացվել է երեք տուր

Аравот 

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր կայացել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 10-րդ միջազգային մրցաշարի երրորդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից երեքը՝ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Շանթ Սարգսյանը վաստակել են հավասար՝ 2,0-ական, միավոր եւ բաժանում են 3-ից 5-րդ հորիզոնականները:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տեղի է ունեցել «Վերնատուն» ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած քննարկումը

Аравот 

Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներն ու փորձագիտական լայն շրջանակները։ Թեման՝ «Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ու դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի անվտանգային համակարգի վրա»։   «ՎԵՐՆԱՏՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



Սերենա Ուիլյամսը Օքլենդի WTA մրցաշարի եզրափակչում է

Аравот 

Ամերիկացի թենիսիստուհի, 38-ամյա Սերենա Ուիլյամսը Օքլենդում ընթացող WTA մրցաշարում մտել է եզրափակիչ: Նա նախավերջին մրցափուլում առանց որեւէ դժվարության պարտության է մատնել Ամանդա Անիսիմովային՝ 6:1, 6:1 եւ վճռորոշ խաղում հանդիպելու է նույնպես ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գագիկ Շամշյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ «Այգավան գյուղի բնակիչների խնդրանքով Ձեզ եմ ներկայացնում գյուղի՝ տասնամյակներով չլուծվող խնդիրը»․ Shamshyan.com

Аравот 

Shamshyan.com – Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչների խնդրանքով Ձեզ եմ ներկայացնում գյուղի՝ տասնամյակներով չլուծվող խնդիրը: Դեռ խորհրդային տարիներից Երևանի մոտ գտնվող Այգավանը մշտապես ջրի խնդիր է ունեցել: Գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ նախնադարյան ճանապարհներով են ջրի հարցը լուծում: Մարդիկ կիլոմետրերով ճանապարհ են կտրում՝ այլ վայրերից …

Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին

Аравот 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նախագահ Սարգսյանի հանդիպումների կարևորագույն թեմաներից կլինեն նաև միջուկային էներգետիկայի... Читать дальше...

Նման ժողով, առավել ևս ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ, չի եղել. Գոռ Աբրահամյանի արձագանքը

Аравот 

Երեկվանից որոշ լրատվամիջոցներ անանուն աղբյուրներին արվող հղումներով տեղեկություններ են տարածում իրավապահ մարմինների ղեկավարների, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ ՀՀ վարչապետի կողմից հրավիրված ինչ-որ գաղտնի ժողովի անցկացման մասին, որի ընթացքում, իբր, վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահից և մյուս դատավորներից «ազատվելու» մասին։ Ավելի ուշ այլ տեղեկություններ սպրդեցին լրատվադաշտ այն մասին, …

Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է` պետք է հետեւի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես կամավոր

Аравот 

Իմ ունեցած տեղեկություններով՝ անցած տարի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է հետեւի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես ԿԱՄԱՎՈՐ եւ չօգտագործվի ՀԵՏԻՆ (ԱՅԼ) նպատակներով։ Իսկ նման նպատակների ներքո Հանձնաժողովը ակնհայտորեն նկատի ունի, որ դատավորների վաղ կենսաթոշակի գնալը չպետք է կապված լինի նրանց վարույթում գտնվող գործերի հետ։ Այս մասը առկա …

Հայաստանի Գրողների միության շնորհավորանքը Լևոն Տեր-Պետրոսյանին

Аравот 

Մեծարգո պարոն Լեւոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի Գրողների միության բոլոր անդամների անունից, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 75-ամյակի առթիվ։ Դուք Ձեր կյանքի ընթացքում գիտնականի, մանկավարժի, ազգային-պետական գործչի փառավոր ու բեղմնավոր ճանապարհ եք անցել։ Ձեր կենսագրության լավագույն տարիները համընկել են մեր ժողովրդի անկախության եւ Արցախի ազատագրության համար պայքարի դժվարին շրջանի հետ։ Մշտապես լինելով այդ պայքարի բովում, Հայաստանի …

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

Аравот 

Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան: Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները: Շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին և մաղթում հաջողություններ:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը ԱԱԾ է հրավիրվել Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար. News.am

Аравот 

Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանին հունվարի 9-ին հրավիրել են ԱԱԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին իր ֆեյսբուքյան հրապարակումների համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը։ «Գրել էի, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, որ  արտաքին քաղաքականության մեջ չի կողմնորոշվում, չի կողմնորոշվում լուրջ տարածաշրջանային հարցերում, խառնվում է դատական համակարգի աշխատանքին։ Կանչել, ասում էին՝ կարո՞ղ եք փաստ …

Ապօրինի ծառահատում Նոյեմբերյանի անտառտնտեսությունում

Аравот 

Հունվարի 10-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կոթի բնակավայրի վարչական տարածքում շրջագայություն կատարելիս Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մի բնակչի տան բակում հայտնաբերել են 2.30 մ երկարությամբ, տարբեր տրամաչափի սոճի տեսակի ծառի 3 գերան: Տղամարդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել 2019 թ. հոկտեմբերին «Հայանտառ ՊՈԱԿ» Նոյեմբերյանի անտառտնտեսության «Դովեղի» անտառպետության 7-րդ պահաբաժնից, հետագայում մանրացնելու և վառելու …

Առևտրի կենտրոնում խուլիգանություն կատարած անձը նաև գողություններ էր արել

Аравот 

Հունվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, փաստաբանական գրասենյակից ոստիկանության Մալաթիայի բաժին գրություն էր ստացվել, որ հունվարի 7-ին, ժամը 20.30-ին անհայտ անձը Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկում, ցուցադրաբար շպրտել է խանութի հագուստները, անպատվել աշխատակիցներին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկաների նկատմամբ` խաթարելով խանութի բնականոն աշխատանքը: Հունվարի 8-ին, քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում, պարզել էին, որ նշված արարքը …

Ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող

Аравот 

«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Մեղադրանքը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը

Аравот 

Հունվարի 10-ին, ժամը 16-ի սահմաններում,  ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Հարավ-արևելյան թաղամասում հայտնաբերել և նույն օրը, ժամը 16.30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարան են բերման ենթարկել Ագարակ գյուղի 19-ամյա մի բնակչի, որը 2019 թվականի դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: …

Երեկ արձանագրվել է գրիպից մահվան դեպք. հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը

Аравот 

Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. Սկզբունքների մեջ առաջնահերթություններ սահմանելու կամ դրանցից մի քանիսն առավել հիմնարար կամ հիմնական համարելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման

Аравот 

ԼՂ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է – նրանց ֆիզիկական գոյատևման, իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի և մնացած բոլոր մարդու իրավունքներից օգտվելու մասին է: Հայաստանը քաջալերում է ալբանական նախագահությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ համագործակցաբար, ուղղակի կապ հաստատել ԼՂ ժողովրդի և նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *