Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2020

Новости за 01.10.2020

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը կոչ է արել ապահովել լրագրողների անվտանգությունը Ղարաբաղում

Аравот 

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը։ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ցանկացած ռազմական գործողություն, որոնք սպառնալիքի տակ են դնում լրագրողների կյանքը, և ապահովեն լրագրողների անվտանգությունը ղարաբաղյան հակամարտության լուսաբանության ժամանակ»,- ասել է հանձնաժողովի՝ Եվրոպայի և Կենտրոնական  Ասիայի ծրագրերի համակարգող... Читать дальше...

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ

Аравот 

Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում: Ըստ բազմաթիվ տվյալների, այդ թվում` տարբեր անկախ աղբյուրներից ստացված, Թուրքիան Մերձավոր Արևելքի երկրներում հավաքագրել է մի քանի հազար օտարերկրյա զինյալներ ու վարձկաններ և իր տարածքով նրանց տեղափոխում է Ադրբեջան` Արցախի Հանրապետության …

Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը

Аравот 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» (Special Interview) ծրագրին. Հարց- Պարոն նախագահ, ցանկանում եմ սկսել հարցազրույցը Ձեր վերջին դիրքորոշումից, որտեղ նախազգուշացրել էիք, որ Կովկասը կարող է դառնալ մեկ այլ Սիրիա, եթե չդադարեցվեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ եք այդպես խորապես մտահոգված: – Կարծում եմ՝ պետք է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմական …

Այդ հայտարարության գնահատականը տրվելու է ոչ իմ մակարդակով. ԱԳՆ խոսնակը՝ Պուտինի, Թրամփի ու Մակրոնի համատեղ հայտարարության մասին 

Аравот 

Աննա Նաղդալյանի կարծիքով՝ ափսոսանքի արժանի է, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրի տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ և ագրեսիա իրականացնի Արցախի դեմ:

Արամ Սարգսյան.«Դա մեր ռազմական եւ դիվանագիտական հաղթանակն է միանշանակ»

Аравот 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ՖԲ իր էջում գրել է. Բոլոր նրանց, որ հիասթափվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից, հարցնեմ՝ իսկ դուք ուզում էիք, որ Մակրոնը, Պուտինն ու Թրամփը ասեին՝ Էրդողան, դու նստիր տեղդ, Ալիև, դու էլ գնա տու՞ն: Միջազգային դիվանագիտության լեզվով այս հայտարարությունն իսկապես շատ կոշտ է իր ենթատեքստերով, և միանշանակ մեր օգտին է …

Արցախի նախագահ.«Արցախի հերոս բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին»

Аравот 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Հարգելի՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին (լուսանկարում): Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և …

Նիկոլ Փաշինյան. «Չորրորդն էլ ոչնչացվեց»

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է. Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք: Հիշեցնենք, որ խոսքը հակառակորդի 4 ԱԹՍ-ների մասին է: Մինչ այդ վարչապետը տեղեկացրել էր. «Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի …

Ադրբեջանի կողմից կիրակի օրվա հրետակոծությունները չունեն հիմնավորում, և այդ մասին է, որ ասել եմ Ալիևին. Ֆրանսիայի նախագահ

Аравот 

Լրագրողները վիրավոր են, և այդ մասին հայտնի դառնալուց ի վեր, Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնը մոբիլիզացված է։ Ինչպես նաև մոբիլիզացված են մեր բոլոր կարողությունները, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք կազմակերպել վերջիններիս տեղափոխումը Ֆրանսիա։ Այս պահին, ինքնաթիռը պատրաստ է մեկնելու։



Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել կես միլիոն ԱՄՆ դոլար գումար

Аравот 

Ժողովի ընթացքում ցուցումներ տրվեցին վիրավոր զինվորների, զոհվածների ընտանիքների նկատմամբ հովվական խնամքի վերաբերյալ, կարևորվեց թեմերի համագործակցությունը ՀՀ Պաշտպանության նախարարության պատկան կառույցների հետ։

«Ուրիշ քաղաք կա՞ աշխարհում, որ պատերազմի ժամանակ ավլում-մաքրում է իր փողոցները»

Аравот 

Լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան գրառումը Ստեփանակերտ այս պահին … ուրիշ քաղաք կա՞ աշխարհում, որ պատերազմի ժամանակ ավլում~մաքրում է իր փողոցները … ՉԿԱ ! իմ ուժեղ իմ դիմացկուն իմ հերոս քաղաք

«Առանց ԶՈՒ ցուցումների կամավորների ներուժը հնարավոր չէ արդյունավետ օգտագործել». Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը» սպասում են ԶՈՒ հրամանատարության ցուցումներին. «Հրապարակ»

Аравот 

Արդեն չորրորդ օրն է՝ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ պատերազմական գործողություններ են ընթանում, բազմաթիվ մարդիկ են կամավորագրվում եւ մեկնում Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը, իսկ «Սասնա ծռեր» խմբի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, դեռ սպասում են ՀՀ ԶՈՒ հրամանատարության ցուցումներին։ Սեֆիլյանը, որն ապրիլյան պատերազմից հետո խոստանում էր գնալ եւ ազատագրել մեր կորցրած 800 հեկտար տարածքը, այսօր «Ֆեյսբուք» …

Մենք մեր գործն անում ենք, մնացածը՝ թող մտածեն

Аравот 

Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց արդեն զուտ հայերի եւ ադրբեջանցիների խնդիրը չէ՝ Խորհրդային միության փլուզումից հետո կոնֆլիկտը ստացել է միջազգային հնչեղություն, իսկ վերջին տարիներին՝ մոտավորապես «արաբական գարնանից» սկսած, սկսել է ձեռք բերել առանցքային միջազգային նշանակություն: Բացատրությունը պարզ է. ինչպես Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, այդպես էլ այստեղ բախվում են բազմաթիվ խաղացողների շահերը, եւ ավելին՝ Արցախի հարցում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը …

«Ռուսաստանը շատ խիստ է լինելու Թուրքիայի նկատմամբ, հատկապես որ թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը` խփելով ինքնաթիռը». «Ժողովուրդ»

Аравот 

«Եթե այդպես շարունակվի, Թուրքիան «վա բանկ» կգնա, որովհետեւ Թուրքիայում տնտեսությունը անկում է ապրում»

Լեռնային Ղարաբաղ․ Թուրքիան բորբոքում է կրակը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Լը Մոնդ

Аравот 

Սիրիացի լրագրող Հուսեյն Ակուշը թվիթերում հրապարակել է այդ գրոհայիններից մեկի՝ ծագումով Հալեպի շրջանից, ալ-աթարիբցի Մուհամադ Շալանի լուսանկարը։ Թուրքերը նրան ուղարկել էին Ադրբեջան մեկ շաբաթ առաջ՝ խոստանալով բարձր աշխատավարձ, սակայն նա զոհվել էր հայ-ադրբեջանական մարտերում։

«Իմ հրամանատարն Ամարասի Արթուրն է». Արցախ ճանապարհվեց «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատը

Аравот 

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՖԲ էջում հայտնում է. «Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին՝ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ: Անպատմելի ոգեւորություն էր տիրում: Մեզ հետ էր նաեւ լեգենդար Կոմանդոսը: Մեր ոգին անպարտելի է: Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *