Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2020

Новости за 21.10.2020

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. «Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձ է անում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում»

Аравот 

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային …

«Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա. Region monitor

Аравот 

«Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա «Region Monitor»-ը ներկայացնում է այս օրերին Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանի` Թուրքիայում գտնվող իր ընկերոջը ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը հերթական անգամ փաստում է թե թշնամու բանակում սիրիայից բերված վարձկանների ներկայությունը, թե նրանց անմիջական կապը Թուրքիայի հետ։ «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի …

Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը. Համբարձում Մաթեւոսյան

Аравот 

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ ավարտվեց Արմավիրի մարզի խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում օրակարգային համար մեկ հարցը վերաբերում էր հանուն Հայրենիքի պաշտպանության մարզում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորմանը։ Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն …

Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ

Аравот 

Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել  խաղաղ բնակչությանը: Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա …

Պատերազմ Ղարաբաղի շուրջ կամ ինչու՞ է «չեզոքություն» պահպանվում. գերմանական մամուլի անդրադարձը

Аравот 

ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրության մասին գերմանական մամուլի անդրադարձը Süddeutsche Zeitung Հայերը Բեռլինից օգնություն են պահանջում Գերմանահայ համայնքի ներակայացուցիչները կոչ են անում Դաշնային կառավարությանն առավել ներգրավվելու Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը քննադատում է դաշնային կառավարությանը բավականաչափ վճռական չլինելու մեջ՝ նշելով, որ Գերմանիան կարող էր խաղաղության լավ կերտող լինել, եթե այդ դերը …

Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. «Ռազմինֆո»

Аравот 

Հոկտեմբերի 15-ին համացանցում երկու տեսանյութ տարածվեց. առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։ Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման խումբ: Լրացուցիչ այլ դետալների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել ու հստակեցնել, որ խմբում կար Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հատուկջոկատային: Նախ՝ …

«Մեզ պարտադրել են պատերազմ, մենք կպարտադրենք խաղաղություն և հաղթանակ»․ Աբովյանի քաղաքապետ

Аравот 

Սիրելի՛ աբովյանցիներ, Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում մասնակցելու Արցախի պաշտպանմանը: Բոլոր այն հայորդիները, որոնք կցանկանան միանալ, խնդրում եմ այցելել Աբովյանի համայնքապետարան՝ կամավորագրվելու համար: Բոլորիս ի զեն և դեպի սահման: Մեզ պարտադրել են պատերազմ, մենք կպարտադրենք խաղաղություն և հաղթանակ: Վահագն ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ https://www.facebook.com/AbovyanMyCity/photos/a.449550888556099/1786777454833429/?type=3

Թուրքիան զորք կուղարկի Ադրբեջանին, եթե լինի համապատասխան դիմում․ Ֆուաթ Օքթայ

Аравот 

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հաստատել է Ադրբեջանին զինվորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամությունը։ «Մեր նախագահ Էրդողանն այդ մասին առաջին օրվանից հայտարարել է։ Թուրքիան չի վարանի, մեր նախագահը չի վարանի այդ հարցում»,- ասել է Օքթայը CNN Turk-ի եթերում։ Անկարան  ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ պաշտպանում է Բաքվին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում Պատրաստեց Վիկտորյա …



Վճռաբեկ դատարանի նախագահի եւ քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուներ են առաջադրվել

Аравот 

Արարատ Միրզոյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի առաջադրման մասին «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը»,-նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական …

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների 62 նոր անուն

Аравот 

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Պահեստազորային Ղուկասյան Դավիթ Երվանդի, ծնվ. 1980թ. Սարգսյան Արթուր Գագիկի, ծնվ. 2000թ. Աղաջանյան Ազիզ Սամվելի, ծնվ. 2001թ. Ահարոնյան Գերասիմ Վարդանի, ծնվ. 2001թ. Արևջանյան Սպարտակ Ռոբերտի, ծնվ. 1998թ. Երիցյան Սերգեյ Մանուկի, ծնվ. 2001թ. Թադևոսյան Հրաչ Անտոնի, ծնվ. 2001թ. Ավետիսյան Խաչատուր Վարդանի, ծնվ. 2001թ. Շիրինյան Արգիշտի Սուրենի, ծնվ. 2002թ. Գրիգորյան Արտակ …

Արցախի եւ ՀՀ նախկին նախագահների հանդիպման օրակարգում եղել է Արցախի հարցը

Аравот 

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր Հայաստանի եւ Արցախի բոլոր նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հանդիպել են: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հաստատեցին նախագահների հանդիպման մասին տեղեկությունը, սակայն, նախագահների զրույցի մանրամասներն առայժմ չհրապարակեցին՝ հավելելով, որ հանդիպման բովանդակության մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումներում տեղ գտած …

Նիկոլ Փաշինյան․ «Արցախի հարցը դիվանագիտական լուծում չունի»

Аравот 

ՀՀ վարչապետն ասում է՝ գոնե այս փուլում եւ դեռ երկար ժամանակ Արցախի խնդիրը դիվանագիտական լուծում չունի, քանի որ ադրբեջանական կողմը անընդունելի է համարում այն տարբերակը, որը հայկական կողմի համար ընդունելի է

Նարեկ Զեյնալյանը՝ կորոնավիրուսից 16-ամյա աղջկա մահվան ու COVID-ի երկրորդ ալիքի բռնկման մասին

Аравот 

Վերաբացվել են նորից բավականաչափ թվով բժշկական հաստատություններ, այս պահին պրոցեսի մեջ ներգրավված են շուրջ 20 բուժհաստատություն, եւս երկուսը կմիանան, այսինքն, 22 բուժհաստատություն կզբաղվի COVID-ով հիվանդների բուժօգնությամբ: Այն դեպքերը, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, բուժօգնություն ստանում են տնային պայմաններում:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *