Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2020

Новости за 25.10.2020

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին

Аравот 

ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի …

Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան

Аравот 

«Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան: Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում եւ այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Ամարասի վանական համալիր․ Արցախի գանձերը

Аравот 

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ 19-րդ դարի 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ 17-րդ դարում կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–1847 թվականներին ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։ …

«Մենք կլուծենք այդ խնդիրը. ես այն «թեթև դեպք» եմ անվանում». Դոնալդ Թրամփը խոստացել է լուծել ԼՂ հակամարտությունը

Аравот 

Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք կլուծենք այդ խնդիրը: Ես այն «թեթև դեպք» եմ անվանում: Գնացեք և ասացեք սա ժողովրդին, Հայաստան: Ինչո՞ւ ոչ։ Այն հեշտ է լուծել, եթե գիտես, թե ինչ անես»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Մոմավառություն՝ ի հիշատակ զոհված տղաների

Аравот 

Ազատության հրապարակում այսօր տեղի ունցավ մոմավառություն` ի հիշատակ Արցախում ընթացող պատերազմում զոհվածների։ Մարդիկ զոհված զինվորների, կամավորների լուսանկարների մոտ մոմեր դրեցին, ապա մոմերով եւ հերոսների նկարներով շարժվեցին դեպի Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ։   Լուսանկարները՝ Նարեկ ԱՎԱԳՅԱՆԻ

Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում․ ԱՀ ԱԻՊԾ

Аравот 

Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել․ «Ալիք Մեդիա»

Аравот 

Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ․ ԱՀ ԱԻՊԾ

Аравот 

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: Նշված բնակավայրերում ռազմական որևէ …

Բազմաթիվ եզդի հոգևորականներ են այսօր կռվում մարտի դաշտում, որոնցից մեկը՝ Մրազ Յուրիկի Քալոյանն անմահացավ․ Սաիդ Ավդալյան

Аравот 

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ։ Բազմաթիվ եզդի հոգևորականներ են այսօր կռվում մարտի դաշտում՝ լավ գիտակցելով, որ ոչ թե աղոթքները կօգնեն, այլ պայքարելը ու քո սեփական կյանքի համար թշնամու դեմ կռվելը։ Անմահացավ եզդի շեյխը, Հավերժ փառք քեզ, հերոս։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *