Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2020

Новости за 11.10.2020

«Մինչև չլինի հումանիտար հրադադարի լիարժեք պահպանում, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատել, չեն կարող լիարժեք դուրս բերվել դիակները». Արծրուն Հովհաննիսյան

Аравот 

Արծրուն Հովհաննիսյանը փաստեց՝ հումանիտար հրադադարից հետո՝ երեկ գիշեր, Ստեփանակերտը հրթիռակոծվել է նույն կրակային միջոցներով՝ հեռահար, մեծ տրամաչափի համազարկային կայանքներ:

Վիրավորվել է Ադրբեջանի համար զինյալներ հավաքագրող «Համզայի» պարագլուխը․ Լինդսի Սնել

Аравот 

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու համար։ «Համզայի» պարագլուխ Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից։ Համզայի զինակիցը հայտնել է, …

Հայաստան-Վրաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Аравот 

Հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Նույնիսկ հրադադարի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան․ Արսեն Թորոսյանի նամակը ԱՀԿ գլխավոր տնօրենին

Аравот 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բաց նամակ է հղել ԱՀԿ գլխամասային գրասենյակ (World Health Organization (WHO),  Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Պարոն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին Հարգելի պարոն Ղեբրեյեսուս, Ձեզ եմ գրում՝ արտահայտելու իմ մեծ մտահոգությունը՝ պայմանավորված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությամբ: Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային …

ՊՆ խոսնակը Հադրութից տեսանյութ է հրապարակել

Аравот 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Զինուժ մեդիայի» նկարահանումները Հադրութում։ «Զինուժ մեդիայի» նկարահանումները Հադրութում Gepostet von Shushan Stepanyan am Sonntag, 11. Oktober 2020

«Թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ, ուղեկցությամբ մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Արցախի ենթակառուցվածքներին». Արծրուն Հովհաննիսյան

Аравот 

Արծրուն Հովհաննիսյանը փաստեց՝ հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում չի իրականացվել, որը թույլ կտար դիակների և գերիների փոխանակում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերի համար. «Ամերիկայի ձայն»

Аравот 

«Ամերիկայի ձայն». Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված կրակի դադարեցումը: Հռոմի պապը կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է: «Թեև զինադադարը շատ փխրուն է թվում, ես խրախուսում եմ դրա պահպանումը: Ես ցավում …



Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը դատապարտում է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը

Аравот 

Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը քննադատում է կրոնական ժառանգության ոչնչացումը։ Արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումը և հետագա զարգացումները շարունակում են մնալ Նիդերլանդների մի շարք կառույցների և առհասարակ հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն ու ռմբակոծումը մեծապես մտահոգել է Նիդերլանդների եկեղեցիների խորհրդին։ Հարցի համատեքստում, Նիդերլանդների եկեղեցիների... Читать дальше...

Խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, այս կամ այն զենքերը գովերգելուց․ Արծրուն Հովհաննիսյան

Аравот 

Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից, այս կամ այն զենքերը գովերգելուց և այլն։ Մեր բանակն իր խնդիրը հստակ կատարում է։ Եթե ունեք փաստարկված դիտարկումներ, այդ թվում՝ իմ աշխատանքի վերաբերյալ, դրանց անդրադառնալու ժամանակ կլինի։ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Հարգելի հայրենակիցներ խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից,… …

ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կենտրոն

Аравот 

Ինչպես հայտնի է, Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ հրահանգով, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները, որի ընթացքում, Թուրքիայի օժանդակությամբ, տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից։ Այս՝ արդեն իսկ հանրահայտ փաստը հաստատում են ոչ միայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունները և ԶԼՄ-ները... Читать дальше...

Եվս մեկ ապացույց Ադրբեջանի ԶՈՒ-ում թուրքական ներկայության մասին․ Էդգար Էլբակյան

Аравот 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ադրբեջանի ԶՈՒ-ում թուրքական ներկայության մասին․ • Ադրբեջանական բանակում, մանավանդ՝ ռազմաօդային ուժերում և հակաօդային պաշտպանությունում Թուրքիայի զինվորական կադրերի ներկայության ևս մեկ լեզվաբանական-մարդաբանական ապացույց երևան եկավ այսօր։ Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութում ներկայացվում է այսօր առավոտյան իրենց հակաօդային պաշտպանության ուժերի կողմից իբր Մինգեչաուրի ուղղությամբ հայկական ԱԹՍ-ի վնասազերծումը։ Տարածաշրջանի լեզվական խճանկարին …

Խորհրդարանը լուրջ անելիք ունի. կարելի է ձգտել ընդհուպ անօդաչու մահաբեր սարքերի վաճառքի ժամանակավոր արգելքին. Արմեն Աշոտյան

Аравот 

Արցախի ժողովրդի դեմ այսօր մղվող պատերազմում այդ մարդասպան թռչող մեքենաների, դրանց արտադրողների եւ վաճառողների հակամարդկային դերակատարությունն ահռելի է։

Արայիկ Հարությունյանն այցելել է մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ

Аравот 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել պատերազմական այս ծանր պայմաններում նրանց իրականացրած մասնագիտական աշխատանքը՝ նշելով, որ այս օրերին նրանց ցուցաբերած նվիրումն արժանի է միայն մեծարանքի: Նախագահ Հարությունյանը հատուկ երախտագիտություն է հայտնել …

Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ

Аравот 

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Հոկտոմբերի 10-ին և …

Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է․ Արարատ Միրզոյան

Аравот 

Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ։ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ։ Gepostet von Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan am Sonntag, …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *