Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2020

Новости за 16.10.2020

Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով

Аравот 

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ: Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և …

Զոհվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրիգորյանը

Аравот 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարեն Արարատի Գրիգորյան, Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազության ավագ դատախազ Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին: Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով: Հանգչիր խաղաղությամբ: Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին»:

Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը. Արծրուն Հովհաննիսյան

Аравот 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»։

«Ժամ առաջ պետք է հրապարակային հռչակվի, որ հիմնադրամն ամբողջովին օրինականության սահմաններում է գործում». Գևորգ Գյոզալյանը՝ «1000 դրամների հիմնադրամի» գործի առիթով

Аравот 

Նոր զարգացումներ՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործով:

Մեզ համար բարեկամությունն ու վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունեն

Аравот 

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Բարձր ենք գնահատում Ձեր այցը ցանկացած ժամանակ, սակայն հատկապես այսօր, երբ մենք իսկապես դժվարին ժամանակներ ենք դիմագրավում, …

Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Հադրութում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից քաղաքացիական 2 անձանց սպանության դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը

Аравот 

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիվերսիոն խումբը, ներթափանցել է ԱՀ Հադրութ քաղաք, որտեղ թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով, կրակոցներ արձակելով սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված և փաստացի գերի վերցված Հադրութ քաղաքի 1947թ. և 1995թ. ծնված քաղաքացիական երկու անձանց:

Հայ դատի հանձնախմբերի իրականացրած ցույցերին զուգահեռ արձանագրվել են նաև կոնկրետ քաղաքական արդյունքներ

Аравот 

Հոկտեմբերի 15-ին, շուրջ 18 ժամ տևած նստաշրջանի ավարտին, Միչիգանի Խորհրդարանն ընդունեց հայազգի Մարի Մանուկյանի հեղինակած  բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի Ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ:

Տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոններն առավել հաճախակի խախտվում են առեւտրի եւ սպասարկման ոլորտներում, գեղեցկության սրահներում

Аравот 

ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել անվտանգության կանոնների պահպանումը երկրում Երեւանում եւ մարզերում շարունակվում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։ Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *