Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2020

Новости за 17.10.2020

«Լավ կլիներ, որ Եվրամիության խոսնակը թեկուզ 20 օր ուշացումով դատապարտեր նաեւ այս փաստը». Արման Եղոյանը՝ ԵՄ-ի պահվածքի մասին

Аравот 

Եվրամիությունը Գյանջայի հետ կապված հայտարարություն ընդունեց, իսկ Շուշիի ու Ստեփանակերտի մասով` ոչ: Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հարցին՝ դուք այս պահվածքն ինչպե՞ս եք մեկնաբանում, պատասխանեց. «Արդեն 20 օր է՝ Շուշիի ու Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությունը գտնվում է ռմբահարման տակ, այդ թվում եւ միջազգային օրենքով արգելված կասետային ռումբերի գործադրմամբ ու լավ կլիներ, …

Էմանյուել Մակրոն. «Հրադադարը պետք է լինի անվերապահ եւ խստորեն պահպանվի երկուստեք»

Аравот 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից ուղարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարության թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորեւ. Հանրապետության Նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։ Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Ֆրանսիան կլինի չափազանց …

Ինչպես հաղթահարել կորստի ցավը, տագնապի, վախի, մեղքի զգացումը․ հոգեբան Լիլիթ Խաչատրյանն այս ամենի ու նաև այն մասին, որ պետք է հավատալ ու վստահել

Аравот 

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում հանգամանորեն անդրադարձել է կորստի ցավի, վշտի հաղթահարման փուլերին, տագնապի, վախի, մեղքի զգացումները հաղթահարելու ուղիներին։ -Տիկին Խաչատրյան, մեր երկիրը դեռ չէր հասցրել հաղթահարել համավարակով պայմանավորված ճգնաժամը, երբ բախվեց շատ ավելի մեծ ու կորստաբեր մարտահրավերի, ինչպիսին պատերազմն է․ …

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները․ ԱՀ ԱԳՆ

Аравот 

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը մարդասիրական հրադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի... Читать дальше...

Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են բողոքի խաղաղ ավտոերթ իրականացնող հայերի վրա

Аравот 

Իսրայելի Հայֆա քաղաքից դեպի Երուսաղեմում գտնվող Կնեսետ՝ հայ համայնքի կազմակերպած խաղաղ ավտոերթը ավարտվել է ադրբեջանցի հրոսակների սանձազերծած բախումով: Երթի մասնակիցները, որոնց հետ եղել են նաեւ իսրայելցիներ, բողոքում էին Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի սանձազերծման ընթացքում միջազգային ահաբեկչական երկրի վերածված Ադրբեջանին զենք մատակարարելու դեմ: Երթի ավարտին ադրբեջանցիները մի քանի մեքենաներով կտրել են խաղաղ հայ ցուցարարների …



Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար․ ՅՈՒՆԻՍԵՖ

Аравот 

Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար։ Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։ Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն …

Հենրիկ Հակոբյան, հպարտ ենք, որ քեզ պես հերոս ունենք մեր թիմում․ Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիա

Аравот 

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան տեղեկացնում է․ Խորը ցավով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում մեր հերոսների շարքին է միացել նաև Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի մարզիկներից մեկը՝ Հակոբյան Հենրիկը։ Լուսավոր, ընկերասեր, խելացի, բոլորին միշտ հասնող երիտասարդ։ Մենք հպարտ ենք, որ քեզ պես հերոս ունենք մեր թիմում։ Մենք բոլորս պարտական ենք Հենրիկին և իր պես հերոս …

«ՀԱՂԹԱՆԱԿ բառը էլ ավելի մեծ ու ժիռնի տառերով կգրեմ»

Аравот 

Սիրված դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը րոպե առ րոպե սպասում է ընկերների հաղթական վերադարձին Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում 2019թ. հունվարի 28-ին  հայկական բանակի օրվան նվիրված պրեմիերա էր։ Ներկայացվեց Նարինե Գրիգորյանի ռեժիսուրայով «Հաղթանակի գենեզիս» փաստագրական ներկայացումը՝ նվիրված լեգենդար հրամանատար, Արցախի եւ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-ամյակին։ Բեմում երեք դերասան էր՝ այսօր արդեն թատրոնի …

ԱԱԾ-ն կոչ է անում պարզաբանել չվերթներով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները

Аравот 

Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները.

Ղարաբաղում հակամարտության սրումը դիտավորյալ հրահրել և պլանավորել է Թուրքիան․ «Կոմերսանտ»

Аравот 

«Կոմերսանտի» տեղեկություններով՝ սեպտեմբեր-հոկտեմբերին կտրուկ աճել է Թուրքիայից Ադրբեջան ռազմատրանսպորտային ավիացիոն թռիչքների քանակը, որոնց մեծ մասն իրականացվել է Վրաստանի տարածքով։ Մասնավորապես, սպառազինությունների և մարդուժի փոխադրումն իրականացվել է սեպտեմբերի 4-ին Թուրքիայի ՌՕՈւ Ս-130 օդանավերով, սեպտեմբերի 18-ին՝ ՍՆ-235, իսկ սեպտեմբերի 25-ին էլ՝ Ա400Մ օդանավերով։

Այս ինչ աճպարարություն է… այս հուժկու պատերազմին աշխարհը նայում է որպես ներկայացում…

Аравот 

Չափազանց անհասկանալի է, որ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը հրեշավոր Թուրքիայի եւ  նրա կամակատար Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած հերթական պատերազմում իր կրավորական կեցվածքով հազարավոր երիտասարդ զոհերին դիտարկում է զուտ որպես ներկայացման դեկորներ, քանզի աշխարհի արձագանքն այդ ամենին սկսվում եւ ավարտվում է զուտ ձեւական հայտարարություններով: Իսկ այն, ինչ այսօր աշխարհի աչքի առջեւ տեղի է ունենում Արցախ աշխարհում, …

Հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը

Аравот 

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը։ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր վիշտն ու իր զորակցությունը հայտնում Էրիկ Սարյանի ընտանիքին և հարազատներին: «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբ

Մերօրյա հերոս Էդգար Մարկոսյանը, որը ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ

Аравот 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ Արցախի հերոսը. «Զինուժը» պատմում է մերօրյա հերոսներից մեկի՝ Էդգար Մարկոսյանի մասին: Նա ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ: Արցախի հերոսը. «Զինուժը» պատմում է մերօրյա հերոսներից մեկի՝ Էդգար Մարկոսյանի մասին: Նա ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ: Gepostet von Shushan Stepanyan am Samstag, 17. Oktober 2020

Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը. ԱՀ ՊՆ

Аравот 

Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը · ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա, · ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ, · ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, · ՊՆ մարտական կառավարման կենտրոն, · ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, · ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, · Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման …

Արթուր Սաքունց․ «Ադրբեջանը, լինելով կոնվենցիային միացած պետություն, չի կատարում իր պարտավորությունները»․ «Ժամանակ»

Аравот 

Կառավարությունը սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը։ Այդ նպատակով կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, այնուհետև պետք է դիմել Ազգային ժողով։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շատ կարևոր է համարում Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացումը, քանի որ միջազգային փաստաթղթերի, կոնվենցիաների... Читать дальше...

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք, գրանցվել մահվան 11 դեպք․ ԱՆ

Аравот 

Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 63000 դեպք, որոնցից 47925-ն` առողջացած, 1067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 344053 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3937 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք: Ունենք 384 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *