Добавить новость
smi24.net
Аравот
Июль
2018

Новости за 01.07.2018

Շարժման ղեկավարները հերթական սուտ ու անհիմն տեղեկությունն են տարածում իրենց հետևորդների շրջանակներում` մոլորեցնելով նաև բարեմիտ հավատացյալներին. հայտարարություն

Аравот 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սուտը երևաց նաև տեղեկատվական դաշտում` հարկ համարեցինք հանդորրամտություն …

Գագիկ Ծառուկյան. «Ամեն տարի Հայաստանի մարզերում մարզադպրոց ենք բացելու»

Аравот 

Հանրապետության արդյունաբերական խոշոր քաղաքներից մեկում՝ Հրազդանում, տասնամյակներ շարունակ ոչ մի լողավազան չէր գործում: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի պիոներպալատի լողավազանը անգործության էր մատնված ու անգործությունից հայտնվել էր փլուզման վտանգի առջեւ: Հրազդանցիները դիմել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այդ լողավազանը հիմնանորոգելու եւ լողի մարզադպրոց ստեղծելու խնդրանքով: Երեկ կայացավ լողավազանի եւ մարզադպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա …

Աշխարհի «սեւ առաջնություն»՝ ֆուտբոլային գերտերությունների համար

Аравот 

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լի է անակնկալներով: Թերեւս քչերի մտքով կանցներ, որ բազմաթիվ հանդիպումներ աներեւակելի ելք կունենան, որոնց արդյունքում ֆավորիտները մեկը մյուսի հետեւից պարտություն կկրեն ու հրաժեշտ կտան քառամյակին ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը: Անհաջողակների սեւ ցուցակն առաջինը բացեց արդեն աշխարհի նախկին չեմպիոն Գերմանիան, որը չկարողացավ հաղթահարել անգամ խմբային փուլը: Այնուհետեւ նրան միացան Արգենտինան՝ իր առաջատար …

Պատահար՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում. կա տուժած

Аравот 

Հուլիսի 1-ին, ժամը 19:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Վանաձորում վազեցին հանուն բարեգործության (ֆոտոշարք)

Аравот 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Փոքրիկ իշխան» կենտրոնն այսօր Վանաձորում միավորել էր հարյուրավոր քաղաքացիների: Նպատակը մեկն էր՝ բարեգործությունը: Առաջին անգամ մարզկենտրոնում անցկացվեց բարեգործական վազք՝ ուղղված «Փոքրիկ իշխան» կենտրոնի ֆինանսավորմանը. «Մրցույթը նպատակ ունի անդամավճարների տեսքով, ինչպես նաեւ բարեգործություն անելով լրացնել «Փոքրիկ իշխան» Վանաձորի եւ Գավառի ծրագրային բացը, այսինքն` այն գումարը, որը մեզ պակասում է ծրագրի շարունակականության …

Գույների փառատոնը հասավ Վանաձոր (ֆոտոշարք)

Аравот 

Հնդկաստանում նշվող Հոլլի գույների փառատոնը հասավ նաեւ Վանաձոր: Այսօր առաջին անգամ հանրապետության երրորդ քաղաքում նույնպես անցկացվեց փառատոնը: Հնդկաստանում փառատոնն ազդարարում է գարնան գալուստը, իսկ Հայաստանում այն նշում են տարվա տարբեր եղանակներին: Վանաձորում փառատոնի կազմակերպիչը Arm Events-ն է: Ընկերությունը փառատոնը Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է 2016 թվականին, ապա հաջորդ տարի փորձել են դուրս գալս մայրաքաղաքի սահմաններից …

Պետք է առաջ շարժվենք՝ մերժելով նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսևորումները. Արթուր Դավթյան

Аравот 

Հուլիսի 1-ին, Դատախազության աշխատողի օրը, շուքով նշվել է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի ներդրման 100-ամյակը: Վերջինիս նվիրված ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին և միջոցառումներին  մասնակցելու համար Հայաստան են ժամանել բարձր մակարդակով պատվիրակություններ Դատախազների միջազգային ասոցիացիայից, ԱՊՀ   գործադիր կոմիտեից, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդից, ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդից, ինչպես նաև Արցախի, ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Էստոնիայի... Читать дальше...

Հակառակորդը կրակ է բացել Զանգակատան գյուղի տարածքում աշխատող հրշեջների վրա. տեղի է ունեցել փոխհրաձգություն

Аравот 

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ այլ տեղեկություններ չունի: Իսկ թե քանի՞ վիրավոր կա, նա ասաց, որ միայն մեկ վիրավորի մասին գիտի, որի հետ կապված ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է:



Փաշինյանը՝ բյուջեի հավաքագրումների, աշխատավարձերի բարձրացման եւ Ամուլսարի խնդրի մասին

Аравот 

207 հազար աշխատողի աշխատավարձի փաստացի բարձրացում է տեղի ունեցել, մի մասի աշխատավարձի իջեցում է տեղի ունեցել, բայց նախատեսվածից շատ ավելի փոքր չափերով: Տոնավաճառներում է գների որոշակի փոփոխություն տեղի ունեցել: ՊԵԿ հավաքագրումների մակարդակն է զգալիորեն բարձրացել, առողջապահության ոլորտում են փոփոխություններ տեղի ունենում, որոնք մարդկանց իրավիճակը կարող են փոխել:

Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ փորձել են դիրքային ամրապնդման աշխատանքներ իրականացնել. վիրավորվել է հայ զինծառայող

Аравот 

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային …

Երվանդ Օտյան. Հեղափոխության մակաբույծները. Մաս Է. Հակահեղափոխականը

Аравот 

Ընդհակառակը` շատ բնական է կարծեմ հեղափոխության մակաբույծները նկատել այն տեսակ մը տիպարները, որոնք 96-են ի վեր մեջտեղ ելած են և որոնք հեղափոխությունը ջատագովելով զայն շահագործելե ետքը, հիմակ սկսած են հեղափոխության հակառակորդ ձևանալով ապրիլ, տեսնելով, որ այդ միջոցը ավելի շահաբեր է: Արդ, առանց հեղափոխական շարժման գոյության` այս մարդիկը չպիտի կրնային իրենց դերը խաղալ և մտնել այն մարդոց աչքերը, որոնց գրպանեն որոշած են ապրիլ մինչև ետքը:

Փաշինյանը պատմեց, թե ինչ մտահոգություն են հայտնել զոհված ոստիկանների հարազատները իրեն

Аравот 

«Ես ուզում եմ հավատալ, որ ե՛ւ դատարանները, ե՛ւ դատավարությանը ներգրաված մյուս սուբյեկտները ամեն ինչ ճիշտ են անում եւ անում են՝ իրենց իրավասությունների շրջանակներում եւ օրինականությունը, հանրության, մարդու շահերը պաշտպանելու նկատառումով: Համենայնդեպս, երբ կառավարությունը տեսնի սպառնալիք այս առումով, իհարկե, օրենքով սահմանված կարգով եւ ձեւերով, նաեւ իր քաղաքական ազդեցությամբ կմիջամտի, այս պահին ես տեսնում եմ, որ նման միջամտության անհրաժեշտություն չկա»:

Համեմունքներով եւ սխտորով տապակած հավ

Аравот 

Այս ուտեստի համար կարող եք վերցնել ինչպես ճուտ, այնպես էլ հավի ցանկացած հատված` թեւիկներ, բդիկներ, ամբողջական հավ, կրծքամիս: Սխտորն ու համեմունքները հավին ախորժելի համ են տալիս, իսկ մածունը` նրբացնում է միսը: Անհրաժեշտ մթերքները Հավի միս (ձեր սիրած կտորները)-  1 կգ Սխտոր- 4-5 պճեղ Համեմունքներ- ձեր ճաշակով (աղ, կարմիր եւ սեւ պղպեղ, քարրի, համեմի սերմ եւ …

«Դատախազության յուրաքանչյուր աշխատողի մասին կարելի է այդ նույն բանն ասել». Փաշինյանը՝ գլխավոր դատախազի հրաժարականի մասին

Аравот 

Փաշինյանն ասաց. «Ինչպես ես նախկինում ասել եմ, մեր գործողությունները չեն լինելու վենդետայի տրամաբանությամբ: Մեր խնդիրը հանրային համերաշխությունն ապահովելն է, եւ ես հույս ունեմ, որ դատախազությունը կգնա այդ ճանապարհով: Համենայնդեպս, ես քայլերը տեսնում եմ եւ հույս ունեմ, որ այդ քայլերը համոզիչ կլինեն թե՛ իրավունքի տեսակետից, թե օրենքի տեսակետից, թե օրենքի իշխանության եւ թե հանրային կարծիքի տեսակետից»:

Փաշինյանի հրամանը՝ զինված ուժերին. «Պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի»

Аравот 

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու՝ Փաշինյանը պատասխանեց, որ հիմա քննարկումներ են անցկացնում՝ ձեւաչափը հստակեցնելու թե՛ կուսակցության ներսում, թե՛ այլ ուժերի հետ: Առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են:

Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն բացառապես էլեկտրոնային՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը. Արայիկ Հարությունյան

Аравот 

Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն բացառապես էլեկտրոնային՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը և տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավել աշակերտ ընդունելու հնարավորությունը։ Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԿԳ նախարար

Սահմանամերձ Կոթիի բնակիչը վիրավորված է Բագրատաշենի մաքսակետի աշխատողների վերաբերմունքից

Аравот 

Մեզ է դիմել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի (նրա ինքնությունը մեզ հայտնի է): Կոթեցին դժգոհ է իր հանդեպ Բագրատաշենի մաքսակետի աշխատողների վերաբերմունքից: Նա հայտնեց, որ երեկ՝ հունիսի 30-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքի ավտոշուկայից «Օպել» մակնիշի ավտոմեքենա է գնել, վերադարձին Սադախլոյից կգը 40 թեթրիով(մոտ 80 դրամ)գնել է 10 հատ ձմերուկ: …

«Այսօր մեր տոնն է…ինչո՞ւ ոչ մի դրական երանգով հարց չես տալիս». Գլխավոր դատախազը՝ լրագրողին

Аравот 

Հարցին՝ դատախազությունը հրահանգ ստացե՞լ է նախկին աղմկահարույց գործերում, որտեղ ներգրաված են եղել պաշտոնատար անձինք ու կարճվել են կամ կասեցվել են, վերաբացել դրանք, եթե այո, կոնկրետ ո՞ր գործերին է դա վերաբերում՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես այսօր, քանի որ մեր տոնն է, ինձ թույլ եմ տալիս քո հարցին հարցով պատասխանել՝ ինչո՞ւ դու ոչ մի դրական երանգով հարց չես տալիս»:

Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների նվիրվածության ու մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ մարտահրավերները ժամանակին կչեզոքացվեն. Արա Բաբլոյան

Аравот 

«Հարգելի դատախազներ, դատախազության համակարգի աշխատակիցներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարեւորագույն դերակատարություն ունի երկրում օրինականության պահպանման, պետության եւ քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանության, հանցավորության եւ կոռուպցիայի բոլոր դրսեւորումների դեմ անզիջում պայքարի ծավալման գործում: Ձեր սկզբունքային ու հետեւողական... Читать дальше...

Ո՞վ կարող է քննադատել Ռուբեն Հայրապետյանին եւ ո՞վ՝ ոչ

Аравот 

ՀՖՖ 16-րդ հերթական ժողովի ավարտից հետո Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրեն քննադատողներին՝ ասաց. « Ինձ քննադատեք դուք՝ լրագրողներդ, կամ այն մարդիկ, որոնք ֆուտբոլային կոռուպցիայում եւ տատալիզատորներում չկան: «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանն ի՞նչ բարոյական իրավունք ունի քննադատելու: Նա թող իր ակումբի կեղտերը մաքրելու մասին մտածի, նոր անցնի դրան: Կամ մեր լեգենդար Խորեն Հովհաննիսյանը, …

Թաղում, արտագաղթ. կաթողիկոսի եղբոր ղեկավարած գյուղի անմխիթար իրականությունը.Սուրեն Սարգսյանի անդրադարձը Ոսկեհատից (տեսանյութ)

Аравот 

Եթե նույնիսկ, առանց որևէ վիճակագրություն կամ ուսումնասիրության արդյունքներ մեջբերելու, փորձենք ընդհանրացված արձանագրել, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում է վիճակն անմխիթար: Տարիներ շարունակ կեղծված ընտրությունները, գործազրկությունը, ընտրովի արդարադատությունը, կլանային ղեկավարումը և, ի վերջո, արտագաղթը դարձել են բոլոր համայնքների անբաժան մասնիկը: Վերջին ամսվա ընթացքում, ի թիվս այլ դժգոհությունների, մամուլում բազմաթիվ անդրադարձեր եղան հատկապես …

Փաշինյանը՝ դատախազությանը. «Կապ պետք է չունենա ով է կոռուպցիոները՝ գործո՞ղ պաշտոնյա, նախկի՞ն, թե՞ ներկա»

Аравот 

Ըստ վարչապետի, դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարեւոր խաչմերուկն է եւ շատ կարեւոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին համապատասխան, իրավունքին համապատասխան, տրամաբանությանը համապատասխան. «Եվ ուրեմն՝ նոր Հայաստանում դատախազության կարեւորագույն խնդիրն է ապահովել օրինականությունը, ընդ որում չպետք է հաշվի առնվի, թե ով է դրա հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող, թե նախկին պաշտոնյա»:

Նիկոլ Փաշինյանը դատախազության տոնին հիշեցրեց 37 թվականն ու ամոթալի սխալները. «Ես սա չեմ ասում՝ ձեր տոնը փչացնելու համար»

Аравот 

Փաշինյանի խոսքով՝ «Ցավոք, անկախության վերականգնումից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ, որ տոնական բառապաշարով եւ տոնական տրամադրությամբ են հագեցած եղել: Ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում, իհարկե, եղել են վիճահարույց, անհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր ու որոշումներ, եւ մենք բոլորս այս մասին գիտենք»:

Քաղաքականություն և ժողովուրդ

Аравот 

Հայաստանում հեղափոխությունը նոր է ավարտվել, և ինչ էլ ասենք ու գրենք, չենք կարող խուսափել քաղաքական տեքստից, ենթատեքստից ու թեմայից: Չենք էլ ցանկանում խուսափել: Եվ ընդհանրապես՝ այսօր Հայաստանում ոչ միայն հրապարակախոսները, լրագրողները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչներն են քաղաքականությունից խոսում, այլև՝ շարքային քաղաքացիները: Վստահաբար կարող ենք ասել, որ երբևէ Հայաստանում մթնոլորտն այսքան քաղաքականացված չի եղել: Թերևս մեկ …

Արթուր Դավթյանի ելույթը՝ իրենց տոնին. «Ցանկացած սայթաքում կարող է փլուզել հասարակության վստահությունը»

Аравот 

Դավթյանն ասաց, որ պետք է այնպես անեն, որ հասարակությունը լինի հանդուրժող միմյանց հանդեպ եւ միանշանակ անհանդուրժող խորթ, վնասակար երեւույթների հանդեպ, որպեսզի ապրենք ներքին ու արտաքին մարտահրավերներից զերծ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *