smi24.net
Аравот
Июль
2018

Новости за 02.07.2018

Հայաստանը կարող է ստանալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի օգնությունը. «Ամերիկայի ձայն»

Аравот 

Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը: Նրա խոսքով, կոնգրեսականների եւ գործադիր իշխանությունների մակարդակով քննարկումներ են անցկացնում Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կոռպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու վերաբերյալ. «Դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումը ստանալ, սակայն, ես զգույշ լավատեսությամբ …

Փոքրիկ Հայաստանի հաղթանակը բոլորիս է հույսեր ներշնչում. The New York Post

Аравот 

«Փոքր տարիքում տատիկս տեսել է՝ ինչպես են իր ընտանիքի բազմաթիվ անդամներ սպանվել, երբ Թուրքիան փորձում էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչնչացնել հայ քրիստոնյա բնակչությանը: Այդ ժամանակ նա արտագաղթել է ԱՄՆ՝ մտածելով, որ այլևս երբեք չի տեսնի ազատ և անկախ Հայաստան»,- ամերիկյան The New York Post պարբերականում գրում է սյունակագիր Շանթ Շահրիգյանը: «Հետևաբար, ինձ համար կարծես …

Երեւան-Բաթում գնացքի վագոններից մեկը, իրոք, անջատել են, բայց ուղեւորների հետ վեճ չի եղել

Аравот 

Լուրեր էին շրջանառվել, որ երեկ Երեւան-Բաթում գնացքի վագոններից մեկը շարքից դուրս է եկել, եւ ուղեւորներին չեն կարողացել տեղավորել մյուս վագոններում, ինչի պատճառով վեճ է եղել: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ իրոք Հարավկովկասյան երկաթուղիներին պատկանող գնացքի վեց վագոններից մեկի ռեդուկտորը խափանվել է, եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով Վանաձորում այդ վագոնն անջատել են, ուղեւորներին բաշխել մյուս վագոններ, եւ …

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան. «Սա թավշյա հեղափոխությունից հետո առաջին զորակոչն է»

Аравот 

ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ մայոր Արտակ Դավթյանն այսօր կենտրոնական հավաքակայանում հանդիպեց լրատվամիջոցների հետ: «Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ զորակոչի մեկնարկի կապակցությամբ: Պատրաստվել ենք բավականին երկար, շատ աշխատանք է կատարվել, եւ հույս ունեմ, որ զորակոչը կանցնի առանց խոչընդոտների: Իսկ եթե ընթացքում խնդիրներ առաջանան, դրանց շատ օպերատիվ կմիջամտենք: Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին  զորակոչն է: Վարչապետ Նիկոլ …

Ռուսական տարբեր գնահատականներն ու նախիջևանյան ճակատը. Շահան Գանտահարյան

Аравот 

Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ  լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։ Եվ որովհետեւ Պետդումայի բաղկացուցիչ պատգամավորական խմբակցություններից էին Լելե Թեփեի այցելուները, փորձենք մնալ Պետդումայի շրջանակներում եւ հիշենք ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում …

«Ոչ մի տեսակի վախ չունեմ»․ Շիրակի մարզն արդեն 3-րդ փոխմարզպետն ունի

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով  այսօր 29-ամյա Արա Մելիքջանյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ։ Նա թվով 3-րդ փոխմարզպետն է։  Արա Մելիքջանյանը 2013 թվականից «Լոգոս» հասարակական կազմակերպության նախագահն է։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից , նոր փոխմարզպետն ավարտել է Հոնկոնգի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի համակարգչային հետազոտությունների բաժինը՝ հեռաուսուցմամբ, այն հաստատված է «Օքսֆորդի» համալսարանի քննական հանձնաժողովի կողմից: …

Ծանր հիվանդությունից մահացել է Նադեժդա Սարգսյանը

Аравот 

Վերջին օրերին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր մահացավ երկարատեւ ծանր հիվանդությունից: ՀՀ մշակույթի նախարարությունից հաստատեցին երգչուհու մահվան ցավալի լուրը: «Առավոտը» ցավակցում է սիրված երգչուհու հարազատներին եւ մտերիմներին:



Ոստիկանությունը հայցում է զվարճանքի վայրերի հաճախորդների ներողամտությունը

Аравот 

Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։ Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի... Читать дальше...

Լոռու մարզպետ. «Հենց հիմա էլ նույն արգելող նշանը փակցված է «Գուգարք» հյուրանոցի դիմաց, եւ դրա համար ոչ մեկը չի տուգանվում»

Аравот 

Այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի աշխատակազմի վարչության պետերին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանին: Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար. «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու իմ հայրենի մարզում, գործելու ի շահ մեր մարզի եւ ի բարօրություն մեր մարզի բնակիչների: Ինչպես նոր Հայաստանում, այնպես էլ Լոռու՝ մենք բոլորս պետք …

Քննարկվել են հողմային էներգետիկայի  զարգացման  հնարավորություններն ու  հեռանկարները

Аравот 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հուլիսի 2-ին ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին: Քննարկվել են հողմային էներգետիկայի  զարգացման  հնարավորություններն ու  հեռանկարները: Արթուր Գրիգորյանը,  խոսելով վերականգնվող էներգետիկայի  բնագավառի առաջնահեթություններից, կարևորել է հողմային կայանների  կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել  ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք  նոր թափ  կհաղորդեն ծրագրի …

«Անձամբ ես հակված եմ, որ ցուցակում օրինակ, ամեն 20-րդ համարը լինի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ». Իոաննիսյան

Аравот 

Վիգեն Քոչարյանն ասաց, որ ազգային փոքրամասնությունների հարցը պետք է լուծել այնպես, ինչպես կանանց ներգրավածության հարցն է լուծվել. «Քվոտա է տալիս, որ, ասենք 30 տոկոսը պետք է լինեն կանայք եւ համապատասխանաբար պարտադրում են կուսակցություններին, որ յուրաքանչյուր 3-րդ թեկնածուն պետք է լինի կին»:

Կնյազ Հասանովի ուշագրավ առաջարկը Ընտրական նոր օրենսգրքի համար՝ մեզ ընդգրկեք իշխանական կուսակցությունում, որ հարցեր լուծենք

Аравот 

Հանրային կառավարման մասնագետ Վարդինե Գրիգորյանն ասաց, որ Հասանովի առաջակն ընդունելը քաղաքական իրավունքների ոտնահարում կլինի: Դանիել Իոաննիսյանը միանգամից պատասխանեց, որ նման առաջարկն անընդունելի է, որովհետեւ կարող է մեկն ընդդիմադիր հայացքներ ունի, ինչպե՞ս կարող են պարտադրել, որ իշխանական ցուցակում լինի:

Զինակոչիկ. «Կուզենայի Թալիշում ծառայել: Ավագ եղբայրս այնտեղ ապրիլյան պատերազմի ժամանակ կիսատ բաներ թողած կլինի» (ֆոտոշարք)

Аравот 

Ամառային զորակոչ- 2018-ը մեկնարկեց այսօր: 18 տարին բոլորած հազարավոր երիտասարդներ մեկնում են Հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու: ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տարբեր տրամադրություններ են: Ծնողները հուզված են: Ու դա բնական է: Նրանց հետաքրքրում է, թե իրենց որդին որ տարածաշրջանում կանցկացնi ծառայությունը: Բայց հուզվածության հետ մեկտեղ բոլորն էլ հպարտ են, որ զինվոր են ծնել-մեծացրել: «Թող …

Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է ՀՀ  Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

Аравот 

Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ  վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր: Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս …

Լեռնիկ Հովհաննիսյանը` Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նոր նախարար

Аравот 

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար: Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության …

Վթարի պատճառով ջուր չի լինի նաեւ Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների մի շարք փողոցներում

Аравот 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, ս. թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը. 1.    Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 2, 3, 4, 5, Մուրացանի, Բելինսկու, Լորիս Մելիքյան, Սուվորովի, Սարի Թաղի 1-ից-3 փողոցների և  1-ից-10 շարքերի, Որմնադիրների փողոցների` իրենց նրբանցքներով, Նոր …

«2 տարի է՝ նստած եմ, էլ ինչի՞ համար նստեմ»․ «Միայնակ Գայլի» եղբայրը վրդովված հեռացավ Շիրակի դատարանի դահլիճից

Аравот 

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա․ Թադևոսյանի նախագահությամբ քննվելու էր «Սասնա ծռեր» խմբի անդամներից «Միայնակ Գայլի» եղբորը՝ Արարատ Խանդոյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։ Դատարանին նման միջնորդություն ներկայացրել էր նրա փաստաբանը՝ Արա Ղարագյոզյանը։ Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել․ նա մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրերին, ավելի կոնկրետ …

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել են փոխմարզպետներ

Аравот 

ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գառնիկ Աթանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։ ԳԱԳԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ... Читать дальше...

Արցախի նախկին պետնախարարը՝ Արցախի նախագահի խորհրդական

Аравот 

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝  Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԿԳ նախարարը մտահոգիչ է համարել, որ կրթության որակի վերաբերյալ դժգոհություններն և քննադատությունները շատ են

Аравот 

Շատերը կարող են տարօրինակ համարել, բայց ես կարծում եմ, ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը, որովհետև ուսուցիչն ամեն օր, ամեն ժամ շփվում է հարյուր հազարավոր քաղաքացիների և աշակերտների հետ:

Նիկոլ Փաշինյանի խորհրդականների թիվը հասավ 11-ի, որից 7-ը՝ հասարակական հիմունքներով

Аравот 

Վարչապետն ունի մի գլխավոր խորհրդական՝ Արամ Ղարիբյանը, 3 խորհրդականներ՝ Արսեն Խառատյանը, Ջեմմա Հակոբյանը եւ Սրբուհի Ղազարյանը: Ինչպես եւ Ֆելիքս Թադեւոսյանը՝ եւս 6 հոգի Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տալիս հասարակական հիմունքներով՝ Արտակ Մանուկյանը, Գրիգոր Մուրադյանը, Մեսրոպ Պապիկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարազդատ Կարապետյանը:

«Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով՝ ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում

Аравот 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջ 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Բաբաջանյան փողոցի, Աճառյան փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների  ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *