Добавить новость
smi24.net
Аравот
Июль
2018

Новости за 08.07.2018

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Գեղամավան գյուղում սպանվել է 56-ամյա հովիվը. shamshyan. com

Аравот 

Այսօր, հուլիսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանն …

Գիտությունը վերադառնում է Հայաստան. Արայիկ Հարությունյան

Аравот 

Այսօր Կրթության և գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեևի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Օգանեսյանի խորհուրդները գիտության զարգացման վերաբերյալ։ #Գիտությունը վերադառնում է Հայաստան: Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԿԳ նախարար

Մեքենան ընկել է «Խորենի լիճ» կոչվող լճակի մեջ. կա տուժած

Аравот 

Հուլիսի 8-ին, ժամը 20:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Խորենի լիճ» կոչվող լճակի մեջ մեքենա է ընկել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ: Պարզվել է, որ «Mazda» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., 1983թ.) ավտոմեքենան Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110,5 …

Զարմացած Արոնոֆսկին վարդավառ «խաղաց»

Аравот 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ոսկե ծիրանի» այս տարվա պատվավոր հյուրերի թվում է աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր, կրկնակի օսկարակիր Դարրեն Արոնոֆսկին: Նա «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ բեմ դուրս եկավ եւ ասաց, որ հաճախ իր ֆիլմերի մասին մտածելիս, կարծում են, որ ինքն ագրեսիվ է հանդիսատեսի հանդեպ, սակայն իրականում ինքը սիրող հարազատներ է ունեցել: Օսկարակիր կինոռեժիսորին նաեւ …

Մտավորականների մասնակցությամբ քննարկում՝ կաթողիկոսի հրաժարականի թեմայով (տեսանյութ)

Аравот 

Այսօր, հուլիսի 8-ին Մայր Աթոռի դիվանատուն հյուրընկալել էին մի խումբ մտավորականներ: Քննարկման թեման էր՝ Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը: Մտավորականները իրենց մտահոգությունը և մտքերն էին կիսում նախաձեռնության անդամների հետ: «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» շարժման մամուլի հաղորդագրություն

Արագած գյուղում երեխա է կորել

Аравот 

Հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի  մարզի Արագած գյուղում երեխան (2 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկանները և  քաղաքացիները առվակի մեջ  հայտնաբերել են Ն. Կ.-ի (2016 թ.) դին: ՀՀ ԱԻՆ

Հոբելյանական «Ոսկե ծիրանը» հանրահայտ մարդկանց է մեկտեղել

Аравот 

Հուլիսի 8-ին արդեն 15-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան փառատոնը: Փառատոնի բացման ֆիլմն է Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունը», փառատոնը կփակվի Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանողը» ֆիլմով: Ավելի վաղ կայացել էր փառատոնի տասնհինգ տարիների պաստառների ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում: Նախ փառատոնի հյուրերը հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, կարմիր գորգը նույնպես փառատոնի մեկնարկի պարտադիր պայմաններից է: Բուն բացումը տեղի ունեցավ …

Հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրանը» բացվեց (Ֆոտոշարք)

Аравот 

Քիչ առաջ բացվեց հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրանը»: Հանդիսավոր արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մանրամասները՝ ֆոտոշարքում Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



Պատահար՝ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Аравот 

Հուլիսի 8-ին, ժամը 16:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Սպիտակ հատվածի 12-րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1977 …

Համահայկական երիտասարդական հավաքն ամփոփվեց ուխտի պատարագով

Аравот 

Հուլիսի 8-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության տոնին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որով ամփոփվեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հնգօրյա հավաքը։ Պատարագիչն էր Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց …

Նոր մանրամասներ՝ Գառնիի սարերից Մանվել Գրիգորյանի գառների գողության գործով

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։ 2018 թվականի լույս հուլիսի 7-ի գիշերն ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են գողացել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել …

Սևանի լողափում կորած երկու տարեկան երեխան գտնվեց

Аравот 

Հուլիսի 8-ին, ժամը 14:15-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել: Ջրափրկարարները 2-րդ հանրային լողափում գտել են Վ. Տ.-ին (2016թ.) և հանձնել ծնողներին։ *** Հուլիսի 8-ին, ժամը 13։21-ին Սևանա լճի «Ֆլամինգո» լողափնյա հանգստի գոտում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել: Ժամը …

Գուցե կազինոյի հաճախորդներին օվերդրա՞ֆտ տրամադրվի

Аравот 

Տարիներ շարունակ և հատկապես վերջին տասնամյակում քաղաքացիները ոչ թե բարձրաձայնում, այլ բղավում էին, որ բյուջեի միջոցները մսխվում են, սփյուռքի հայրենակիցների տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին: Բարձրագույն իշխանությունում այդ ամենը քար լռության է մատնվել: Թավշյա հեղափոխությունից հետո ամեն օր, եթե ոչ ժամ առ ժամ բացահայտվում է մի նոր փոթորկալի թալան: «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա …

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Ուիմբլդոնյան մրցաշարում Նովակ Ջոկովիչն է

Аравот 

Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնյան մրցաշարի երրորդ շրջանում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մոտ երեք ժամ տեւած պայքարում կամային հաղթանակ տարավ ամերիկացի թխամորթ թենիսիստ Ֆրենսիս Տիաֆուի նկատմամբ եւ չորրորդ շրջանում ուժերը չափելու է սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գարի Կասպարով. «Ուզում եմ, որ ամբողջ աշխարհը Պուտինի դեմ պայքարի այնպես, ինչպես Խորվաթիան խաղադաշտում»

Аравот 

Գարի Կասպարովը շնորհավորել է Խորվաթիայի հավաքականին Ռուսաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի առիթով: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը թվիթերում գրել է. «Բրավո, Խորվաթիայի հավաքական: Ես միայն ցանկանում եմ, որպեսզի ազատ աշխարհն այնպիսի տոկունություն ցուցաբերի Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական նվաճումների դեմ պայքարում, ինչպիսին ցուցաբերեցին խորվաթները ֆուտբոլի խաղադաշտում»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ի երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու …

Անահիտ Աբադ. «Ուրախ եմ, որ ֆիլմս «Ոսկե ծիրանում» է

Аравот 

«Ցանկացած երկրի համար նվաճում է ունենալ «Ոսկե ծիրանի» նման փառատոն: «Եվա» ֆիլմը շատ միջազգային փառատոների է մասնակցել, բայց ուրախ եմ, որ նաև այս փառատոնին կներկայացվի»,-հուլիսի 8-ին կայացած ասուլիսում հայտնեց կինոռեժիսոր Անահիտ Աբադը: Նա իր ֆիլմը բնորոշեց որպես 17 տարվա խմորման արդյունք, ապա անդրադարձավ իր արցախյան այցելությանը եւ ֆիլմի մտահղացման նախապատմությանը: Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ ադրբեջանական …

Ստաս Նամին. «Փաշինյանը պետք է գիտակցի ռիսկի գործոնը»

Аравот 

Հայտնի ռոք երաժիշտ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ստաս Նամինը, որ Հայաստանում է հոբելյանական «Ոսկե ծիրանի» առիթով, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է պապի՝ Անաստաս Միկոյանի մասին ֆիլմ նկարել: «Նա զիլ մարդ է եղել եւ Հայաստանում եւ Ռուսաստանում: Հայաստանում, որովհետեւ հայ էր եւ Ռուսաստանում, որովհետեւ հայկական հնչողությամբ էր ռուսերեն խոսում»,-ժպտալով ասաց արվեստագետը: Նաեւ շեշտեց, որ ցանկանում …

Այրվել է երկհարկանի տուն

Аравот 

Հուլիսի 8-ին, ժամը 05:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 164 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ Ամառանոցային փողոցում այրվում է երկհարկանի տուն: Հրդեհը մեկուսացվել …

Ստաս Նամինը՝ Ֆիդել Կաստոյի հետ բարեկամության, ԿԳԲ-ական Կիրիլ պատրիարքի ու Հայաստանի մասին

Аравот 

Հայաստանում է լեգենդար ռոք երաժիշտ, կոմպոզիտոր,կիթառահար, պրոդյուսեր, ռեժիսոր եւ նկարիչ Ստաս Նամինը: Նրա «Հայաստանի հնագույն տաճարները» եւ «Իրական Կուբան» ֆիլմերը ընդգրկված են «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» եւ «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրերում: Արվեստագետը հուլիսի 8-ին կայացած ասուլիսում ներկայացրեց իր աշխատանքները եւ որոշ փակագծեր բացեց: Ասաց, որ երկու ֆիլմերն էլ չեն հավակնում կինեմատոգրաֆիական հայտնություն լինել, դրանք տեղեկատվական …

Չերրի-կապրեզե` պեստո թանձրուկով

Аравот 

Կապրեզե աղցան սիրում են բոլորը: Հիշեցնեմ, որ կապրեզեն ոչ մի կապ չունի «կապրիզի»` քմահաճույքի հետ, այլ ցույց է տալիս աղցանի ակունքները` Կապրի կղզին: Իտալերենից թարգմանելով` կապրիական է նշանակում: Այս աղցանի ամենատարածված եւ դասական տարբերակը ես արդեն ներկայացրել եմ ձեզ այստեղ: Այսօր կներկայացնեմ մեկ այլ տարբերակ` մանր, «չերրի» տեսակի լոլիկներով, նույն չափի մոցարելա պանրիկներով եւ պեստո …

Ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին (ֆոտոշարք)

Аравот 

Վարդավառի տոնին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության տոնականորեն զարդարված ջրցաններն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և զովացրել առավոտյան Երևանը: Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր մատակարարելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Հիշեցնենք նաև, որ ողջ օրվա ընթացքում տոնական …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *