Добавить новость
smi24.net
Аравот
Июль
2018

Новости за 15.07.2018

«Պարոն Ալիևը ոնց որ թե վախեր ունի, որ ՀՀ-ի ժողովրդավարական գործընթացներով Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգևորվել». Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

Аравот 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանում տիրողը նոր իրավիճակ չէ, բայց պետք է չթերագնահատել իրավիճակը:

«Որևէ մեկը բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով Հայաստանում հարցեր չի լուծելու, հակառակ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի խնդրի առիթով

Аравот 

Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ Ամուլսարի խնդիրը լուծվելու է Սահմանադրության և օրենքի տառին համապատասխան:

Ծանոթ, մեջք ունենալն է աշխատանքի ընդունվելու տրամաբանությունը. դեռ այս ոլորտում հեղափոխություն չի եղել. Նիկոլ Փաշինյան

Аравот 

ՀՀ վարչապետն անդրադարձավ հանրության որոշ շրջանակներում հնչող այն մտահոգություններին, թե շուտով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էլ կսկսեն փող աշխատել, կոռուպցիոն սխեմաներ կազմել:

Ֆրանսիան երկրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը

Аравот 

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ավարտվեց ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին Ֆրանսիայի ընտրանին, որը 1998 թվականին հարազատ հարկի տակ արդեն մեկ անգամ նվաճել էր աշխարհի գավաթը եւ Խորվաթիան, որն այս առաջնությունում հաղթելու համար ֆանտաստիկ խաղ էր ցույց տալիս: Սակայն վճռորոշ խաղում Դոսյե Դժկամի սաների առավելությունը հաշվի մեջ առավել, քան ակնհայտ էր, թեեւ խորվաթները գնդակին ավելի …

Արմեն Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ

Аравот 

Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաեւ նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է։ Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները։ Հայտնի գործարարն ասել է, որ Reliance Industries Limited ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ …

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան. Արցախպրես

Аравот 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Թեմայի շուրջ «Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյո՞ք 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոսների անունները շարունակ հիշատակելը կարո՞ղ է համարվել շահարկում և արդյո՞ք նրանց կատարածը գիտակցված անձնազոհություն չէր, ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշել է, որ 2016թ. ապրիլյան քառօրյան մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձություն լինելով հանդերձ, միաժամանակ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու …

Առանց քաղաքապետ և աղբի մեծ «պաշարներով» Երևան. երևանցիները դժգոհում են աղբահանությունից և կեղտոտ փողոցներից (ֆոտոշարք)

Аравот 

Օրինակ՝ Չարբախի մետրոյի գլխավոր մուտքի մոտ անմարդկային վիճակ է, այստեղ մշտապես աղբ է կուտակված, գետնին ամբողջովին աղբի մեքենայի կեղտաջրերն են,  մետրոյից օգտվելու համար ուզած- չուզած քայլում ես այս կեղտի միջով:



Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Аравот 

Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը եւ Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։ Նշվել է, որ Կատարի …

Հաղթել՝ սիրելով և ինքնաճանաչմամբ

Аравот 

27-ամյա հոգեբան, հատուկ մանկավարժ, ծնունդով վանաձորցի Լուսինե Վարդումյանի կյանքը հանդիպման ու հրաժեշտի հերթափոխ է հիշեցնում, մտքի ու կարողությունների անվերջ կռիվ, կանգառներ, որտեղ շունչ է քաշում, լիցքավորվում, նորոգում «ալիքներից ճկված առագաստը»։ «Ամերիկյան ֆիլմերում պատկերված հոգեբանի կերպարը գերում էր ինձ։ Դեռ դպրոցական տարիներին ընկերներս գաղտնիքներն ինձ էին վստահում, վիճողներին առաջին հաշտեցնողն էի։ Երբ շրջապատիս հայտնեցի մասնագիտական ընտրությանս …

Ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` խզելով նրանց հետ ամեն հարաբերություն. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Аравот 

Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած մի քանի անձինք` Արմեն (Կորյուն) Առաքելյան, Կարեն Պետրոսյան, Ղարիբ Հարությունյան, Հայկարամ Դրմեյան, քառասուն օր առաջ կամավորապես դուրս եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գավթից և այդպես էլ չվերադարձան` հակառակ մեր անթիվ հորդորներին և խրատներին: Ավելին, փորձ արվեց, և դեռ շարունակվում է արվել, տարիների մտերմությունը …

Լուսիկ Ագուլեցի-արվեստագետի հիշատակը վառ կմնա բոլորի սրտերում

Аравот 

Կյանքի 73-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը։ Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականին Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում: 1953 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո մասնակցել է մի շարք ցուցահանդեսների և արժանացել մրցանակների ու պարգևների։ 1966 թ. «Ավանգարդ» թերթի հատուկ …

Առանց Նիկոլ Փաշինյանի կոչի ավելի շատ մարդ էր արտերկրից վերադարձել ՀՀ և անցել զինծառայության, քան այս տարի՝ Փաշինյանի կոչից հետո. պարզաբանում

Аравот 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ դեռ վաղ է համեմատելը անցյալ ու այս տարվա՝ արտասահմանից Հայաստան վերադարձած և զինծառայության անցած ՀՀ քաղաքացիների թիվը: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո արտասահմանում գտնվող 300 ՀՀ քաղաքացիներ վերադարձել են Հայաստան զինվորական ծառայություն անցնելու: Ըստ վիճակագրության՝ անցյալ տարի նույն ժամանակահատվածում առանց Նիկոլ Փաշինյանի կոչի Հայաստան է վերադարձել …

Արմեն Սարգսյանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին (ֆոտոշարք)

Аравот 

Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Հայ առաքելական եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում. ՄԻՊ

Аравот 

Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ։ Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ ու փոխհամաձայնեցված լուծում։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամ է իր իրավասության շրջանակում գործադրել …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-17-ն աստիճանաբար կնվազի 2-4, 18-20-ը կբարձրանա 3-5 աստիճանով: …

Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են. Աշոտ Ահարոնյան

Аравот 

Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական …

Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում. Արծրուն Հովհաննիսյան

Аравот 

ՀՀ ՊՆ ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, …

ՀՀԿ-ն հուլիսի 16-ի՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու ավագանու նիստին. հայտարարություն

Аравот 

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության հայտարարությունը Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է …

Տապակած լոլիկներ

Аравот 

Այս ուտեստը կարող եք մատուցել որպես թանձրուկ` բրնձի կամ մակարոնեղենի հետ, կարող եք մատուցել որպես առանձին ուտեստ-թաթախուկ` հացով: Շատ համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Անհրաժեշտ մթերքները Լոլիկ-3-4 հատ Սխտոր-1-2 պճեղ Կծու թարմ պղպեղ- կես հատ Թարմ կանաչի- մի քանի ճյուղ Չորացրած կանաչի- կես թեյի գդալ Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի Ձիթապտղի յուղ- …

Կաթողիկոսի եղբոր որդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը հանդիմանել է հավաքված ցուցարարներին, հրահանգներ տվել ոստիկաններին. հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ)

Аравот 

ՀՀ  գլխավոր  դատախազ պարոն  Ա.  Դավթյանին Հարգելի պարոն դատախազ, Ղեկավարվելով  ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի 175-177-րդ հոդվածներով և նկատի ունենալով նաև այն, որ համաձայն «Դատախազության մասին» օրենքի՝ դատախազի նկատմամբ քրեական  հետապնդում կարող է հարուցել ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, տալիս եմ հանցագործության մասին հաղորդում՝ հայտնելով հետևյալը. Սույն թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի …

Նիկոլի թվի բարդություններն ու պարզությունները

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հայտնվել են միանգամայն բարդ իրավիճակում: Արտահերթ ընտրությունների հետ կապված: Մի կողմից ակնհայտ է, որ ինչքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրությունները, այնքան շատ պատգամավորական քվեներ կունենան Նիկոլ Փաշինյանի կուսակիցներն ու գաղափարակիցները: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների ձգձգումն ու հետաձգումը նախընտրելի է Փաշինյանի կառավարության այն անդամների համար, ովքեր …

Անթալիայում ռուս ֆուտբոլասերը ծեծելով սպանել է ուկրաինացուն

Аравот 

Ուկրաինացի 57-ամյա քաղաքացին մահացել է Անթալիայի հոսպիտալում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումը դիտելուց հետո: «Интерфакс-Украина»-ն տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին: Ռուսաստանցի 30-ամյա զբոսաշրջիկը եկել է հյուրանոց, որտեղ հանգստանալիս են եղել Ուկրաինայի քաղաքացիները: Կողմերի միջեւ վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ ուկրաինացին անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց եւ յոթ օր գիտակցության …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *