Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Июль
2018

Новости за 27.07.2018

Արա Մինասյան. Ես խնդրելու եմ վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ երկու ամսով հետաձգել ինձ աշխատանքից ազատելու նախարարի որոշումը

Аравот 

Ես ցանկանում եմ հանդիպել վարչապետին և ներկայացնել իրերի դասավորությունը, ներկայացնել, այսպես կոչված, չարաշահումների վերաբերյալ մեր դիրքորոշումը:

Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը այլընտրանքային է՝ գրավ է կիրառվելու

Аравот 

Քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը այլընտրանքային է՝ գրավ է կիրառվելու: Մանրամասներն՝ ավելի ուշ:

«Հայաստանում մենք լավ գիտենք, թե որքան կարևոր է ունենալ խղճի, մտքի ու կրոնի ազատություն. Արտակ Զեյնալյան. «Ամերիկայի ձայն»

Аравот 

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Վաշինգտոն՝ Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու համար: Միջոցառմանը նախարարը հանդես է եկել ելույթով: Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օրերս այցելել էր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն՝ Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հավաքը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից: Մասնակիցների շարքում էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: …

Արձագանք՝ Ասկերանից. «Երկրապահը մենակ ջիպերով ֆռացող, ալան-թալան անողները չեն, իսկ Ղազարյան Մանվելը էդ թալանողների հետ օբսալյուտնո կապ չի ունեցել»

Аравот 

Հիմա անցածը զրո են արել, 4 տարին մոռացել, էն 4 օրը ասում են 800 հա ենք հետ տվել ու այդ մարդկանց մարտական ուղին զրոյացնո՞ւմ են: Թե Մանվելը ինչ արեց՝ Մանվելը շատ բան է արել սխալ, մենակ տուշոնկա չի տարել ու Մանվելին բերել սարքել են Մանվել, հիմա էլ ասում են՝ էհ, սաղ երկրապահն ուրեմն սենց ա: Երկրապահում էնքան պարյադչնի, ազնիվ, օրվա հացով ապրող մարդիկ կան, իրենց ճակատի քրտինքով ապրող: Եթե չեն ճանաչում, թող գան Ղարաբաղ, ես պատրաստ եմ տանել ցույց տալ նման տղոց:



Արա Պապյան. Խաչատուրովն անձեռնմխելի չէ ուղարկող երկրի համար

Аравот 

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության մասին: Ըստ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի միջազգայնագրի (1961) 31-րդ հոդվածի 4-րդ կետի, դիվանագիտական գործակալը օգտվում է անձեռնմխելիությունից միայն ընդունող երկրի տարածքում: Նա անձեռնամխելի չէ ուղարկող երկրի համար: Տվյալ դեպքում ուղարկող երկիրը Հայաստանն է: Vienna Convention on Diplomatic Relations 1961 …

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի Ճապոնական JCB քարտեր

Аравот 

Ճապոնական JCB Co. International-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի համագործակցության արդյունքում Հայաստանում սկսվել է JCB քարտերի սպասարկումը: JCB-ն միջազգային խոշոր վճարային բրենդ է, որը Ճապոնիայում վճարային քարտեր  թողարկող առաջատար ընկերությունն է։ JCB-ին 24 երկրներում ունի ավելի քան 117 միլիոն քարտապան, և ներկայումս JCB-ի կողմից թողարկված քարտերը ընդունվում են աշխարհի մոտ 30 միլիոն վաճառակետերում: «Ուրախ ենք, որ …

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ

Аравот 

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընդհանուր համակարգող Վահագն Մելիքյանը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներառյալ ԱԳՆ աշխատանքային խմբի և քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները։ Անդրադարձ կատարվեց նաև գագաթաժողովին շրջանակներում անցկացվելիք միջոցառումների... Читать дальше...

Պլանային ջրանջատում Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում օգոստոսի 1-ին եւ 2-ին

Аравот 

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. • Արմավիրի մարզի՝ Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Խորոնք, Արտիմեդ գյուղեր եւ Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամաս, • Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղեր: Ընկերությունը հայցում …

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ». Նիկոլ Փաշինյան

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ …

Երեւանում է Գերմանիայի Բունդեսթագում Հայաստանի զեկուցողը

Аравот 

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի` Բունդեսթագի պատգամավոր Քրիշտոֆ Պլոսին (ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի անդամ)` Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նոր թափ ստացած բարեփոխումների առնչությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններին, հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերին` շեշտելով միջխորհրդարանական ձևաչափով դրանց քննարկման ու շփումները շարունակելու կարևորությանը։ Քրիստոֆ Պլոսին... Читать дальше...

Պլանային ջրանջատում Կապանում օգոստոսի 1-ին եւ 2-ին

Аравот 

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գործարանային փողոցի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց, դիտորդների վկայություններ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներից. զեկույց

Аравот 

Զեկույցում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները բնութագրվում են որպես քաղաքացիական անհնազանդության դրսևորում, որի պատճառները կապված էին ՀՀ-ում վերջին տասնամյակներում կուտակված բազմաթիվ սոցիալական, քաղաքական և իրավական խնդիրների հետ:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Аравот 

Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կապանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Նարեկ Ղահրամանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում և համայնքներում ձևավորված հանրային փոփոխությունների պահանջը... Читать дальше...

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կարող է փոխհատուցել նաև 2016 և 2015 թվականներին զոհված զինծառայողների ընտանիքներին և մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին

Аравот 

Այսօր՝ հուլիսի 27-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի... Читать дальше...

Պլանային ջրանջատում Ստեփանավանում հուլիսի 31-ին-օգոստոսի 1-ին

Аравот 

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 31-ին ժամը 11.00-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախ ափի պետական սեկտորի՝ Պրոմեթևս, Ռումինական, Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: …

Նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստեր՝ սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում. քրեական գործ է հարուցվել

Аравот 

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ: Հուլիսի 13-ին ՀՀ դատախազություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ քաղաքացուց ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա նպաստի գումարն իրենց տալու պահանջի վերաբերյալ: …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *