Добавить новость
smi24.net
Аравот
Июль
2018

Новости за 26.07.2018

Արթուր Գևորգյանին առաջարկել են վերադառնալ Բռնցքամարտի ֆեդերացիայում իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը

Аравот 

Հուլիսի 24-ին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործկոմի նիստ, որի ընթացքում գործկոմի անդամներն առաջարկել են իր լիազորությունները ժամանակավոր կասեցրած ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին վերադառնալ իր պարտականությունների և լիազորությունների կատարմանը, որպեսզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններն ընթանան առավել պատշաճ մակարդակով: Գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է նաև ֆեդերացիայի համաժողովի ընթացքում ներկա չգտնված մարզադպրոցների ներկայացուցիչների՝... Читать дальше...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրան կալանավորելու միջնորդության քննարկումը համարում են հապճեպ

Аравот 

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Այն հետաձգվեց մինչև 1:30: Լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ Քոչարյանի պաշտպաններից՝ «Կոնցեռն-Դիալոգ»փաստաբանական գրասենյակի անդամ Արամ Օրբելյանից ու Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանից: Նրանք նկատեցին, թե հապճեպության խնդիր են տեսնում: Մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում

Ռոբերտ Քոչարյան. «Օպերայի դիմաց հանրահավաքների ամբողջ ընթացքում Միքայել Հարությունյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ մտահոգված էինք, որ որեւէ մեկի հետ հանկարծ որեւէ բան չպատահի»

Аравот 

«Թատերական հրապարակում հանրահավաքների ամբողջ ընթացքում մենք Միքայել Հարությունյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ մտահոգված էինք, որ հանկարծ որեւէ մեկի հետ բան չպատահի, ինչն առաջին հերթին կմոբիլիզացնի զանգվածը եւ երկրորդ, դա իշխանություններին մեղադրելու հարց կդառնա: Նրանք ամեն անգամ ինձ զեկուցելուց դա էին ասում: Երբ ինֆորմացիա եկավ, որ մարդ են նկատել՝ նռնակ, ինչ-որ զենք  ունի, Գորիկ Հակոբյանի մտահոգությունն …

«Վազգեն Սարգսյանը նաեւ մեր բանակի հիմնադիրն է, եկեք ուրեմն բանակն էլ լուծարենք, շուտով դա էլ կասեն». Մանվել Ղազարյանի արձագանքը

Аравот 

Այսօր մեզ հետ զրույցում Մանվել Ղազարյանը վստահեցրեց, որ կոնկրետ որեւէ մեկի նկատի չի ունեցել, այդ թվում՝ Ավետիք Իշխանյանին. «Ես վրդովված ընդհանուր վիրավորական խոսքեր ասել եմ, բայց անկախ նրանից՝ ես այդ մարդուն հարգում եմ, թե չեմ հարգում, ես այդ մարդու ծնողների նկատմամբ ոչ մի բան չունեմ, այս կոնկրետ դեպքում այդ մարդը պատկառելի, հարգանքի արժանի ծնողներ ունի, այնպես որ ես մտածված ոչ մեկի չեմ վիրավորել, առավել եւս՝ այս դեպքում»:

Ռոբերտ Քոչարյանը զարմացած է, որ իրեն ուզում են կալանավորել

Аравот 

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ի ուղիղ եթերում տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե իր տեղաշարժվելու սահմանափակման հարց դրվե՞լ է, իր զարմանքն արտահայտեց. «Հիմա իրենք մտնում են դատարան ինձ կալանքի տակ վերցնելու համար: Այսինքն, Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահը, Ղարաբաղի այն նախագահը, որի ժամանակ Ղարաբաղը փառավոր հաղթանակներ է կռել եւ այսօր …

«Այս իշխանությունը իրավական դաշտում խոսելով օրինականությունից՝ ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում». Ռոբերտ Քոչարյան

Аравот 

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ՀՔԾ կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը խախտելու մասին՝ նա ասաց. «Դա խորհրդարանն էր որոշում, որը կարող էր բեկանել: Չի եղել այդպիսի բան: Չի եղել որեւէ մեկը, որը զանգեր, կապվեր իմ հետ եւ ասեր՝ չարժի, պետք չի: …

Կոռուպցիոն բնույթի դեպքեր Լոռու մարզի սոցիալական ծառայության ոլորտում. Կան ձերբակալվածներ

Аравот 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լոռու մարզի գլխավոր դատախազ Արսեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիոն ռիսկերին ու պետական մարմինների կողմից կատարված չարաշահումներին: Դատախազը նշեց, որ մարզում դրական տեղաշարժ է նկատվել կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտման հետ կապված: Այս տարվա 6 ամիսների ընթացքում մարզի տարածքում արձանագրվել են 34 կոռուպցիոն բնույթի դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Նախորդ տարի  …

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը. «armtimes.com»

Аравот 

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում էր նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Մեր տեղեկություններով՝ Գեւորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում:



Անդրիաս Ղուկասյանն առաջարկել է կասեցնել ՀՀԿ-ի գործունեությունը

Аравот 

«Վտանգ կա, որ այս արտահերթ ընտրություններով միակուսակցական ռեժիմը կվերականգնվի». Պետրոս Մակեյանի տպավորությունը ընտրական օրենսդրության բարեփոխումների քննարկումներից: «Ստվերային կազմակերպված փակ քննարկում էր»,- սա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատականն է այսօր, կառավարությունում կազմակերպված Ընտրական օրենսգրքի հերթական քննարկմանը: Պետրոս Մակեյանի փոխանցմամբ, քննարկման մեկնարկին իրենք բարձրացրել են հարցը, որ լրագրողները չեն կարողանում մտնել կառավարության շենք,... Читать дальше...

Լոռու մարզում կրկնակի աճել են բնակարանային գողության դեպքերը

Аравот 

Հուլիսի 26-ին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց 2018 թվականի առաջին կիսամյակում դատախազության կողմից կատարված աշխատանքի արդյունքը: Նա տեղեկացրեց, որ այս տարի մարզի տարածքում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 120 դեպքով: 2018 թվականին արձանագրվել է հանցագործության 846 դեպք: Դրանցից բացահայտվել է 728-ը: Անցնող 6 ամսվա ընթացքում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության …

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018 թվականի հուլիսի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդին՝ ծնված 2016թ., բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, 2018թ. հուլիսի 6-ին՝ ժամը 23:15-ին, մահացել է: …

Պատանի լողորդները մրցեցին Վանաձորում

Аравот 

Վանաձորի նոր վերանորոգված լողավազանում անցկացվեց լողի Ուրախ Դելֆին մրցաշարը, որը կազմակերպել էր Լողի հայկական դաշնությունը Վանաձորի լողի մարզադպրոցի հետ համատեղ: Մրցումներն անցկացվեցին երեք տարիքային խմբերով՝ 2003-2004,2005-2006. 2007-2008թթ. ծնվածների միջեւ: Ամառային այս ստուգատեսին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների 10 թիմերի 130  պատանի մարզիկներ: Լողի հայկական դաշնությունից Aravot.am-ին հայտնեցին, որ  լավ հանդես եկան ԴԴԴ, ՕՀՄՄՄ, Օլիմպավան,Նեպտուն, …

Քոչարյանի հարցաքննությունն ավարտված է

Аравот 

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունից արդեն պաշտոնապես հայտնեցին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով արդեն ավարտված է: Հիշեցնենք, որ վաղ առավոտից լրագրողները ՀՔԾ-ի մոտ սպասում էին Քոչարյանին, մինչդեռ նա անհայտ մուտքով լրագրողներից աննկատ մտավ ՀՔԾ եւ նույն մուտքով ու նույնքան աննկատ հեռացավ այնտեղից: Մեզ հաջողվեց միայն արձանագրել նրա անվտանգության աշխատակիցների տեղակայումն ու …

ԱՄՆ խորհրդատվական թիմին ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Аравот 

Հուլիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է հերթական այցով Երևանում գտնվող և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ խորհրդատվական թիմին: Հանդիպումը նպատակաուղղված էր ամերիկյան մասնագետների քառօրյա խորհրդատվական այցի արդյունքների ամփոփմանը և պաշտպանական բարեփոխումների գործընթացի ուղղությամբ խորհրդատվական աջակցության կարիքների ու հետագա անելիքների նախանշմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված …

Այսօր Եվրոպայի առաջնությունում իտալացիներն անգիր սովորեցին Հայաստանի օրհներգը

Аравот 

Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը կրկին ոսկի նվաճեց: U17 տարիքային խմբում 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը Սան Դոնատո մարզասրահում ի նշանավորումն Հայաստանի արդեն նվաճած չորրորդ ոսկե մեդալի այսօր երկրորդ անգամ հնչեցրեց Հայաստանի օրհներգը: Կարենը, սկսելով 135 կիլոգրամից, հստակ կատարեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները՝ յուրաքանչյուր անգամ ծանրաձողի քաշն ավելացնելով …

ԵՄ-ն աջակցում է առողջապահության ոլորտի բարեփոխումներին. Պ. Սվիտալսկի

Аравот 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ` քննարկելու առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համագործակցությունը: Երկկողմ ծրագրերն իրականացվում են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների  շրջանակներում, մասնավորապես, Թվինինգ և Թայեքս ծրագրերով: «Լիահույս եմ, որ առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը նոր թափ կառնի»,-հանդիպման ընթացքում շեշտել է նախարար Թորոսյանը` մեծապես կարևորելով... Читать дальше...

ԱՆ պարզաբանումը` Լոռու Սարամեջ համայնքում արձանագրված աղիքային վարակների մասին

Аравот 

Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները: Հիվանդների տնային օջախներում իրականացվել …

Լիդիանը ներկայացված տեսանյութի հիման վրա  պահանջում է բացահայտել Ծրագրի դեմ արհեստական պայքար հրահրողներին ու բացել Ամուլսարի ճանապարհները

Аравот 

«Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների անօրինական փակողները ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից, և ունի հիմնավոր կասկածներ, որ նման բողոքի ակցիաներ հրահրողների և աջակցողների մեջ կան նաև հանքարդյունաբերական ընկերություններ։ Կցված տեսանյութը վառ ապացույցն է այն բանի, որ անօրինական ճանապարհներ փակողները ֆինանսավորվում են շահագրգիռ մարդկանց կողմից, և ոչ թե՝ բնապահպանական …

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը սկսված է, Խաչատուրովը ՀՔԾ-ում է

Аравот 

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունից պաշտոնապես հայտնեցին, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս պահին ՀՔԾ-ում է եւ հարցաքննվում է: ՀՔԾ եկավ նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը նախկինում զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնները: Լրագրողների հարցին՝ Մարտի 1-ի գործո՞վ եք եկել, Խաչատուրովը չպատասխանեց: Հարցին՝ մտավախություններ չունե՞ք, նա …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *