smi24.net
Аравот
Июль
2018

Новости за 17.07.2018

Թուրքիայից արտաքսված ամերիկացի ուսուցչուհին շահում է դատը Եվրոպական դատարանում

Аравот 

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Վերջերս իմացա Թուրքիայի կառավարության կողմից ամերիկացի ուսուցչուհու արտաքսման մասին, որով խախտվել էր նրա ազատ արտահայտվելու իրավունքը: 2018 թ. ապրիլի 8-ին «Գեյթսթոն» ինստիտուտի հրապարակած հոդվածում, թուրք լրագրող Ուզայ Բուլութը նշել է, որ Ստամբուլի համալսարանի, հետագայում նաև Թուրքիայի  Գազիանթեպի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոս Նորմա Ժաննա Քոքսը …

Փանիկում 102-րդ ռազմաբազայի զինվորները ահուսարսափի են ենթարկել բնակիչներին․ կրակոցներից երեխա է ուշաթափվել

Аравот 

Այսօր առավոտյան ժամը 11․30 սահմաններում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել գյուղի վարչական տարածքում՝ ահուսարսափի ենթարկելով թե՛ Փանիկի, և թե՛ շրջակա գյուղերի բնակիչներին։ Նրանց մի պահ թվացել է, թե պատերազմ է։ Մենք այսօր եղանք գյուղում, գյուղապետ Վարդան Մակեյանը ցույց տվեց, թե որտեղ են անցկացրել զորավարժությունը(Տես լուսանկարում): Ի դեպ, նրանց հեռանալուց հետո տեղանքում փամփուշտներ էին …

Խիստ «նախնական» այց

Аравот 

Կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության առաջին այցը Բրյուսել թավշյա հեղափոխությունից հետո։ Այցը, ինչպես եւ դրան նախորդած երկու այցերը Ռուսաստան, աշխատանքային էր, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ շրջանակներում, որոնց մի մասը՝ կարճատեւ եւ ավելի շատ՝ ճանաչողական, ձեռքսեղմումներ «ոտքի վրա» արեւմտյան պետությունների ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հիշեցնենք, որ …

«Պետական դավաճանության հոդված են կպցնում հայոց սպարապետին, բա այդ մարդիկ իրավունք ունե՞ն այս հողի վրա ապրելու». Համլետ Հայրապետյան

Аравот 

ԵԿՄ վարչության անդամների վստահեցմամբ՝ Արամ Սարգսյանը չի եկել իր կուսակցությունը հզորացնելու, այլ եկել է երկրապահի անունը, պատիվը պահելու, իմիջը բարձրացնելու:

ԶԼՄ ներկայացուցիչները` լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին

Аравот 

Մենք՝ ներքոստորագրյալ ԶԼՄ ներկայացուցիչներս, այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։ Թավշյա հեղափոխության ընթացքում և մինչ օրս մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի կողմից այլակարծության, իշխանության տարբեր ներկայացուցիչների գործունեության քննադատության, առհասարակ՝ ընդդիմախոսների կարծիքի դեմ ծավալվող անհանդուրժողականության մթնոլորտը։ Լրագրողների, լրատվամիջոցների գործունեության... Читать дальше...



Ադրբեջանական լրատվակայքերի հաղորդագրությունը երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է

Аравот 

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում …

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն պետական բյուջե վճարել է 721.4 մլն. դրամ

Аравот 

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է  721.4 մլն. դրամը, իսկ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը: Միաժամանակ հայտնվում է, որ ընկերությունում լուծարային ստուգումը դեռևս ամփոփման …

Քաղաքացին դիմում է ներկայացրել 2011-2013թթ. ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ

Аравот 

2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 …

Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակմամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Կոնվերս բանկե ՓԲ ընկերության մասնաճյուղից ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն …

Վթարային ջրանջատում Կապանում

Аравот 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի` Կապան քաղաքի՝ Արամ Մանուկյան փողոցի 1-5 համարների եւ նրբանցքի, Արամ Մանուկյան փողոցի, Գրիգոր Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

Аравот 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության  ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Առաջնային խնդիրների թվում նախարարը մասնավորապես... Читать дальше...

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրող Տ. Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

Аравот 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր …

Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

Аравот 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն …

«Վանոյանը մահացավ, որովհետեւ գունդը գրավածները շտապօգնությանը ժամանակին չթողեցին ներս մտնել». ոստիկան

Аравот 

«Ես տեղեկացված եմ եղել, որ չեն թողել, արնաքամ է եղել՝ մահացել է: Եթե ժամանակին բուժօգնություն ստանար, կփրկվեր» 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող քաղաքական գործիչ, «Հայ կառուցողական կուսակցություն» նորաստեղծ քաղաքական միավորման ղեկավար Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննված ոստիկան Տիգրան Գեւորգյանն …

Ստիպողաբար ընդունված ցանկացած բարեփոխում ենթակա է ձախողման

Аравот 

ՀՅԴ-ն երբեք չի աջակցել Պարտադիր կենսաթոշակային համակարգային, տեսակետը չի փոխվել նաև այսօր: Այս մասին այսօր  «Հենարան» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, իրենց նպատակը պարտադիր բաղադրիչի չեղարկումն է։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն էլ ասաց, որ Կենսաթոշակային լուծումների ընդհանուր բանաձև աշխարհում գոյություն չունի, որը հնարավոր կլիներ վերցնել, …

Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են  հանդիսանալ վստահության ամրապնդման գործիք` ժողովուրդների և հասարակությունների միջև պատշաճ համագործակցությանը նպաստելու համար. Զոհրաբ Մնացականյան

Аравот 

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում մասնակցեց «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձևավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Հայաստանը, Կոլումբիան, Մոնղոլիան, Շվեյցարիան և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը: Ելույթ ունենալով քննարկմանը՝ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *