Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2018

Новости за 06.09.2018

Առաջին փոքր եզրափակիչ փուլը հաղթահարվեց

Аравот 

Ազգերի լիգայի մեկնարկային խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը տանը 2:1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին: Հետխաղային մամուլի ասուլիսում Վարդան Մինասյանն ասաց, որ հաղթանակը շատ կարեւոր էր եւ գոհ է հաշվից: Հիշեցնենք, որ նախորդ ասուլիսում Մինասյանն ասել էր, թե իր համար Ազգերի լիգայի յուրաքանչյուր խաղ փոքր եզրափակիչ է: Սակայն մարզիչը իր սաներից խաղադաշտում իր սպասածը տեսավ դրվագաբար: Նրա …

Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն

Аравот 

Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Ազգերի Լիգայի ընտրական հանդիպումը Հայաստանի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների միջև: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Հաշիվը գեղեցիկ հեռահար հարվածով բացեց Մարկոս Պիզելին: Երկու րոպե անց հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Սանդրո Վոլֆինգերը: 76-րդ րոպեին հաղթական գնդակի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ …

«Գրպանահատության դեպքերի իրական քանակը, դրանց զոհերի թիվը շատ ավելի մեծ է». Արտակ Զեյնալյան

Аравот 

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության նիստում այսօր հավանության արժանացած օրենքների նախագծերով կքրեականացվի գրպանահատությունը: Մեր այս որոշման պատճառը գրպանահատության դեպքերի կտրուկ աճն է, որոնք կազմում են գողությունների բոլոր դեպքերի մոտ 65 տոկոսը։ Այն ներառում է նաև տրանսպորտում գողության դեպքերը (պայուսակներից և այլն)։ Որպեսզի պատկերն ավելի պարզ ու համոզիչ լինի, ներկայացնեմ …

Արտակ Զեյնալյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ

Аравот 

ՈՐՈՇՈՒՄ 6 Սեպտեմբերի 2018, 1188 – Ա ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ: 2. Արտակ Զեյնալյանի …

Արտակ Քամալյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Аравот 

ՈՐՈՇՈՒՄ 6 Սեպտեմբերի 2018, 1189 – Ա ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Դեմ առ դեմ. Տիգրան Քեյան եւ Նարեկ Ենոքյան

Аравот 

Վաղը՝ սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ ՓՄՁ խմբի անդամ, հարկային խորհրդատվությունների ծառայություն մատուցող Տիգրան Քեյանը եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառության ծրագրի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը: Հաղորդման շրջանակներում կքննարկենք Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես՝ Եկամտային հարկի վերաբերյալ: Կանդրադառնանք կառավարության առաջարկած տարբերակներին եւ թե որքանով... Читать дальше...

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռազմական լրագրության դասընթացի մասնակիցներին

Аравот 

Սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական լրագրություն – 2018» խորագիրը կրող երկշաբաթյա տեսական և գործնական դասընթացի մասնակիցներին։ Կարևորելով լրագրողների և պատմաբանների դերը տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև իրադարձությունների օպերատիվ և օբյեկտիվ լուսաբանման գործընթացում, Դավիթ Տոնոյանը նշել է. «Թեև լրագրողների մի մասը  դասընթացից հետո որոշ ժամանակ աշխատելով պաշտպանական համակարգում, հետագայում փոխում են իրենց …



«Հայք» կուսակցության ներկայացուցիչ. «Ես լինեի վարչապետի փոխարեն, չէի մասնակցի այդ հավաքին»

Аравот 

Արտահերթ ընտրությունները առաջացա, ծանրացած խնդիրների պատճառով են, եթե խնդիրներ են կուտակվել ու նախորդ կազմը պետք է փոխվի ու դու քիչ ժամանակ ես տալիս քաղաքացուն, որ ընտրություն կատարի, ապա ո՞րն է երաշխիքը, որ լավ ընտրություն կկատարվի: Ինչ վերաբերվում է Երեւան քաղաքին, այն ՀՀ դեմքն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցության ցուցակի …

Հետաքրքրված են շինոլորտում ներդրման հեռանկարներով

Аравот 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է «Սեն-Գոբեն Գրուպ» ընկերության՝ ՌԴ-ում գրասենյակի գլխավոր տնօրեն Էրվան Դյուպույին, ԱՊՀ երկրներում և Ուկրաինայում հանրային կապերի տնօրեն Ռաֆայել Զոհրաբյանին, ինչպես նաև «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրումների և արտահանման մենեջեր Մարիամ Գրիգորյանին: Սա շինանյութերի խոշոր արտադրող «Սեն-Գոբեն Գրուպ» ընկերության ներկայացուցիչների առաջին այցն է Հայաստան՝ նպատակը շինոլորտում ներդրումների հեռանկարն …

Սեպտեմբերի 7-ից Երևան քաղաքի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով

Аравот 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիության բարելավման նպատակով 2018թ. սեպտեմբերի 7-ից Երևան քաղաքի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային լուսացույցների հետ միասին կգործարկվեն նաև ձայնազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ... Читать дальше...

Ի վերջո, ձյուդոյի Հայաստանի հավաքականը Բաքվում կմասնակցի՞ աշխարհի առաջնությանը

Аравот 

Օրերս հայտարարվեց, որ ձյուդոյի Հայաստանի հավաքականը չի մեկնելու Բաքու: Այնտեղ անցկացվելու է աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են 2020 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշեր: Պատճառն այն է, որ ընդունող երկիրը Հայաստանի մարզիկների լիակատար անվտանգության ապահովման գրավոր երաշխիք չի տվել: Սակայն Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը ТАСС-ին տված հարցազրույցում հակառակն է ասում: Նրա խոսքով. «Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ …

«Հենց ռազմատեխնիկական գործակցությունն է ՀՀ-ՌԴ հարաբերությունների առանցքային գործոնը». Իգոր Կովալյով

Аравот 

Եվրասիական տնտեսական միությունը կայանում է՝ ի պատասխան այդ պատժամիջոցների, որովհետեւ պատժամիջոցների ենթարկվող երկրներն այլընտրանքային շուկաներ եւ ներդրումներ են փնտրում

«Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ կրիմինալը թափանցի Գյումրու շախմատի ոլորտ»․ միջազգային գրոսմայստեր

Аравот 

Շիրակի մարզի միակ միջազգային գրոսմայստեր Արա Մինասյանը, որը 2006-2011 թթ․-ը եղել է Լևոն Արոնյանի մարտավկան և որն արդեն 7 տարի է՝ աշխատանք չունի, Aravot.am-ի հետ զրույցում մի քանի ուշագրավ բացահայտումներ արեց այս ոլորտից։ Ըստ նրա, Սերժ Սարգսյանը իր գլխավորած մարզական ոլորտը լցրել է դիլետանտներով, իսկ Գյումրու Անի թաղամասում բացված դպրոցը թույլ է տվել հանձնեն կրիմինալին, …

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

Аравот 

Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգին։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հատուկ խորհրդականի գրասենյակի հետ ձևավորված ակտիվ համագործակցությունն ու դրա շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձ կատարվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ Կոնվեցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր... Читать дальше...

Պաշտպանը Քաղաքապետարանին առաջարկել է քննարկել աղբահանության հարցում հիմնարար լուծումներ, այդ թվում՝ այլ կազմակերպություն ներգրավելու տարբերակը

Аравот 

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։ Գրության համար հիմք են հանդիսացել շարունակվող բողոքների ուսումնասիրությունը։ Մասնավորապես, վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *