Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2018

Новости за 13.09.2018

Նիկոլ Փաշինյան. «Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ»

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, …

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Աստանայի «Գրան Պրիի» առաջին օրը եզրափակեց 2-րդ տեղով

Аравот 

Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Օմսկում անցկացված «Գրան Պրիի» էլիտ ռաունդում գերազանց մրցելույթներից հետո մեկնել է Ղազախստան, որտեղ այսօր մեկնարկել է «էլիտ» կարգի Աստանայի «Գրան Պրիում»: Օմնիումում (չորս մրցաձեւ) Էդգարը ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 2-րդ տեղը եւ աշխարհի գավաթի խաղարկության ու Եվրոպական խաղերի համար վարկանիշային կարեւոր միավորներ վաստակել: Ընդորում, Օմսկից հետո Էդգար Ստեփանյանը հեծանվահրապարակի համաշխարհային …

«Ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներին բնորոշ խոսակցություն էր, այլ փողոցի մակարդակի «տղայական զրույց»․ Արսեն Համբարձումյան. Yerkir.am

Аравот 

Yerkir.am-ի զրուցակիցն է Հ.Յ. Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: -Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի`մեծ հնչեղություն ստացած հեռախոսազրույցի ձայնագրության և դրա հրապարակման մասին: -Նրանց հեռախոսազրույցի թե’ գաղտնալսման փաստն` ինքնին, թե’ խոսակցության բովանդակությունը, մեղմ ասած, խիստ մտահոգիչ են։ Միանշանակ է, որ հարցը, քաղաքականից և բարոյականից բացի, ունի նաև անվտանգության ասպեկտ, և համապատասխան մարմինների խնդիրն …

Արամ Հակոբյանը աշխարհի առաջնությունում բարձրացավ 2-րդ հորիզոնական

Аравот 

Թուրքիայում շարունակվում է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Այսօր իններորդ տուրում հանդիպեցին հայաստանցի գրոսմայստերներ Արամ Հակոբյանն ու Մանուել Պետրոսյանը: Հաջողությունն ուղեկցեց Արամին, որը առաջնության ավարտից երկու տուր առաջ 7 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաց նամակ Արթուր Վանեցյանին

Аравот 

Հարգարժան պարոն Վանեցյան, Այսօր հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմը, որը, անկեղծ ասած, տարակուսանք է հարուցել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների շրջանում: Անկախ Ձեր հանդեպ ունեցած անվերապահ վստահությունից՝ ստիպված ենք արձանագրել, որ փաստացի, պաշտոնապես հաստատվեց մեր մտահոգություններն ու մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ շարունակվում է ՀՖՖ գործադիր կոմիտեն իշխանության յուրայիններով համալրելու նախորդների արատավոր պրակտիկան: …

«Դեմ առ դեմ». Արմեն Մարտիրոսյան-Հովիկ Աղազարյան

Аравот 

Վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 13:30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու անդամի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը: Հաղորդման թեման է՝ Երեւանի ավագանու ընտրություններում նախընտրական խոստումները՝ կոռուպցիայի հաղթահարման եւ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման հարցում: Հաղորդման հյուրերին... Читать дальше...

«Կենտրոն համայնքի վերասֆալտապատման տակ պարբերաբար փողեր են լվացել». Նաիրա Զոհրաբյանը մեղադրում է քաղաքային նախկին բոլոր իշխանություններին

Аравот 

«Ո՞նց եք պատկերացնում, օրինակ, որ Գագիկ Ծառուկյանը, ով Հայաստանի թիվ մեկ բարեգործն է, հանկարծ կարող է մտածի`ինչ-որ շահույթ ունենալ, քաղաքային իշխանությունում ստանձնելով մեծամասնություն»,- այսօր, Երեւանի Շենգավիթ համայնքում, բակային քարոզարշավից հետո կայացած հանրահավաքում շենգավիթցիներին դիմեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը: «Քաղաքային իշխանություններն ինչ որ արել են, դեկորատիվ, կոսմետիկ մասկիրովկաները, արել են բացառապես կենտրոնի …

«ՀՀ նոր կառավարությանը հաջողվեց էականորեն առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները». Զոհրաբ Մնացականյան

Аравот 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին Շնորհակալություն, Պարո՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սա նախարարի կարգավիճակում իմ առաջին ելույթն է Մարդու իրավունքների խորհրդում, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից` ձեզ ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցած վերջին հիմնարար ժողովրդավարական փոփոխությունները և ապագայի մեր տեսլականը: Ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Հայաստանի …



ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ավագանու 3 անդամների թեկնածությունները

Аравот 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: Հիմք ընդունելով 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մարիամ Վռամի Հովսեփյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հասմիկ Հրանտի Իգիթյանի և «Հայք» (Հայկազուններ) կուսակցության ընտրական... Читать дальше...

Ազատ Արշակյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. «Մի հատ տուռնիկ գտի, մի երկու հատ ձգվի, հանգստացի». «Ա1+»

Аравот 

«Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերականգնել վստահությունը, այլապես չէր հայտարարի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ գլուխ դնել»,- կարծում է Առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր Ազատ Արշակյանը: «Ռոբերտ Քոչարյանն էլ այն ժամանակվա լիդերն էր, առաջնորդ էր անազատության, հետադիմության, զրկանքներ պարտադրող ռեժիմի առաջնորդն էր ինքը: Էդ ժամանակների  ղեկավարը սպառնում է նոր ժամանակներին»: …

Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

Аравот 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Քննարկվել են Արցախի եւ Կալիֆորնիայի փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Կալիֆորնիայի եւ նրա վարչական միավորումների հետ կապերի խորացումն ու ընդլայնումը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում՝ գոհունակությամբ նշելով …

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է բռնությունը

Аравот 

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում բռնության ենթարկվելու մտահոգիչ փաստը։ Տարակուսելի է, որ ժողովրդավարական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրած երկրում, որը, ի դեպ, հնարավոր դարձավ, այդ թվում՝ նաև լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, կարող են տեղ գտնել նման արգահատելի իրողություններ։ Իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ քննություն իրականացնել միջադեպի …

Արկադի Դվորկովիչը տպավորված է շախմատի տարածման մակարդակից

Аравот 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին: Արկադի Դվորկովիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանում շախմատի զարգացման մասին եւ նշել, որ տպավորված է հանրակրթության համակարգում շախմատի դասավանդման, շախմատի ուսուցիչների պատրաստման, ընդհանուր առմամբ, շախմատի տարածման մակարդակով։ Նախագահ Արմեն Սարգսյանն ու Արկադի Դվորկովիչը, ովքեր …

ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանն Արցախում են

Аравот 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին։ Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ուրախ է արձանագրել, որ Արցախի Հանրապետության և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի միջև ակտիվ քննարկվում են գործարար կապերի ստեղծման և զարգացման հարցեր։ «Քաղաքական բարձր …

Գնացել էինք Լոնդոն՝ «կտրվելու». Սկրիպալի թունավորման մեջ մեղադրվողները հարցազրույց են տվել

Аравот 

Ռուսլան Բոշիրովը և Ալեքսանդր Պետրովը, որոնց Բրիտանիայի իշխանությունները մեղադրում են Սոլսբերիում Ռուսաստանի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ, հարցազրույց են տվել Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը պարզաբանել են, որ մեկնել են Լոնդոն «կտրվելու», բայց հետո որոշել են այցելել նաև Սոլսբերիի տաճար, որի մասին վաղուց լսել էին …

Արա Բաբլոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը

Аравот 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բազմադարյա բարեկամությունը: Ազգային ժողովի նախագահը երկու երկրների միջպետական հարաբերությունների... Читать дальше...

Լաբորատորիաներ մուտքի հետ կապված հարցերով որոշումները կայացվում են ՀՀ կառավարության կողմից. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. Aysor.am

Аравот 

Aysor.am. ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը՝ հիվանդությունների արձագանքման ու հաշվառման կարողությունների կատարելագործման հարցում, այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հաղորդեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ «Ինչպես վերջերս նշեց ՀՀ վարչապետը ՀՀ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունների կազմում գտնվող հանրային առողջապահական լաբորատորիաները, այդ թվում՝ օտարերկրացի պաշտոնական այցելուների մուտքը այդ հաստատություններ, լիովին վերահսկվում են ՀՀ իշխանությունների կողմից... Читать дальше...

«Հայաստանում ամբողջական ժողովրդավարություն ունենալու հիմքը տեղական մակարդակում ժողովրդավարության բարձրացումն  ու ինքնուրույնության աճն է»

Аравот 

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  ԵԽ տարածքային և տեղական  կոնգրեսի պատվիրակությանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ …

Մենք հասկանում ենք Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու ՀՀ կառավարության ցանկությունը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. Aysor.am

Аравот 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություն չի անում, սակայն նշում է, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին: Aysor.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, եթե Ռուսաստանի հետ «հումանիտար համագործակցության» շրջանակում զինվորականներ ուղարկի Սիրիա, մասնավորապես՝ ռազմական բժիշկների և սակրավորների, ԱՄՆ դեսպանատունը տվել է հետևյալ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *