Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2018

Новости за 18.09.2018

Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները

Аравот 

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևում էին նախագահ Թրամփի՝ իր ընտրությունից ի վեր արված անտրամաբանական հայտարարություններին և ապակառուցողական որոշումներին: Նախագահի ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ քաղաքականությունը Միացյալ Նահանգներին ծիծաղի առարկա է դարձրել ամբողջ աշխարհում: Վերջին նման օրինակը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական …

Դավիթ Օվասափյանը նույնպես չկարողացավ ոսկե մեդալ նվաճել

Аравот 

Տրնավայում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ օրը: Հայաստանից այսօր վերջինը մրցագորգ մտավ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Նա ոսկե մեդալի համար գոտեմարտեց Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեի հետ, սակայն չկարողացավ հաղթահարել վերջին արգելքը ու արժանացավ արծաթե մեդալի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ». Լենա Նազարյան

Аравот 

ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար: Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց …

Հենրիկ Աբրահամյանն ապամոնտաժել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող խողովակները

Аравот 

Սեպտեմբերի 4-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ 2013-2014 թվականներին Հենրիկ Աբրահամյանը ապամոնտաժել և տարել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող, մոտ 1.5 կմ երկարությամբ երկշարքանի մետաղյա խողովակները, ինչի հետևանքով իր ընտանիքին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 75.000.000 դրամի վնաս, քանի որ ջրամատակարարման բացակայության …

ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն` Փաշինյանի համաձայնության կառավարությունը լքելու լուրերի մասին. (Տեսանյութ)

Аравот 

«Կարծում եմ` դա պարզապես նախընտրական շրջանով պայմանավորված տեղեկություն է, որով փորձում են ձախողում մտցնել մեր քարոզարշավի մեջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկատվությանը, թե մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները կամ դրանից հետո  ՀՅԴ-ն պատրաստվում է լքել Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարությունը, որում ՀՅԴ-ն է եւ ԲՀԿ-ն, ասաց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: «Երեւի թե նման բան …

Մալխաս Ամոյանը երիտասարդների ԱԱ եզրափակչում է

Аравот 

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում մեկնարկելով նախնական փուլից՝ միմյանց հետեւից պարտության մատնելով Նորվեգիայի, Ուկրաինայի, Բրազիլիայի ներկայացուցիչներին՝ կիսաեզրափակչում հաղթեց նաեւ թուրք ըմբիշ Իսմայիլ Գյունին ու մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Ամոյանը ոսկին վիճարկելու է ուզբեկ Մահմուդ Բակշիլոեւի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



Նոր Երեւան, առաջին քաղաքական փորձություն

Аравот 

Առաջիկա կիրակի օրը Հայաստանի մայրաքաղաքում կկայանան առաջին ընտրությունները թավշյա հեղափոխությունից հետո։ Սա կլինի նաեւ հեղափոխության առաջին քաղաքական փորձությունը, առաջին քննությունը՝ թե՛ հանրության, թե՛ իշխանության, թե՛ քաղաքական ուժերի համար, մի յուրովի ստուգատես առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Նախորդ իշխանության գործունեության արդյունքներից մեկն էլ այն էր, որ սոցիոլոգիան առայժմ մնում է «հնագույն մասնագիտության» կարգավիճակում, եւ ռեաբիլիտացիայի գործընթացին …

ՀՀ ԶՈՒ-երի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյան

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Վարչապետին ուղեկցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարներ` Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է …

Տիգրան Մինասյանը ձեռքից բաց թողեց ոսկին

Аравот 

Տրնավայում այսօր որոշվում են հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների ԱԱ առաջին չեմպիոնները: Հայաստանցի  55 կգ քաշային Տիգրան Մինասյանը եզրափակչում հանդիպեց իրանցի Պայու Նասերպուրի հետ: Մեր ըմբիշը լավ սկսեց գոտեմարտը եւ հաշիվը գլխավորում էր չորս միավորի առավելությամբ: Սակայն հետագայում նա ձեռքից բաց թողեց նախաձեռնությունը եւ ի վերջո զիջեց 4:9 ու բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզի համար պայքարում պարտություն կրեց …

«Բաներ կան, որ կնոջս վրա է գրանցված». Հայկ Մարությանը՝ իր այն մեքենայի մասին, որը չի հայտարարագրել

Аравот 

Հայկ Մարությանին հարցրեցին, ճիշտ է դուք հայտարարագրել եք ձեր ունեցվածքը, բայց հարց է առաջացել, քաղաքացիները պնդում են, որ դուք, բացի այն մեկ մեքենայից, որը հայտարարագրել եք, էլի մեքենա ունեք, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Մարությանը պատասխանեց. «Հայտարարագիրը իմն է, այնուհետեւ լինելու է նաեւ կնոջս հայտարարագիրը: Բաներ կան, որ իմ վրա է գրանցված, բաներ կան, որ կնոջս վրա է գրանցված, այնպես որ, ամեն ինչ դեռ կտեսնեք»:

«Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր հարկերից». Նիկոլ Փաշինյան

Аравот 

Ըստ վարչապետի, եթե անհատ տաքսու վարորդները հարկերից ազատվեն, սակագներն էլ կիջնեն ու դա կնպաստի, որ տրանսպորտի խնդիրներն էլ լուծվեն. «Կռացած երթեւեկելուց ազատվելու կարեւոր հանգրվաններից մեկը դա կդառնա»:

«Ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը բավականին լարված է, բայց կայուն կարելի է համարել». Վարչապետ

Аравот 

Մենք Արցախի նախագահի հետ, ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկեցինք ղարաբաղյան հացի շուրջ ստեղծված վիճակը, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունեցանք ու հստակ արձանագրեցինք, որ չկա որեւէ կասկած, որ մեր զինված ուժերը վստահորեն իրավիճակին տիրապետում են ու պատասխան են տալիս Ադրբեջանի սադրանքներին: Սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք հրահրում ու պատերազմ ենք ուզում:

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը այցելել են Արցախի հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Аравот 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:   …

Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպանը

Аравот 

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում կամրապնդվի և կակտիվանա երկու երկրների միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երկուստեք ընդգծվեց, որ առկա է առևտրատնտեսական հարաբերությունների …

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին

Аравот 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ սեպտեմբերի 19-ին ժամը 08։00-14։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝  Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը

Аравот 

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից: «Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Հավաքածուն ներառում է 140 թանգարանային... Читать дальше...

«Քաղաքական էթիկետը պահանջում է` Փաշինյանը ինչպես հրապարակային վիրավորել է, այնպես էլ հրապարակային ներողություն խնդրի». Էդուարդ Շարմազանով

Аравот 

«Երկու օր առաջ նա ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներին հրապարակային վիրավորում է անվանելով՝ «քաղաքական դիակ», իսկ այսօր կառավարությունը նրանց հրավիրում է միասին տոնելու սեպտեմբերի 21-ը: Քաղաքական էթիկետը եւ կոռեկտությունը պահանջում են, որ Փաշինյանը ինչպես հրապարակային վիրավորել է, այնպես էլ հրապարակային ներողություն խնդրի 2-րդ եւ 3-րդ նախագահներից՝ նրանց վիրավորելու համար, հետո նոր հրավեր ուղարկի: Կարծում եմ, …

«Նոր իշխանությունը ցանկանում է գրել մաքուր թղթի վրա». «Le Figaro»

Аравот 

Հայաստանը ունի գերազանց հարաբերություններ մեծ ազդեցիկ պետությունների և նրանց ղեկավարների հետ, սակայն դրանք մինչ օրս երբևէ չեն վերածվել տնտեսական հարաբերությունների: Այս Պարզ պաշտոնական փաստն արձանագրվել է ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից: Ավարտելով բրիտանական համալսարան, աշխատելով առևտրային բանկում, այս անձնավորությունը, ով այսուհետ ստանձնել է իր երկրի տնտեսական բարեփոխումները, ընդամենը 29 տարեկան է: Ուրբաթ օրը Փարիզում նա …

Նախկին վարչապետի վերանորոգած պատմական փողոցում այսուհետ կհնչի երգեհոն (Տեսանյութ)

Аравот 

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գուտու վերածելու շրջանակներում վերանորոգված Ռուսթավելի փողոցը կարծես ավելի ու ավելի գրավիչ է դառնում։ Բանն այն է, որ փողոցի ամենաբանուկ հատվածում գտնվող «Սուրբ Նշան» եկեղեցում այսուհետ շատ հաճախ կհնչի երգեհոնային երաժշտություն՝ տարածվելով փողոցով մեկ։ Թանկարժեք այս գործիքը վերջերս իր քաղաքին նվիրեց 29 տարի շարունակ Ֆրանսիայում բնակվող գյումրեցի …

«Հորս արեւ». «Yerevan.today»-ի խմբագիրը երդվում է, որ Քոչարյանից աջակցություն չեն ստացել

Аравот 

Այսօր Aravot.am-ը Սեւակ Հակոբյանից հետաքրքրվեց՝ խուզարկությունից հետո Քոչարյանը, նրա մտերիմները, իր շրջապատի մարդիկ փորձե՞լ են կապ հաստատել ձեզ հետ, առաջարկել որեւէ աջակցություն: Նա պատասխանեց. «Ես օգնության, աջակցության առաջարկ ստացել եմ իրավապաշտպանների կողմից եւ նման օգնության առաջարկ հայտնել են փաստաբաններ, որոնք Քոչարյանի փաստաբանները չեն, որոնք հրապարակային ստանձնել են իր գործը»:

Զարուհի Փոստանջյանը «մաքուր ձեռքերով, հանգիստ խղճով և կուտակված գիտելիքներով գալիս է ծառայելու»

Аравот 

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն անցկացրեց քարոզարշավ, որը սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցու մերձակա տարածքից, ժամը 12:00-ին: Ավագանու թեկնածուներն ու կուսակցության համախոհները Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի առաջնորդությամբ և «Արդարություն և օրենք» կարգախոսի ներքո սկսեցին քայլարշավը: Այնուհետև լրատվամիջոցների ներկայացուցիչների... Читать дальше...

«Կա՛մ մենք կհանգստանանք, կնստենք բոլորս, կա՛մ իրենք, կա՛մ սաղ Հայաստանը կդառնա սպիտակ՝ իրենց բնորոշմամբ». «Yerevan today»-ի խմբագիր

Аравот 

Նա ասաց, որ երբ «Հայկական ժամանակը» հայտարարեց, որ «Yerevan today»-ն է առաջին անգամ հրապարակել, դրանից հետո սկսվել է ֆեյքային գրոհ իրենց դեմ. «Մոտավորապես մի քանի հարյուր ֆեյք սկսեցին…ես գրեցի, որ ձեր գրածը ապատեղեկատվություն է, Google-ը սխալ է ցույց տալիս: Գրելուց հետո՝ հա, սխալ է, բայց չենք հանի: Առավոտյան ստիպված ստատուս գրեցի՝ ամբողջ գիշերն անցավ ֆեյքերի դեմ պայքարելով, նրանք մժեղի պես շատ են, մրջյունի պես աշխույժ, հավի պես անուղեղ, բայց չէի պատկերացնի, որ այդ երրորդ մասը կարող է նաեւ վերաբերվի ոստիկանության գործելակերպին»... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *