Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2018

Новости за 20.09.2018

YouTube-ն արգելափակել է ռեփ-բաթլի ռուսական ալիքները

Аравот 

Սեպտեմբերի 20-ի երեկոյան YouTube-ը արգելափակել երկու խոշոր ռուսալեզու ալիք՝  Versus Battle-ը և AcademeG-ը: Երկու դեպքում էլ նշված է արգելակման նույն պատճառը. «Այս հաշիվն արգելափակվել է YouTube-ի օգտագործման պայմանների բազմաթիվ կամ լուրջ խախտումների համար, այդ թվում սպամի, խաբեության և օգտատերերին մոլորության մեջ գցելու հետ կապված»: Նմանատիպ պատճառով արգելափակվել են նաև մի քանի այլ ալիքներ, դրանց թվում …

Բաքուն սադրանք է որակել Փաշինյանի այցը Արցախ

Аравот 

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Լեռնային Ղարաբաղ, որը Բաքվի կողմից դիտարկվում է որպես «սադրանք՝ ուղղված ղարաբաղյան կարգավորման տապալմանը»: «Հայաստանի ղեկավարության այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ և կատարված ագրեսիվ հայտարարությունները Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին վկայում …

ՀՀ Ազգային ժողովում նշեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը (Ֆոտոշարք)

Аравот 

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներ, …

Նախագահի տիկինը բացօթյա ներկայացում դիտեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տարածքում

Аравот 

Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել էր «Երեւան, իմ սեր» հիմնադրամի գրասենյակ, որի բացօթյա տարածքում Խամաճիկների թատրոնի հարեւանությամբ ապրող երեխաների համար ներկայացրեց «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումը: Ինչպես լրագրողներին հայտնեց «Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, սա իրենց հերթական միջոցառումն է: «Երբ նույնիսկ մեր շենքը դեռ կառուցվում էր, Խամաճիկների թատրոնում, Տիկնիկայինում զանազան միջոցառումներ …

«Սա ռեւանշի հրաշալի հնարավորություն է». Լուսինե Բադալյանը գտնում է, որ սա հակահեղափոխականների վերջին շանսն է

Аравот 

Ինչպես հեղափոխության ժամանակ էին ասում, սա նյարդերի պայքար է եւ այս պայքարում արդեն որեւիցե մեկը ոչինչ չի խնայում: Սա հակահեղափոխության եւ նախկին իշխանությունների վերջին շանսն է: Վերջին շանսն օգտագործելու համար պետք է ամեն ինչ անել, հետեւաբար այս ընտրությունները լինելու են այն վերջին կետը, վերադարձ այլեւս չի լինելու, ու ժողովուրդը պետք է կարողանա իր կամքը ցույց տալ եւ հեղափոխության հաղթանակը գրանցի, արձանագրի իր քվեով:



Հայկական ավանդական մանրանկարները նոր ոճով ու ձևով՝ երեխաների մատուցմամբ

Аравот 

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի՝ Գայանե և Անուշ Միքայելյանների արվեստանոցի սաները հանդես եկան ցուցահանդեսով: «Ավանդույթի վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 19-ին Մանկական ստեղծագործության թանգարանում և բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը: Ներկայացվեց շիրմաների նոր շարք, որն «Օժիտ» նախագծի հերթական ցուցադրությունն է: Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ուսուցչուհի Գայանե Միքայելյանը ողջունելով ներկաներին ասաց, նշեց, որ …

«Դուք պատկերացնո՞ւմ եք, չլիցենզավորված ընկերությունը տենդերը հաղթել էր, հլը վերջում էլ մեր երեխաներին թունավորել էր». Մարության

Аравот 

Հայկ Մարությանը խոսեց Երեւանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի օրոք ինչ-ինչ կոռուպցիոն երեւույթների, գործարքների մասին՝ անդրադառնալով մանկապարտեզների խնդրին:

Արթուր Վանեցյան. «Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է: Առաջիկայում բարձրաստիճան այլ պաշտոնյաներ էլ կլինեն»

Аравот 

Հայաստանի խորհրդարանի 100-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումն սկսվելուց առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին լրագրողների ուղղած հարցերից մեկը վերաբերվում էր Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործին: «Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակում է եւ հարցաքննվել է: Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել: Այս պահին մոտավորապես 1 միլիարդ 820 միլիոնի չափ գումար, որն արդեն …

«Հանցագործություն էր նման բան անելը». Մարությանը պատմեց տրամվայների նկատմամբ իր թախիծի ու մանկական չարաճճիությունների մասին

Аравот 

Շատ լավ հիշում եմ, մեր բակից ծնողներին չէինք ասում, բակի տղաներով բարձրանում էինք, գնում էինք մետրո, մետրոյով գնում էինք դեպի Երիտասարդական մետրո, Պապլավոկ էինք գնում, լողանում էինք լճում, դե բնականաբար փոխնորդ չունեինք, պառկում էինք արեւի տակ այնքան, մինչեւ չորանանք, որ կարողանանք հետ գալ: Վերջում տուն էինք գնում այն դեմքով, մթոմ ամբողջ օրը եղել էինք բակում»:

Վանաձորում բացվեց Արցախում զոհված Գոռ Խուդինյանին նվիրված խաչքար-պուրակը (Տեսանյութ)

Аравот 

Այսօր Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցի բակում բացվեց խաչքար՝ նվիրված կապիտան Գոռ Խուդինյանին: Խաչքարիս տեղադրման, հուշատախտակի ու պուրակի բացման նախաձեռնությունը Գոռի ընտանիքինն է. «Մենք ուզում ենք, որ սերունդներն անընդհատ տեսնեն ու հիշեն իրենց: Հուշատախտակի վրա Գոռի անունն առաջինն ենք գրել ոչ նրա համար, որ մեր տղան է, այլ նրա համար, որ Գոռից հետո …

Էդուարդ Շարմազանով. «Բոլորը եւ նախ եւ առաջ քաղաքական իշխանությունն ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը, պետք է պահպանեն քաղաքական էտիկետ ու կոռեկտություն»

Аравот 

ՀՀ ԱԺ-ում սկսվել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն նախատեսված է մոտ 600 հյուրի ներկայություն: Նախկին նախագահները հրավիրված չեն: Միջոցառումն սկսվելուց առաջ լրատվամիջոցները ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեցին ասել, թե ո՞րն է Անկախության գլխավոր նվաճումը: «Անկախ Հայաստանը, անկախության սերունդը, անկախ բանակը, անկախ Արցախը: …

Պլանային ջրանջատումներ Նոր Նորքում և Էրեբունիում

Аравот 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի կողմից «Կաթնաղբյուր»-ի պոմպակայանի էներգամատակարարման դադարեցմամբ պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ և 7-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական …

Դանիել Դանիելյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-100 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դանիել ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու ամեն մի երևանցու կյանքում. հայտարարություն

Аравот 

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում Արաբկիր վարչական տարածքի` ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածուները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արաբկիր վարչական տարածքի հարգելի բնակիչներ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր ավարտին։ Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով մենք առաջադրվել ենք որպես ավագանու թեկնածուներ։ Անցնող երկու տարիներին Արաբկիր վարչական շրջանի կառավարումը վստահվել էր Դաշնակցության, որի կողմից առաջադրված …

Սամվել Ֆարմանյան. «Օրենսդրորեն կարգելվի և՛ տեղական և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների (տոտալիզատորների) գործունեությունը»

Аравот 

Քիչ առաջ, պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի, իմ կարծիքով, պատմական օրենքների նախագծեր, որոնցով՝ Մեր երկրում օրենսդրորեն կարգելվեն և՛ տեղական և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների (տոտալիզատորների) գործունեությունը: Խոսքը վերաբերում է և՛ գրասենյակների միջոցով և՛ ինտերնետային եղանակով այդ գործունեության իրականացմանը ՀՀ տարածքում: Օրենքի ուժով ՀՀ տարածքում կարգելափակվեն տեղական և օտարերկրյա նման ընկերությունների կայքէջերը և օրենքից դուրս կհայտարարվեն նման գրասենյակները: …

«Գալիս եմ Հայաստան` որդուս տանելու». Սահմանախախտ թուրք տղայի հոր հարցազրույցը «Ermenihaber.am»-ին

Аравот 

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու: «Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ որդիս «արդարացվել է», կարող եմ գալ և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ …

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Аравот 

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 2018թ. համագործակցության պլանի համաձայն սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների կողմից անցկացվել է վերապատրաստման դասընթացի 1-ին փուլը: Ողջունելով հյուրերին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան …

Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Yerevan.today-ի մասին

Аравот 

Սեպտեմբերի 17-ին «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «…խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության …

Արցախի Շոշ համայնքում տեղի ունեցած միջադեպը չպետք է քաղաքականացնել. Դավիթ Բաբայան

Аравот 

Նախ և առաջ պետք է հստակ ամեն ինչ պարզվի, և այն պետք է լինի անկողմնակալ քննության արդյունքում ՝պատկան մարմինների ներգրավմամբ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով համայնքի բնակիչներից մեկը ծեծի էր ենթարկվել, և արդյունքում համայնքի …

Թուրքիայում ծեծել են ազգայնական կուսակցության առաջնորդին հայ անվանողին

Аравот 

Թուրքիայում «հայ» բառը որպես վիրավորանք ընկալելու հետևանքով հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) Ալանիա քաղաքի տարածքային կառույցի ղեկավար Մուստաֆա Թյուրքդողանի և Թուրքիայի ավիացիայի ասոցիացիայի Ալանիայի մասնաճյուղի ղեկավար Մեթին Աքդենիզի միջև: Ալանիայում տեղի ունեցած մի հանրային միջոցառման ժամանակ Թյուրքդողանը մոտեցել և ապտակել է Աքդենիզին, …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *