Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2018

Новости за 24.09.2018

Նիկոլ Փաշինյան. «Մանդելայի կյանքն ու պայքարը մեզ հուշում են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և ինչ կարելի է անել, քանզի նա քարոզում էր, որ «ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար …»

Аравот 

Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը:

Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների

Аравот 

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ժամկետներին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, սահմանադրական փոփոխություններին, ընտրությունների անցկացման համար այլ անհրաժեշտ տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:

Արարատ Զուրաբյանը շնորհավորել է 12-րդ քաղաքապետ Հայկ Մարությանին

Аравот 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ ազատ և արդար ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: «Երևանցիներ» դաշինքի եւ իմ անունից շնորհավորում եմ «Իմ Քայլ» դաշինքին ազատ եւ արդար ընտրություններում արժանի եւ համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն …

«Անկախ դիտորդը» տեղամասերում ձեռք բերված տեղեկություններ է ուսումնասիրել

Аравот 

2018թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված …

Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. «Հետք»

Аравот 

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին: Հայ համայնքի հետ …

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Аравот 

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Փոլ Կագամեյը համոզմունք են հայտնել, որ գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների, այդ թվում` …

Միջազգային վարկի ապահովման դիտակետից

Аравот 

Երեւանի ավագանու ընտրությունները ներհայաստանյան առումով դեռեւս կքննարկվեն՝ մասնակցության համեմատությունը, ճշգրիտ տվյալների հիման վրա ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության քանակը, համապետական  եւ համայնքային ընտրությունների մասնակցության շարժառիթների տարբերությունները եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի նախապես ապահոված քվեների չափն ու հետհեղափոխական իրավիճակում յուրաքանչյուրի նկատմամբ ժողովրդային ընկալելիության խնդիրները։ Անկախ ներքին հարթությունում գոյություն ունեցող տարատեսակ մեկնաբանություններից... Читать дальше...

Հայաստանի հավաքականները հաղթանակով մեկնարկեցին շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Аравот 

Բաթումում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն առանց առաջատար Լեւոն Արոնյանի, իսկ կանանց ընտրանին առանց Լիլիթ Մկրտչյանի միեւնույն  3.5: 0,5 հաշվով առավելության հասան, համապատասխանաբար, Ճապոնիայի եւ Ղրղըզստանի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



Հայաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահն առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումը

Аравот 

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը չեն մասնակցում շախմատի համաշխարհային օլիմպիադայի մեկնարկային տուրին

Аравот 

Բաթումում այսօր մեկնարկել շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները: Տղամարդկանց ընտրանու կազմում են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան, Սիրանույշ Ղուկասյանը: Մեկնարկային տուրում մեր տղամարդիկ հանդիպում են Ճապոնիայի, կանայք՝ Ղրղըզստանի հետ: Լեւոն Արոնյանը …

ՀԱԿ. «Ժողովուրդը իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերի առաջ պահանջ դրեց շուտափույթ կերպով անցկացնելու ԱԺ-ի արտահերթ ընտրություններ և ձևավորելու լեգիտիմ խորհրդարան»

Аравот 

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ 1․ Լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը և գործընթացները առաջնորդելու պատրաստակամությունը, ինչը գլխավոր գրավականն է, որ Հայաստանն …

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները երկու բրոնզ են նվաճել երիտասարդների ԱԱ-ում

Аравот 

Սլովակիայի Տրնավա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքալանը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ Տրնավայից տուն է վերադառնում երկու բրոնզե մեդալով: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճան բարձրացել են 57 կգ Արսեն Հարությունյանը եւ 61 կգ քաշային Վազգեն Թեւանյանը« իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանին ընդամենը մեկ քայլ չի բավարարել բրոնզե մեդալի համար: Նա …

Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցած ուժերը կողմ են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությանը

Аравот 

Թեեւ «Հոդված երեք» ակումբում այսօր քննարկվում էր Երեւանի ավագանու երեկվա՝ սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունը, սակայն շոշափվեց նաեւ ՀՀ ԱԺ հնարավոր արտահերթ ընտրության թեման

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. ՄԻՊ-ի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

Аравот 

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է ընտրական ողջ գործընթացի շուրջօրյա դիտարկում` …

Դունյա Միյատովիչը ողջունել է Մարտի 1-ի բացահայտումը Հայաստանում

Аравот 

2018թ. մայիսին Հայաստանի խաղաղ իշխանափոխությունն իսկապես նշանակալից էր: Այնուամենայնիվ, ժողովրդական սպասումները շատ ավելի մեծ են՝ կապված իրենց կյանքում շուտափույթ բարելավումների հետ, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի խավերի՝ վաղուց մոռացված իրավունքների վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով 15-20-ն իրականացրած այցը Հայաստան: Հանձնակատարն ուշադրություն է հրավիրել կանանց իրավունքների …

«Նիկոլ Փաշինյանի ֆենոմենն ահռելի մեծ է, բայց Հայկ Մարությանն էլ կորած կադր չէ»․ քաղաքագետ

Аравот 

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, թեև Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը մեծ դեր ունեցավ․ նա գլխավորեց քարոզարշավը, սակայն Հայկ Մարությանն էլ, այսպես ասած, կորած կադր չէ։ «Հայկ Մարությանը քաղաքականությամբ շատ վաղուց է զբաղվում, միայն բավական է հիշել նրա մասնակցությունը տրանսպորտի դեմ թանկացման գործընթացին, երբ ուղղակի ցույց տվեց, որ կարող …

Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի»

Аравот 

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ   Սիրելի հայրենակիցներ, Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում: …

«Ակնոցներդ կտամ կջարդեմ». Սաքունցն ու Իոաննիսյանը՝ ընտրախախտումների ու սպառնալիքների մասին

Аравот 

Դիտարկված տեղամասերի 12 տոկոսում դիտորդների իրավունքների խախտում է եղել, ճիշտ այնքան, որքան նախորդ տարի, սակայն Սաքունցն ասաց, որ կարեւոր է խախտման բնույթը, դիտավորության աստիճանը. «Սպառնալիքներ դիտորդների նկատմամբ գրանցվել են 2 տեղամասում, որոնցից մեկը նախկին ՀՀԿ աջակից, ներկայումս ԲՀԿ վստահված անձի կողմից՝ ակնոցներդ կտամ կջարդեմ ասելով, մյուսը եղել է այնպիսի վիճակ, որ մեր դիտորդը ստիպված է եղել թողնել տարածքը»:

Bloomberg-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջային արագ աճ գրանցող երկրների շարքում

Аравот 

Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակը, որում տեղ է գտել նաև Հայաստանը: Պարբերականի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է վերջին՝ 10-րդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է՝ ըստ Cox & Kings  զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի: Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև տարածաշրջանի մյուս երկրները՝ Վրաստանը (2-րդ տեղ), Թուրքիան (4-րդ …

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

Аравот 

Դեռեւս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *