Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2018

Новости за 08.09.2018

«Ստացա հավաստիացումներ, որ շատ արագ խնդիրը կլուծենք, բայց իրականությունը ցույց տվեց, որ այդ խնդիրները արագ չեն լուծվում». վարչապետ

Аравот 

Կա մեխանիզմ, որը երկար տարիներ աշխատել է ու այդ մեխանիզմը ավելի որակյալ մեխանիզմով փոխարինելու համար ընթացակարգեր են պետք: Ամենամեծ պրոբլեմը բանակի այսօր ես սա եմ համարում: Սա ընդամենը կենցաղային ապահովման խնդիր չէ, շատ կարեւոր վերաբերմունքի, բարոյահոգեբանական խնդիր է: Ուզում եմ հավաստիացնել, որ այս խնդիրը մենք անպայման կլուծենք:

«Ուրեմն մենք ժառանգել ենք հայ-ռուսական վատ հարաբերությունները նախորդ կառավարությունից». Նիկոլ Փաշինյան

Аравот 

Նիկոլ Փաշինյանը հարցին՝ սառնություն կա՞ Երեւան-Մոսկվա հարաբերություններում՝ պատասխանեց. «Եթե Ադրբեջանից կողմից ՌԴ-ից մեծածավալ զենք գնելու փաստը հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու փաստ են, ուրեմն մենք ժառանգել ենք հայ-ռուսական վատ հարաբերությունները նախորդ կառավարությունից, որովհետեւ մինչեւ իմ վարչապետ դառնալը Ադրբեջանը ՌԴ-ից ավելի քան 5 մլրդ դոլարի զենք է գնել»:

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այդ նույն հարցը կա նաեւ նրանց մոտ». Փաշինյան

Аравот 

Փաշինյանը նաեւ նշեց, թե ինչ են խոսել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ. «Իհարկե, գաղտնիք չկա, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ առաջին շփումների ժամանակ ես մեր մտահոգությունները փոխանցել եմ ու ընդհանրապես ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր Ադրբեջանի հետ զենք-զինամթերքի առեւտուր են անում ու դա մեզ անհանգստացնում է: Այդ խնդիրները շարունակում են լինել մեր օրակարգում: Քննարկումների նպատակը ոչ թե վնասելն է ՀԱՊԿ-ին, այլ ընդհակառակը՝ ուժեղացնել այդ կազմակերպությունը, որովհետեւ ՀԱՊԿ-ը շահագրգիռ է... Читать дальше...

«Պատրաստ ենք ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ». Փաշինյանը՝ փոխզիջումների մասին

Аравот 

Վարչապետն ասաց՝ «Բոլորին պետք է պարզ լինի, որ ՀՀ գերագույն հրամանատարը գիտակցում է այն ողջ պատասխանատվությունը, որ դրված է իր վրա, կառավարության վրա եւ որևէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքների,հարկադրանքի, ուժի լեզվով խոսել»:

«Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել բանակցային գործընթացի ամենավերջին փուլերում, դա ընդունելի՞ է, թե՞ պետք է սկսել ինչ-որ նոր կետից». Փաշինյան

Аравот 

Հարցին՝ կա՞ տեսական հնարավորություն, որ Ստեփանակերտը երբեւէ վերադառնա բանակցային սեղան՝ Փաշինյանը պատասխանեց, որ իրականում այնքան էլ արտասովոր չէ այդ հարցը, որքան փորձ է արվում ներկայացնել: ԵԱՀԿ միջնորդների մի քանի հայտարարություններում Արցախի դերակատարման մասին նշվում է ու իր խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունների համատեքստում է:

«Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ». ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին (տեսանյութ)

Аравот 

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին: Մինչ համագործակցության շուրջ քննարկումն սկսելը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներին. «Ռուսաստանի նախագահի հետ միասին արձանագրել ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ խնդիր, և բոլոր հարցերի շուրջ կա ըմբռնում: Ի թիվս մի շարք այլ ոլորտների, …

«Քոչարյանը եկել է ստեղ կրի բերդերով ու գա իշխանության». Շանթ Հարությունյանը վստահ է՝ Փաշինյանին ռուսները «ժերտվա» են տալու

Аравот 

Ասել ա՝ պատրաստ եմ մտնել բերդ ու դակազատ անեմ, որ անմեղ եմ, ասել են՝ ուրեմն վսյո, կգաս իշխանության: Դրա համար ի՞նչ էր պետք, հիմնական ցուցմունք տվողն ո՞վ ա՝ Միքայել Հարությունյանը: Պուտինը, Նարիշկինը կանչել են Խաչատուրովին, Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, ասել են՝ Միքայել Հարությունյանին չթողեք գնա: Հիմա եթե իրանք ասում են՝ Հարությունյանին չենք հանձնում, ուրեմն Քոչարյանը եկել է ստեղ կրի բերդերով ու գա իշխանության»:

«Եթե չի միջամտում, ոչ մի բան էլ չի ինքը, ինքը պռոստո մուֆտա փող ստացող վարչապետ ա». Շանթ Հարությունյան

Аравот 

Ըստ նրա, եթե վարչապետը չի միջամտում, ուրեմն ինքը գոյություն չունի. «Ընկե՛ր Փաշինյան, միջամտելը չի հանցանք, ապօրինի՛ միջամտությունն է հանցանք, չի՞ ընկալվում էդ…Որպես ընդդիմադիր, Նիկոլ ջան, ընդդիմությունը քեզ սենց բաների համար ա պետք, ախպեր ջան, իսկ եթե մտածում ես Պուտինը քեզ պրոբլեմ ա, հանգիստ եղի, ինչ պետք ա՝ կանենք»:



«Նիկոլը հլը չգիտի իր գլխի գալիքը, դատախազի միջոցով գազ են տալիս, կեղծ հիմնավորում են, տենան Նիկոլն ինչքան զադնի կտա». Շանթ Հարությունյան

Аравот 

«1 տարի, 5 ամիս ա մնացել, ես իմ սռոկը նստում եմ, ես ինձ թույլ կտամ ինչ-որ մեկն ինձ ազատի՞, ես պատժի 5/6-ը պատժի նստել եմ: Վարչապետից սկսած՝ իրանք խնդիր ունեն, որ իրանց խոսքին տեր կանգնեն, էս փորձաքար ա, դատախազի միջոցով գազ են տալիս, կեղծ հիմնավորում են, տենան Նիկոլն ինչքան զադնի կտա: Նիկոլը հլը չգիտի իր գլխի գալիքը: Ինքը, ըստ էության, գնում է կոմպրոմիսի նախկին համակարգի հետ՝ ընդդեմ իմ նմանների: Անունը ինչ ուզում  ձեւակերպի՝ անկախ մարմին, չմիջամտել, բան, էդ հեքիաթ ա: Սերժն էլ էր ինչ-որ ձեւ հիմնավորում... Читать дальше...

«Թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար ակտուալացրեց դրսի պրոպագանդային հակազդման կարեւորությունը». Վլադիմիր Կոպչակ

Аравот 

«Առավոտի» զրուցակիցն է  Բանակի, կոնվերսիայի եւ զինաթափման  հետազոտությունների ուկրաինական կենտրոնի (Centre for Army, Conversion, and Disarmament Studies (Kyiv, Ukraine) փորձագետ, Թբիլիսիի նույն հետազոտական կենտրոնի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Վլադիմիր Կոպչակը: -Վլադիմիր, ձեր կենտրոնը, որ ամենահայտնիներից մեկն է Ուկրաինայում, Թբիլիսիում բացել է տարածաշրջանային գրասենյակ, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր տարածաշրջանի երկրների, ներքին օրակարգի, անվտանգության, տարածաշրջանի …

Արսեն Ջուլֆալակյանը եւ Կարապետ Չալյանը Լեհաստանում միմյանց միջեւ կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը

Аравот 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստանում մասնակցում է միջազգային հեղինակավոր մրցաշարի: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում ներկայացրել է Արսեն Ջուլֆալակյանին եւ Կարապետ Չալյանին: Մեր երկու ըմբիշներն էլ նախնական գոտեմարտերում պարտության են մատնել բոլոր մրցակիցներին եւ եզրափակչում միմյանց միջեւ կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հիմա թող Նիկոլ Փաշինյանն իմանա, Մարտի 1-ին ինձ մեղադրանք են ներկայացրել՝ նաեւ իր ելույթի հատվածը վերագրելով ինձ». Շանթ Հարությունյան

Аравот 

Մի մարդու ասածը բերել դնել ուրիշի ասածի վրա…Ես ենթադրում եմ, որ իրանք շահագրգռություն են ունեցել՝ Նիկոլ Փաշինյանի վիճակը թեթեւացնել, կարող ա արել են, որ ես կասկածեմ Նիկոլի վրա, դա էլ ԿԳԲ-ի ձեռագիր ա, ես չգիտեմ, բայց որ ինձ եկել ասում եք՝ Նիկոլը համաներումն ընդունեց, դու չընդունեցիր՝ հա, ես չընդունեցի, ինձ տարան գժանոց դրա համար, հետո էլ չստորագրեցի: Մարտի 1-ի գործով համաներում եղավ, ես չընդունեցի, ինձ տարան գժանոց, եթե ես մի անգամ էնքան եմ տառապել հրաժարվելուց, ձեզ թվումա երկրորդ անգամ այլեւս կփորձեմ չհրաժարվե՞լ... Читать дальше...

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին   

Аравот 

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և  Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին` առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարուժան քահանա Տերտերյանի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին, ողջունեց գյումրեցիների այցը Մայր Աթոռ։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ «Գյումրի» անվան արտաբերումն …

Էդգար Ստեփանյանն Օմսկում առաջին օրն ավարտեց 2-րդ տեղում

Аравот 

Օմսկում այսօր մեկնարկած հեծանվասպորտի «Գրան Պրիի» (էլիտ ռաունդ) օմնիումի չորս մրցաձեւերից առաջին երկուսում հաղթելուց հետո Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաջորդ երկուսում՝ խմբային վազք դուրս գալով եւ խմբային վազք միավորներով, եզրագիծը հատեց երկրորդը եւ չորս մրցաձեւերի ընդհանուր արդյունքով համառ մրցակցությունում ընդամենը մեկ միավոր զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Պիսկունովին՝ գրավելով 2-րդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Վանեցյանն ո՞վ ա, էդ կինոյի տղե՞ն, իմ համար յա ինքը, յա Գորիկ Հակոբյանը». Շանթ Հարությունյան

Аравот 

Լրագրողների դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ժամանակին ինքն էլ համաձայն չլինելով դատավճռի հետ, այնուամենայնիվ, ստորագրել է փաստաթղթերը եւ դուրս է եկել՝ Շանթ Հարությունյանն արձագանքեց. «Իրա անունը Նիկոլ ա, Նիկո՛լ, դա Ռոմանովների դինաստիայի հիմնադիր Պյոտրի անունի նման ա: Մեկի անունը Պողոս ա, իմ անունը Շանթ ա: Հերս Շանթ ա անունս դրել, դրա համար ես 3 տարեկանից հալածվում եմ: Պետք չի կոլխոզային հղումներ անել, թե էն արել ա, դու չես անում»:

Շանթ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին քննադատում է կոլխոզային հոգեբանության, մանիպուլյացիա անելու համար

Аравот 

«Հիմա եթե ինքը չի միջամտում, էդ ո՞նց եղավ, որ Քոչարյանի Մարտի 1-ը բացեցին, քննիչները մի օր արդարադատ դառան, հելան ասին՝ պարոն Փաշինյան, ինչ լավ ա, որ չես միջամտում, մենք միշտ ուզում էինք Քոչարյանին ձերբակալեինք, Սերժը միջամտո՞ւմ էր: Չէ՛: Նիկոլ Փաշինյանն ա ասել… Նիկոլը ճիշտ ա անում, որ բացում ա սարքոցիները, բա թող սա էլ բացի, թե՞ тут помню, тут не помню, որը իրա հետ քաղաքական շահագրգռություններ կա, ուզում ա բացի, որը չէ՝ չէ»:

Ի հեճուկս որոշակի հոռետեսության, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: «Հարգելի …

Սուրեն Պապիկյանը Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում անձամբ հետևել է շաբաթօրյակի աշխատանքներին

Аравот 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համապետական շաբաթօրյակը սկսելով Հրազդանի կիրճից`  այնուհետև ուղևորվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, որտեղ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է շաբաթօրյակի շրջանակում նախաձեռնված միջոցառումներին, բնակիչների հետ իրականացրել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Նախարարը բնակիչների հետ քննարկել է ոլորտում առկա հիմնախնդիրները՝ կարևորելով քաղաքացիների գիտակցության և ամենօրյա վարքի մեջ …

«Իմ կշտամբանքը՝ Նիկոլ Փաշինյանին, դա սազական չի մարդուն, առավել եւս՝ տղամարդուն, առավել եւս՝ պետության ղեկավարին». Շանթ Հարությունյան

Аравот 

«Նենց չի, որ Սերժը իսկզբանե սրիկա էր, որ եկավ իշխանության: Մի հատ խոսք կա, ասում են՝ такой маленький а уже еврей? Չի՛  կարելի: Էս էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որ դա սազական չի մարդուն, առավել եւս՝ տղամարդուն, առավել եւս՝ պետության ղեկավարին, որ ինչ-որ մեկի հետ հարցեր ունենա, ինչ-որ մի երկուսի հղում անի»:

Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են. Նիկոլ Փաշինյան

Аравот 

Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ

Վերադարձի ակնկալիքով (պատմվածք)

Аравот 

Ջերմուկի առողջարաններից մեկում հանգստանալու էի մեկնել: Նոր էի մտել սենյակ, երբ դուռը թակեցին: Բացեցի այն և առջևս կանգնած տեսա սպիտակ խալաթով բուժքրոջը, որը սիրալիր բարևելուց հետո, ինձ հրավիրեց բժշկի մոտ: Իր աշխատասենյակում բժշկուհին ուշադիր լսեց իմ գանգատները, ապա դարակից հանելով առողջարանային գրքույկի թարմ օրինակը՝ նշումներ կատարեց այնտեղ և տվեց ինձ: Շնորհակալություն հայտնելով ուշադիր վերաբերմունքի համար, …

ԱՀ պետական նախարարը՝ Շուշիի շրջանում

Аравот 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այց է կատարել Շուշիի շրջան։ Այցի սկզբում պետական նախարարը Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի և քաղաքացիական պաշտպանության շրջանային պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է Շուշի քաղաքի Գարեգին Նժդեհի 22, 23  և Հախումյան 22 հասցեներում կահավորված ապաստարաններին, ինչպես նաև վարչակազմի շենքում գտնվող քաղպաշտպանության շտաբին։ Տեղում ծանոթանալով ստեղծված պայմաններին, …

Պատահար՝ Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտակայքում. ազգությամբ հայ տուժածներից մեկը մահացել է

Аравот 

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի  բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) ավտոմեքենան: «Samara» մակնիշի …

Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը

Аравот 

Չնայած ռուսական եւ հայկական մամուլում, ինչպես նաեւ՝ սոցցանցերում նկատվող վատատեսությանը, կարծում եմ՝ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *