Добавить новость
smi24.net
Аравот
Сентябрь
2018

Новости за 28.09.2018

«Որևէ մեթոդի նախապայման չեմ դնի». Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Аравот 

«Իհարկե, ոչ ափալ- թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և երկրի զարգացման հարցերը լինեն օրակարգի միակ հարցը առանց ներքաղաքական հարցականների»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց՝ վաղվանից խորհրդարանական ուժերի հետ այս թեմայով քննարկումներ է ունենալու և հույս ունի, …

Աշոտյանը ողջ սրտով ցանկանում է կիսել Փաշինյանի լավատեսությունն ու ինքնավստահությունը

Аравот 

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Դուշանբեում Ալիեւի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու եւ նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն եւ գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը։ Փաստացի այդ պայմանավորվածությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով …

Ժիրայր Սէֆիլյան. «Մենք ամեն ինչով օժանդակելու ենք, որ ԱԺ-ի լուծարման գործընթացը հնարավորինս արագանա»

Аравот 

Այսօր Գայի Պողոտա 37 հասցեում բացվեց «Սասնա Ծռեր» կուսակցության Նոր Նորքի գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցեցին Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի այլ անդամներ: Շնորհավորանքներից հետո կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամները պատասխանեցին նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանն ասաց. «Օր առաջ մեր երկիրը պետք է զարգացման հունի …

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար (Ձայնագրություն). sut.am

Аравот 

Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում խոսվեց մի շարք խնդիրների մասին։ Ասուլիսից րոպեներ առաջ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ձեռք են բերվել հավաստի ապացույցներ` ԲՀԿ-ի հանրահավաքներին մասնակցելու դիմաց գումարներ բաժանելու մասին։ «Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ …

Մեր առաջատար գրոսմայստերները ձախողվեցին շախմատի ՀՕ-ի հինգերորդ տուրում

Аравот 

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին պարտությունը կրեց: Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում մեր տղաները հանդիպեցին Ադրբեջանի հետ ու զիջեցին 1,5:2,5 հաշվով: Ընդհանուր հաշիվը կարող էր մեր օգտին, կամ առնվազն հավասար լինել, թե առաջին խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը Շախրիյար Մամեդյարովի հետ պարտիայում ձեռքից բաց չթողներ առավելությունը կամ պարտիան ավարտեր ոչ-ոքի: Պարտություն կրեց նաեւ մեր …



Հայաստանի և Քուվեյթի ԱԳ նախարարները բարձր են գնահատել Քուվեյթի հայ համայնքի դերը որպես երկու բարեկամ երկրներին կապող օղակ

Аравот 

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սաբահ Ալ-Խալիդ Ալ Սաբահի հանդիպումը: Նախարարները նշեցին, որ այս տարի լրանում է Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը և ուղենշելու հարաբերությունների հետագա զարգացման համար առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման …

Նունե Սարգսյան. «Ունենք լավ լրագրողներ, որոնք կարող են ստեղծել պատասխանատու լրատվություն»

Аравот 

Սեպտեմբերի 28-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում- 2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները: Արդեն չորրորդ անգամ անցկացվող մրցույթը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իրականացնում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Այս տարի «Թվապատումին» աջակցել են նաեւ Յուքոմն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ այս տարի ունեցել են 130-ից ավելի աշխատանք, …

«Չեմ կարծում, որ մեծ առավելություն է, որը եթե չլինի, իմ գործերը կտուժեն». Ռադիկ Մարտիրոսյանը՝ դիվանագիտական անձնագրից զրկվելու մասին

Аравот 

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ առավելություն չի համարում դիվանագիտական անձնագիրը, որից զրկվել է կառավարության որոշմամբ: «Չեմ կարծում, որ մեծ առավելություն է, որը եթե չլինի, իմ գործերը կտուժեն: Չեմ իմանում՝ ինչ է փոխվել, որ առաջ հասնում էր, հիմա չի հասնում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: Նա ասաց, որ երբեմն օգտագործել է դիվանագիտական անձնագիրը, բայց չի պատրաստվում պարզաբանել, թե …

ՀՀ անկախության հաստատումից հետո Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ փոխգործակցությունը դինամիկ աճ է ապրել

Аравот 

Սեպտեմբերի 27-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը Վիլնյուսի «Վայդիլոս» թատրոնում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, որի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ հայկական «Կադանս» համույթը։ Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ասպարեզների և հայ համայնքի …

Զոհրաբ Մնացականյանը հադնիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին

Аравот 

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նխարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, առավել թույլ զարգացած երկրների, ցամաքով շրջապատված զարգացող երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեկիտամոելոա Կատոայի հետ: Կողմերը քննարկել են դեպի ծով ելք չունեցող երկրների` արտաքին աշխարհի հետ կայուն հաղորդակցության ապահովման հետ կապված հարցերը՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության, բոլոր …

Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը

Аравот 

Սեպտեմբերի 26-ին Վիեննայում բացվեց Viennacontemporary-2018 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին գրեթե բոլոր աշխարհամասերից Ավստրիայի մայրաքաղաք ժամանած հարյուրավոր արվեստագետներ, հեղինակային խմբեր, ստուդիաներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն այս տարվա գլխավոր հյուր էին հռչակել Հայաստանը, որը և ներկայացվեց որպես կիզակետում գտնվող երկիր՝ Focus:Armenia խորագրով: Այդ կապակցությամբ Հայաստանի արվեստի հիմնադրամին տրամադրվել էր մի ամբողջ պավիլիոն, ուր ցուցադրվեցին հայ ժամանակակից... Читать дальше...

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Արցախում է

Аравот 

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարին Ստեփանակերտի մուտքի  մոտ դիմավորել է  Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Աշխատանքային առաջին օրը երկու խորհրդարանների ղեկավարներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղ և ծանոթացել կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին: Վաղը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված են ՀՀ …

Արդարադատության նախարարությունն «E-request» հարցումների էլեկտրոնային գործիքի ներդրման համար արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի

Аравот 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխությանը: Այն կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Նախարարի խոսքով՝ թեև առաջին անգամ է  նախարարի կարգավիճակում մասնակցում այս միջոցառմանը, այդուհանդերձ, տեղեկատվության ազատությունը և այդ իրավունքի պաշտպանությունն իր մասնագիտական գործունեության անբաժան և կարևորագույն մասն են եղել տարիներ ի վեր՝ ի …

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

Аравот 

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցում էին Բոլիվիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի արտաքին գործերի նախարարները, Իտալիայի, Չինաստանի և Պերուի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ Հայաստանին ընձեռած հնարավորության համար դառնալու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ: «Մենք... Читать дальше...

Հայաստանի և Ղազախստանի միջև գիտակրթական համագործակցության ամրպանդման ակնկալիքով

Аравот 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր, Ղազախստանի ԳԱԱ ակադեմիկոս Եռլան Սիդիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության և գիտության ոլորտի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ կրթության և գիտության ոլորտում առկա ներուժն արդյունավետ …

100 եվրոյանոց հրավիրատոմսի պատմություն Գյումրու թատրոնում

Аравот 

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն այսօր՝ 153-րդ թատերաշրջանին ընդառաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, մի շատ հետաքրքիր պատմություն ներկայացրեց՝ կապված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու համար հրավիրատոմս խնդրող մի հանդիսատեսի հետ։ «Ինձ անընդհատ մեկը զանգահարում էր ու հրավիրատոմս խնդրում, իսկ մենք նույնիսկ տոմսեր չէինք կարողացել պահել, որովհետև արագ սպառվում են։ Շատ հարգարժան մարդ …

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են տնտեսության մրցակցության բարեփոխումների գնահատման առաջնահերթ ուղղությունները

Аравот 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում մրցակցության բարեփոխումների մասով գնահատում կատարելու նպատակով Համաշխարհային բանկի խմբի նախնական ուսումնասիրության առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար Սառա Նիմանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Հակոբ Ավագյանը, Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ Արտակ Բաղդասարյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն …

Ասուլիսը տապալվեց: Բռնցքամարտում երկու բանակի բաժանված կողմերը դիրքերը չեն ուզում զիջել

Аравот 

Վերջին շրջանում Հայաստանում հենակետային համարվող բռնցքամարտի աշխարհում տիրող լարված մթնոլորտը չի հանդարտվում ու այդպիսի միտում, կարծես, չի նշմարվում: Մի կողմը պաշտպանում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արթուր Գեւորգյանին, մյուս՝ դժգոհ կողմը, դեմ է, որ նա շարունակի ղեկավարել ու հիմնել է այլընտրանքային՝ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա: Զարգացող գործընթացները ցույց են տալիս, որ գոնե այս պահի …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *