smi24.net
Аравот
Сентябрь
2018

Новости за 17.09.2018

Երեւանի ավագանու ընտրությանը կհետեւի 662 դիտորդ, կլուսաբանի 598 լրագրող

Аравот 

Սեպտեմբերի 8-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում զանգվածային լրատվության միջոցները եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները պետք է հավատարմագրվեին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրությանը հետեւելու համար: Արդեն հայտնի է, որ դրսից դիտորդներ չեն լինելու: ԿԸՀ տարածած տեղեկության համաձայն, հավատարմագրվել է ութ տեղական կազմակերպության 662 դիտորդ եւ 49 լրատվամիջոցի 598 ներկայացուցիչ, որից՝ 10-ը …

ԲԴԽ նախագահը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին

Аравот 

Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին: ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: Նախագահը, հաջողություն մաղթելով Էդգար Սեդրակյանին, նաև հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կոլեկտիվ …

Քննչական կոմիտե. Yerevan.today-ում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի …

Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզված տղամարդը մահացել է

Аравот 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ քաղաքացին իրեն հրկիզել է: Ժամը 16.20-ին, «Այրվածքների կենտրոն»-ից էր հաղորդում ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի 60 տոկոսի այրվածք, վերին շնչուղիների 20 տոկոս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1969 թ. ծնված Արմենակ Պետրոսյանին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.20-ին, Ա. …

Զոհրաբ Մնացականյան. «Մենք ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ»

Аравот 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Արցախի լրատվամիջոցներին Հարց. Պարո՛ն նախարար, կներկայացնե՞ք, թե ինչ օրակարգով եք այցելում Արցախ, ի՞նչ հանդիպումներ եք անցկացրել: Զոհրաբ Մնացականյան. Սա մեր խորհրդակցությունները և համագործակցությունը մշտապես ակտիվ պահելու գործառույթներից է: Մեզ համար սա շատ մեծ նշանակություն ունի, որովհետև առիթ է՝ միասին գնահատելու ներկայիս իրավիճակը, միասին խորհրդակցելու և ուրվագծելու այն բոլոր քայլերը, որ մենք միասին …

«Փոստանջյանը միակ քաղաքական գործիչն է, որն արդարությամբ ու օրենքով գալիս է ծառայելու զեյթունցիներին»

Аравот 

«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն այսօր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում: Արշավի ընթացքում քաղաքապետի թեկնածուն ելույթ չունեցավ, նրա թիմակիցները ներկայացնում էին իրենց թեկնածուին՝ որպես քաղաքական կամք ու անցած ուղի ունեցող գործչի, որը արատավորված չէ ու ազնիվ խղճով, մաքուր ձեռքերով գալիս է ծառայելու երեւանցիներին. «Նա միակ քաղաքական գործիչն է, որն արդարությամբ ու օրենքով գալիս է …

ԲՀԿ-ն արձագանքում է Լենա Նազարյանի հայտարարությանը, թե ընտրակաշառք են բաժանում

Аравот 

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ ձեր կուսակցությունից կա ընտրակաշառք բաժանող, դա տեռոր չե՞ք համարի, եթե բռնեն՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ եթե չկա նման գործընթաց, ապա օրենքով սահմանված կարգով նաեւ պատիժ պետք է կրեն այն մարդիկ, ովքեր սխալ տեղեկատվություն են տարածում:



«Քոչարյանի երազանքը երազանք էլ կմնա»

Аравот 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հույս ունի, որ իր շուրջը կոնսոլիդացիա՝ համախմբում է լինելու քաղաքական դաշտում: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Դա երազանք է, երազանք էլ կմնա»: Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ն չի բացառում, որ կհամախմբվի Քոչարյանի շուրջը, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Բնական է, չի բացառի, որովհետեւ մնացորդներն են, որ մնացել են, …

ԲՀԿ-ն տվյալներ է հրապարակում՝ Զորի Բալայանի զարմիկը՝ Հակոբը, նախագահականում աշխատած Իզաբելլա Աբգարյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են

Аравот 

Հարցին՝ դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակում համագործակցությունը կառավարության հետ՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ նորմալ գործակցում են, ծրագրեր ունեն կառավարության հետ. «Փոփոխությունները մենք պետք է կարողանանք իրականացնել միասին»:

Արմեն Աշոտյան. «Հակաքարոզչության և սև քարոզչության մակարդակն աննախադեպ է»

Аравот 

Le Monde ֆրանսիական պարբերականին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ: Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ մարդկանց համար սա, մեղմ ասած, վիճելի կարծիք է: Ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, բայց ներկայացնեմ այս պահի դրությամբ եղած փաստերի այն շարանը, որն ապացուցում է վարչապետի հայտարարության զրո …

Թուրքիայի տարածքում կանցկացվեն հայտարարված վայրերի տեսչություններ

Аравот 

Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը

Аравот 

Հայաստանում լուսանկարչական արվեստը հիմնականում լուսանցքում է հայտնվել, եթե այլ ոլորտներին պետությունն այս կամ այն չափով աջակցում է, ապա լուսանկարչությունը գրեթե ինքնուրույն է գործում: Մեզանում ոչ հաճախ, բայց, այնուամենայնիվ, կազմակերպվում են լուսանկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Չմոռանանք նշել հայտնի լուսանկարիչ Վահան Քոչարի 2007թ. ներկայացրած «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որը մշակույթի մարդկանց գնահատմամբ՝ գրեթե ամբողջական հանրագիտարան է Հայաստանի եւ Սփյուռքի …

Պայթյուն բնակելի շենքում. փրկարարներն անվնաս տարհանել են բնակիչներին

Аравот 

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության …

Բարձրացվել են նախկինում գործող ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները

Аравот 

ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների վերանայման, ինչպես նաև վերը նշված որոշման կիրարկման ընթացքում …

Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Аравот 

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպումը մեկնարկեց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։ Կողմերը շեշտեցին երկու երկրների արտաքին քաղաքական... Читать дальше...

Հայաստանը շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադային մասնակցելու է երկու մրցաշարերում էլ

Аравот 

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Բաթումում կանցկացվի շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու է 179 թիմ, կանանց մրցաշարին՝ 146: Երկու մրցաշարերում էլ յուրաքանչյուր թիմ բաղկացած է լինելու չորս հիմնական եւ մեկ պահեստային շախմատիստից: Հայաստանը օլիմպիադային մասնակցելու է երկու մրցաշարերում էլ: Թեեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիան դեռ պաշտոնապես չի հրապարակել հավաքականների կազմերը, սակայն օլիմպիադայի պաշտոնական կայքում նրանց …

Մինչ Հայաստանում բաժանում են սևերի և սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Էդուարդ Շարմազանով

Аравот 

Նախօրեին Բաքվում Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցավ այսպես ասած՝ Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձի շքերթը՝ դաշնակցական-բոլշեւիկյան ուժերից: Մինչդեռ 100 տարի առաջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի օկուպացիան թուրքական Նուրի փաշայի զորքերի կողմից: Ուղիղ 100 տարի առաջ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը թուրք հրամանատար Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքվում կազմակերպեցին մեծ ջարդ, որին զոհ գնացին բազմաթիվ …

Խուզարկություն yerevan.today լրատվականում. փորձում են պարզել, թե ինչպես են հրապարակել գաղտնալսումը

Аравот 

Ըստ «168 ժամի»՝ «Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։ Առավոտյան ժամը 8.30-ին խմբագրություն մուտք գործած 6-րդ վարչության և ՀՔԾ թվով 10 աշխատակիցները ներկայացրել են դատարանի և ՀՔԾ որոնումները խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաև համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, …

Վանիկ Էլիզբարյան. «Մենք ընդամենը, հարգելի Կոստանյան, արձագանքել ենք ձեր նետած ձեռնոցին»

Аравот 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, ով ակնհայտորեն, իր բառապաշարով ասած՝ քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ մենք քարոզարշավի հենց առաջին օրից հորդորել էինք մնալ քաղաքակիրթ դիսկուրսի շրջանակում, հորդորել էինք երեւանցուն ներկայացնել բացառապես քաղաքական ուժերի ծրագրերը, չվիրավորել եւ չանվանարկել մրցակիցներին, սոցիալական ցանցերում չտարածել ատելության քարոզ եւ կեղտոտ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *