Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2018

Новости за 01.10.2018

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի ՀՕ-ում հավակնում է մրցանակային տեղի

Аравот 

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Բելառուսի նկատմամբ եւ 12 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը իրենց պարտյաներում ոչ-ոքի արեցին: Մեր տղաները ընդամենը մեկ միավոր են զիջում երեք առաջատարներին՝ Ադրբեջանին, Լեհաստանին եւ ԱՄՆ-ին: Վաղը իններորդ տուրում  տղամարդկանց հավաքականի …

«Մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Հայրենիքը նրա մեջ էր, նա` Հայրենիքի…»

Аравот 

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլեւս չկա… Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին: Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքի դժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով: Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելի կերպարով որքա՜ն …

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի ՀՕ-ում դարձավ միանձնյա առաջատար

Аравот 

Բաթումում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան, որտեղ փայլում է Հայաստանի կանանց ազգային հավաքականը: Այսօր մեր աղջիկները 2,5:1,5 հաշվով հաղթեցին ԱՄՆ-ի ընտրանուն եւ թիմային 13 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց, իսկ Մարիա Կուրսովան պարտություն կրեց: Մրցաշարային աղյուսակում մեր աղջիկներին հետեւում են 12-ական միավոր վաստակած Չինաստանը, …

Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ

Аравот 

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում: Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան -Կորյունի փողոցների խաչմերուկ: Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին: Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից... Читать дальше...

Փայլանի պատասխանը Թուրքիայի փոխնախագահին՝ «Թուրքական թեզերը ռասիստական են»

Аравот 

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուհաթ Օքթայի հակահայկական հայտարարությունը: «Bianet» լրատվական կայքին տված մեկնաբանության մեջ Փայլանը նշել է, որ Թուրքիայի նոր դիրքորոշումը հիմնված է ոչ թե առերեսման, այլ ժխտողականության ու ձուլման վրա և այս տեսանկյունից  նոր թշնամիների կարիք կա: Ըստ Փայլանի՝ Թուրքիայում բնակվող …

Մանուկները ջերմացրին տարեցների օրը

Аравот 

«Երևան, իմ սեր» հիմնադրամն հոկտեմբերի 1-ին Սբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ապրող տարեցներին եւ Նորքի տուն-ինտերնատի բնակիչների համար օրվա խորհրդին համահունչ միջոցառում էր կազմակերպել: Տասն օր առաջ հիմնադրամը հյուրընկալել էր փոքրիկներին, իսկ այսօր արդեն տարեցներին: Տարեցների միջազգային օրվա առիթով տատիկ-պապիկների մանկության եւ երիտասարդության տարիների սիրելի երգերը հնչեցին: Դրանք կատարեցին «Լապտերներ» մանկական նախագծի անդամները: Օրվա հերոսները ոչ միայն …

«Երբ Ազնավուրը տեսավ իր արձանն, ասաց՝ ես փոքրամարմին եմ, արձանը երկար է, կթողնեմ ձեզ»․ գյումրեցի քանդակագործի հիշողությունները (Ֆոտոշարք)

Аравот 

Այսօր Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, աշխարհահռչակ շանսոնիեի արձանի տեղի ունեցավ մոմավառություն, մոտ մեծ թվով գյումրեցիներ ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին։ Երբ հոգևոր կարգ պիտի մատուցվեր, տաք եղանակը միանգամից փոխվեց, սկսվեց հորդառատ անձրև։ «Եղանակը նույնպես սգում է», -արցունքներին աչքերին՝ մեկնաբանում էին կանայք։ Անձրևը փոքր-ինչ հանդարտվեց, ու գյումրեցիները հոգևորականի առաջնորդությամբ աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ շանսիոնեի հոգու հանգստության …



Մոմավառություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի. (Ֆոտոշարք)

Аравот 

Այսօր 94 տարեկանում կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Մեծ հայի մահվան լուրը ցավով ընդունեցին ամբողջ աշխարհում: Քիչ առաջ Վանաձորում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Ազնավուրի: Իր իսկ անունը կրող մշակույթի պալատի բակում վանաձորցիները ծաղիկներ էին խոնարհում եւ մոմեր վառում՝ Ազնավուրի հոգու խաղաղության համար: -Այսօր մեծ կորուստ ունեցավ ոչ միայն հայ ազգն, այլեւ ամբողջ աշխարհը: …

Վալերիյ Օսիպյանն այցելել է առաջին «խելացի փողոց»

Аравот 

Աճառյան փողոցում հապաղումներն ու խցանումները բացառելու համար Ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է միջոցառումներ: Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց փողոց՝ ծանոթանալու կատարված փոփոխություններին: Փողոցի 5 խաչմերուկներում՝ Աճառյան-Ծարավ Աղբյուրի, Աճառյան-Բաբաջանյան, Աճառյան-1-ին նրբանցք, Աճառյան-2-րդ նրբանցք և Աճառյան-Առինջ խաչմերուկներում տեղադրվել են ուլտրաձայնային սենսորային համակարգեր, որոնք ավտոմատ հաշվարկում են խաչմերուկում տրանսպորտային միջոցների քանակը և ըստ ծանրաբեռնվածության փոխում լուսացույցի գույնը... Читать дальше...

Հաստատվել է Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը

Аравот 

2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատեց Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, որը հասանելի է հետևյալ հղումով։

«Ավելի լավ է մեռնեմ». Guardian-ի ֆոտոլրագրողը հավաքել է Հայաստանում ծերերի պատմությունները

Аравот 

Լքված և մեկուսացված, նախկին խորհրդային հանրապետությունում հազարավոր տարեցներ ապրում են ծանր դժվարություններով լի կյանք: Բրիտանական The Guardian պարբերականի ֆոտոլրագրող Նիք Դանզիջերը եղել է Հայաստանում և ներկայացրել այդպիսի մարդկանց պատմությունները: Նախագիծն իրականացվել է Շվեյցարիայի, Մոնակոյի և Հայաստանի Կարմիր խաչի համատեղ ծրագրի շրջանակում: Քաղաքական ցնցումները, աղքատությունը և աշխատանք փնտրելու ակնկալիքով երիտասարդների արտագաղթը Ռուսաստան իրենց հետքն են թողել …

Սերժ Սարգսյանն ընդունո՞ւմ է ՀՀ կառավարության առաջարկած առանձնատան առաջարկը. երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարզաբանումը

Аравот 

Նաիրի Պետրոսյան. «Էդուարդ Աղաջանյանի հետ ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ բոլոր խնդիրներն ու հարցերը քննարկում ենք ուղղակի շփման մեջ, չմիջնորդավորված շփման մեջ և ուղերձներ չենք փոխանակում լրատվամիջոցների միջոցով»:

ԱԺ ընտրությունները հնարավոր է անցկացվեն հին օրենսգրքով. Մարուքյան. «Ա1+»

Аравот 

Լույս դաշինքը կաջակցի գործող խորհրդարանը ցրելու ցանկացած առաջարկի: «Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք»,-ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Լույս դաշինքը պատրաստ է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մենք պատրաստ ենք, որովհետև մենք այս պահին գոնե Երևանի մասշտաբով արձանագրել ենք, որ երրորդն ենք, հետևաբար, եթե վաղը լինի ընտրություններ, մենք կարող է երրորդից դառնանք երկրորդը, …

«Օրենքի առաջ հավասար են բոլորը․ սա պետք է լինի ոստիկանության գործունեության կարևորագույն սկզբունքը». ՀՀ ոստիկանության պետ

Аравот 

Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 29-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։ Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում... Читать дальше...

Արցախի ՊԲ զինծառայող է մահացել՝ դեռևս չպարզված հանգամանքներում

Аравот 

«Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *