Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2018

Новости за 16.10.2018

Իգոր Անգելովսկի. «Հայաստանի հավաքականը շատ լավ խաղ ցույց տվեց, ինչի համար ձեզ շնորհավորում եմ»

Аравот 

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարում Հայաստան-Մակեդոնիա հետխաղային մամուլի ասուլիսը հյուրերի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու հետ երկար չտեւեց: «Հայաստանի հավաքականն այսօր շատ լավ ֆուտբոլ խաղաց, ինչի համար ձեզ շնորհավորում եմ:Անկախ այս պարտությունից մենք աշխատելու ենք Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի հետ հանդիպումներում հաղթել եւ լուծել մեր առջեւ դրված խնդիրը», ասաց նա: Հարցին, թե խաղի ընթացքում թե մարզիչները, թե ֆուտբոլիստները …

Արմեն Գյուլբուդաղյանց. «Շնորհակալ եմ լրագրողներից, ֆուտբոլասերներից, որ այս դաժան պահին մեզ չլքեցին»

Аравот 

Մակեդոնիայի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոսը ոտքի վնասվածք ստացավ եւ նրան պատգարակով տարան խաղադաշտից: Հետխաղային մամուլի ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Aravot.am-ի՝ ֆուտբոլիստի վիճակի մասին հարցին պատասխանեց, որ ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց եւ ասուլիսից հետո ինքն այցելելու է նրան: Այնուհետեւ, մարզիչը շնորհակալություն հայտնեց բոլոր ֆուտբոլասերներին, լրագրողներին, որ Ջիբրալթարից կրած դաժան …

Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիային

Аравот 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի Լիգայի խմբային մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4:0 խոշոր հաշվով ջախջախեց Մակեդոնիային: Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Մարկոս Պիցելին, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: Չնայած խմբային մրցաշարի արգելքը հաղթահարելու հեռանկարները անգամ տեսականորեն խիստ նվազ են, սակայն այս հաղթանակով մեր ընտրանին մարզասերների առջեւ վերականգնեց պատիվը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները

Аравот 

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Վերջին օրինակը բրիտանական բազմաթիվ թերթերի առաջին էջերում է: Ադրբեջանցի բանկիրի 55-ամյա կինը՝ Զամիրա Հաջիևան, 21 …

Զարմանալի չէ, թե ինչու 1990թ.-ից սկսած այսքան մարդ լքեց Հայաստանը

Аравот 

Ողջ մարդկությանն է հայտնի, որ կոռուպցիան և կաշառակերությունը մարդու հետ ծնվել և նրա հետ էլ կվերանան: Բոլոր ժամանակներում էլ ամենից շատ խոսվել և այժմ էլ խոսվում է կոռուպցիայի և կաշառակերության չարիքի և դրանց դեմ տարվող պայքարի մասին, սակայն միևնույն է, այդ խոսակցությունները մնում են ձայն բարբառո հանապատի: Այն, ինչի մասին խոսվելու է սույն հոդվածում, սերտորեն …

«Մարդու իրավունքների խախտումների առումով նոր իշխանությունները ակտիվ չեն, որ մենք էլ ակտիվ ուշադրություն դարձնենք». Սաքունց

Аравот 

«Եթե ուզում են այսօրվա իշխանություններին նույնականացնել, համեմատել նախորդ իշխանությունների հետ մարդու իրավունքների գործողությունների առումով, ապա թյուրիմացության մեջ են». իրավապաշտպան

«Որդուս բերման են ենթարկել միրգ կտրող կենցաղային ծալովի դանակի համար». Պարույր Հայրիկյանը պարզաբանում է

Аравот 

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր բազմաթիւ լրատուամիջոցներ հետաքրքրւում էին, թէ ինչու եւ ինչ առիթով են երեկ որդուս՝ Դաւիթ Հայրիկեանին հրաւիրել ոստիկանութիւն։ Բարեկամներիս տեղեկացնեմ, որ անհանգստանալու ոչինչ չկայ։ Նոյնիսկ ինձ զանգահարելը կամ յետոյ պատմելը Դաւիթն աւելորդ էր համարել։ Չէր ասել նաեւ որ իմ որդին է։ Ես կատարուածի մասին տեղեկացայ համացանցից եւ լրագրղներից, ապա …



Բելառուսը՝ ռուսական կայսերապաշտության վերջին հանգրվան. վտանգներ եւ հնարավորություններ Հայաստանի համար

Аравот 

Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցուն ինքնուրույնության՝ ավտոկեֆալիայի պաշտոնական տրամադրումը՝ տոմոսը Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքարանի կողմից եւ Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա հիմնելու երկկողմ պայմանավորվածությունը սեւեռեց Մոսկվայի ուշադրությունը Բելառուսի ուղղությամբ։ Ակնհայտ է, որ «ռուսսկի միռ»-ի ի սկզբանե սնանկ գաղափարախոսությունը սնանկանում է նաեւ գործնական առումով, եւ Մոսկվան առանց դեմքը կորցնելու չի կարող մարսել այս գործընթացը։ Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ բելառուսական Մոգիլյովում... Читать дальше...

«Այսօր որեւէ իշխանություն առանց ՀՅԴ-ի աջակցության լուրջ հաջողությունների չի կարող հասնել». Արմեն Ռուստամյան

Аравот 

Ռուստամյանը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասաց. «Մենք ներկայացրեցինք 3 առաջարկություն, որոնք խնդրահարույց վիճակ են առաջացնում եւ այդ առաջարկների մերժումը մեկ բացատրություն ուներ, որ դեկտեմբերին չենք հասցնի, ժամկետները սեղմ են: Մենք էլ դրա համար դեկտեմբերին դեմ էինք, էլի: Խնդիրը, դժբախտաբար, դրված է այնպես, որ ամեն ինչ պետք է արվի, որ հասցվի դեկտեմբերին ԸՕ-ն փոխել»:

Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզպետարանում սկսել են հրաժարական տալ. «Սա զուտ անձնավորված խնդիր է»

Аравот 

Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: 2006 թվականից մարզի գլխավոր կառույցում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սարգսյանն ասում է, որ պատճառն իշխանափոխությունը չէ. «Իշխանությունների փոփոխությունը կապ չունի: Ես 4 ամիս աշխատել եմ պարոն Մարգարյանի հետ, ճիշտ է մի քանի օր, բայց աշխատել եմ նաեւ պարոն Խաչատրյանի հետ: Կուսակցական պատկանելությունը որեւէ կապ չունի:  …

Արտադրական ընկերությունն՝ ապօրինի ջրօգտագործող

Аравот 

2018թ. օգոստոսի 8-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրման հարցով, ինչի կապակցությամբ 2018թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ, անցկացնում է մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ... Читать дальше...

ԵՄ-ն և հարևան երկրները դիտարկում են 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացը, որոնք կոչված են կոնկրետ օգուտներ բերելու քաղաքացիներին

Аравот 

Այսօր Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական միության 28 անդամ – պետությունների և ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հաանի մասնակցությամբ՝ 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացին ծանոթանալու նպատակով: Հանդիպումը նախագահում էր …

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 17-ին

Аравот 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-15:00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 1-40, Անկախության փողոցի 1-50, Մաշտոցի փողոցի 1-60, Նարեկացի փողոցի 1-15, Տաթևացի փողոցի 1-16, Կոմիտաս փողոցի 1-30, Գուսան Աշոտ փողոցի 1-31, Զորավար Անդրանիկ փողոցի 1-20 և Քրիստափոր փողոցի 10-40 համարների ջրամատակարարումը: …

Հայաստանի լավագույն ըմբիշները մեկնում են աշխարհի առաջնություն

Аравот 

Ազատ եւ հունահռոմեական ոճերի Հայաստանի ազգային հավաքականները ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում «Օլիմպավանում»:  Նրանք նախապատրաստվում են հոկտեմբերի 20-ից 28-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: Առաջինը մրցայր մեկնելու են ազատ ոճայինները: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է հետեւյալ մարզիկներն. 57 կգ՝ Միհրան Ջաբուրյան,  65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Դեյվիդ Սաֆարյան, 74 կգ՝ Վալտեր Մարգարյան, 79 …

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դա չարեց ՀԱՊԿ-ի համար. Արմեն Աշոտյանի հարցը

Аравот 

«Եթե վարչապետը կարողացավ հետաձգել իր հրաժարականը Ֆրանկոֆոնիայի համար, ինչո՞ւ դա չարեց ՀԱՊԿ-ի համար»,- այս հարցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին`խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում: Նա ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանի որոշումը`հրաժարականը հետաձգել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համար, բայց իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ի պարագայում նույն մոտեցումը Նիկոլ …

Լեւոն Երանոսյանը առերեսվել է ոստիկանության ծառայողների հետ ու մի տեսանյութ բերել՝ ապացուցելու, որ ինքը ոչ թե 4, այլ 1 նռնակ է կիրառել

Аравот 

Իրեն մեղադրում են, որ ինքը նռնակները կիրառելու իրավասություն չունենալով՝ կիրառել է նռնակները եւ այդ օրվա ընթացքում նռնակների կիրառման արդյունքում բոլոր վնասվածքները դիտում են՝ որպես 309 հոդվածի հանցակազմի պարտադիր հատկանիշ: Եթե դուրս է գալիս այդ դրվագը, որ բոլորը ինքն է կիրառել, լինում են ավելի շատ կիրառողներ ու ընդամենը մեկն է ինքը կիրառել ու մեկն էլ կիրառել է այնպիսի իրավիճակում, տեսանյութում էլ երեւում է, որ վնասնվածքներ չէին լինի, մարդկանցից հեռու է, մեղադրանքը ինքնաբերաբար փլուզվում է:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *