Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2018

Новости за 14.10.2018

Կանադայի վարչապետը՝ Տավուշի թեմում

Аравот 

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել են: Սրբազան Հայրը և պարոն Թրյուդոն վերհիշեցին Կանադայում իրենց հանդիպումներն ու քննարկումները, այն տարիներին, երբ Սրբազանը Կանադայի հայոց թեմի առաջնորդն էր: Ժամանակին նրանք միասին գործել են տարբեր հարցրերի շուրջ: Կանադայի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում էր՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։ Տավուշի թեմի …

Սելավի հետևանքով հեղեղումներ` Գորիսում. համայնքի ղեկավարը հանձնարարականներ է տվել

Аравот 

Այսօր Գորիսում տեղացած ուժգին անձրևի հետևանքով խցանվել են ջրատարներն ու առուները, հեղեղվել են փողոցները։ Գորիս համայնքի ղեկավարն անձամբ է ծանոթացել իրավիճակին։ Առուշ Առուշանյանը հանձնարարել է արձանագրել սելավի պատճառած վնասները և մեկ շաբաթվա ընթացքում մաքրել համայնքի փողոցները։ Գորիսի համայնքապետարան

Երկրորդ դաշնամուրը՝ Հյուսիսային պողոտայում

Аравот 

Հյուսիսային պողոտայում այսօր բացվեց դիզայներ-նկարիչների ձևավորած երկրորդ դաշնամուրը: Միջոցառմանը մասնակցեց և առաջին նոտան նվագեց աշխարհահռչակ դաշնակահար Հայկ Մելիքյանը: Նման դաշնամուրներ կտեղադրվեն քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով: Դաշնամուրները տեղադրվում են ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի նախաձեռնությամբ։ ՀՀ մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրություն

Աշնան գույները մանուկների վրձնով. Կենդանաբանական այգում կայացավ ևս մեկ գունագեղ միջոցառում

Аравот 

Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները: Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը: Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ Այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից: Վերջիններս …

Հովհաննես Գաբուզյանը Սենթ-Լուիսում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Аравот 

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Fall Chess Classic 2018» մրցաշարի «B» խմբում չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նա մեկ միավոր առաջ է հնդիկ Ջավարամ Աշվանից եւ ամերիկացի Բրանդոն Ջակոբսոնից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկ Մարությանը՝ Նուբարաշենի աղբավայրում

Аравот 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է Նուբարաշենի աղբավայր: Իր ֆեյսբուքյան էջում Հայկ Մարությանը խոստացավ, որ ամեն շաբաթ այցելելու է աղբավայր՝ ստուգելու, թե ինչպես են աշխատանքներն ընթանում: Նա տեղեկացրեց. «Աղբավայրի արդեն բավականին մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել ու չվնասվել»:

«Նա մարտական բարդ իրավիճակներում միշտ լուծումներ ուներ». Կոմանդոսը՝ «Միայնակ գայլի» մասին

Аравот 

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորությունը: Ներկա էին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ այլ զինվորականներ: Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով Արայիկ Խանդոյանը քաջ էր. «Նա մարտական բարդ իրավիճակներում միշտ լուծումներ ուներ: Այնպիսի լուծումներ, որ բոլորս միշտ համաձայնվում էինք նրա հետ: Արայիկի համար …



Քրեական գործ՝ Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման առիթով

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ 2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, …

Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ

Аравот 

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ։ Հոկտեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Լյուսեմբուրգում մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Վիրահայությունը պահանջում է հայկական վանքերի վերաշնորհը

Аравот 

«Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգությունը» անվամբ բողոքի ցույց։ Բողոքի ցույցի կազմակերպիչն էր Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմը։ Կիրակնօրյա պատարագից հետո հարյուրավոր, հազարավոր հավատացյալներ, փակելով Հավլաբարի հրապարակը, շարժվեցին դեպի հայկական Շամխորեցոց տաճարի ավերակները, որպեսզի արտահայտեն իրենց դժգոհությունը երկրի իշխանությունների քաղաքականության հանդեպ, որն արդեն 25 տարի ի վեր չի վերադարձնում …

Ատրճանակի սպառնալիքով դեղատնից հափշտակել է գումար. կասկածյալը բերման ենթարկվեց

Аравот 

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնեց, որ նույն օրը, ժամը 16.20-ին, անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով, դեղատնից հափշտակել է գումար: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը՝ 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյան, որն …

Կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը. «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամ

Аравот 

Հուսանք քաղաքապետի ոչ բոլոր կիրակիներն կսկսեն այսպես, բայց կարևորը՝ կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը։ Եվ հարգելիներ, վերջապես հասկացեք՝ իրավիճակ ա փոխվել և կարևորը՝դեպի լավ՝ մեր քաղաքի և բնակիչների համար։ Վիկտոր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամ

Պատահար Էջմիածին քաղաքում. կա տուժած

Аравот 

Հոկտեմբերի 14-ին, ժամը 12:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում` ռուսական դպրոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդը` Ա. Խ., 1984 թ.) և «Toyota» մակնիշերի (վարորդը` Գ. …

Այդտեղ վարչապետի վստահության հարց չկա. Լենա Նազարյանի անելիքն այլ է եղել. Էդմոն Մարուքյան

Аравот 

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց՝ ամեն դեպքում մեզ հետ կապված հասկացվածություն կա, քանի որ շատ օբյեկտիվ, մանրամասն ներկայացրել է թե′ ելույթով, թե′ ելույթից դուրս՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, և որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են հեղափոխության վերջնական հանգրվանին հասնելու և կայունություն ունենալու համար և ժողովրդավարական բարեփոխումներ սկսելու համար:

Կրակոցներ Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում. «նորատուսցի Արան» ձերբակալվել է

Аравот 

Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ …

Գյուղատնտեսական տոնավաճառ՝ Ստեփանակերտում

Аравот 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ակցիան» եղել է ինքնաբուխ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները. Red Eagles

Аравот 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ այսօր տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար չարաբաստիկ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Այսօր Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ, որի ընթացքում Red Eagles ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ …

Լիանա Գյուրջյանը Բուենոս Այրեսում ձախողեց հրում վարժությունը

Аравот 

Արգենտինայի մայրաքաղաքում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող +63 կգ ծանրորդ Լիանա Գյուրջյանը անհաջողության մատնվեց: Մեդալի հավակնող մարզուհին պոկում վարժությունում կատարեց երկու հաջող մոտեցում՝ ցույց տալով 92 կգ արդյունք: Դրանից հետո Լիանան հրում վարժությունում մեկնարկային քաշ պատվիրեց 116 կգ-ն, սակայն երեք փորձերում էլ անհաջողության մատնվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *