Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2018

Новости за 25.10.2018

«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Գորիսում. կասկածյալների մեջ են Գորիսի քաղաքապետը և նրա ազգականը. shamshyan.com

Аравот 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 18-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացվել են տեղեկություններ, որ այդ օրը Գորիսի քաղաքապետարանին հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ 9-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Լյովա Արզանյանի և Գորիս …

Վանեսյանը պնդում է՝ իրենց կանխավ որևէ օրակարգ չի տրվել, եղած օրակարգն էլ չի քննարկվել իրենց հետ. Yerkir.am

Аравот 

Հայաստանի անվանի բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով երեկ դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության և առողջապահության նախարարներին: Բժիշկներն իրենց անհանգստությունն են հայտնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին: Վանեսյանն, ի դեպ, միջոցառմանը ներկա է գտնվել շրջանավարտի …

Հայտնաբերվել է 750 գրամ կոկաին. 3 հոգի ձերբակալվել են (Տեսանյութ)

Аравот 

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ 44-ամյա Գարիկ Հարությունյանը զբաղվում է կոկաինի ձեռքբերմամբ և իրացմամբ։ Օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակում ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով, որ Հարությունյանը կոկաինն Իսպանիայից է ներկրում Հայաստան։ Այդ նպատակով էլ ստեղծել է հանցավոր խումբ՝ 23-ամյա …

«Ես զարմացած եմ էդ մարդու վրա, հենց մոտենում ենք, գոռում է՝ միլիցիա, միլիցիա»․ Գյումրու քաղաքապետը՝ Իտալիայի հյուպատոսի մասին

Аравот 

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե հարթվե՞ց Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հետ սկսված վիճաբանությունը, հյուպատոսը արդյոք վերակառուցե՞ց Ռուսթավելի ու Վարպետաց փողոցների խաչմերուկում իրեն պատկանող կերամիկայի արտադրամասին հարող մայթը, որը քանդել էր առանց քաղաքապետարանի հետ համաձայնության։ «Մոնտալտոն նույնպես քաղաքականացրել է հարցը, նա սպասում է, որ մենք բողոք ներկայացնենք իրավապահ մարմիններին, և ինքը սկսի …

Բոլթոնի ակնարկած «ներկայի հանգամանքները»

Аравот 

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարականի այցը տարածաշրջան՝ իր երկրի եւ բնականաբար Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների զարգացման էր միտում եւ այդ երկրներին ուղղակի կամ անուղղակի ուղերձներ էր փոխանցում։ Բոլթոնը հայկական գործընթացներն արգելակած հանգույցների լուծման բանալին բնութագրում էր հետեւյալ մտքերով. Քաղաքական հատուկ ընթերցումների պետք չկա ընկալելու համար ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի փոխանցած ուղերձների բովանդակությունը։ «ԱՄՆ-ի տեսանկյունից …

Բաղանիսի ու Կոթիի բնակիչների կողմից Պաշտպանին ներկայացված խնդիրների կապակցությամբ հատուկ քննարկում է անցկացվել պետական մարմինների հետ

Аравот 

Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցի ընթացքում Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն։ Դրա հիման վրա հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանի մասնակցությամբ քննարկմանը …



Հակոբ Մկրտչյանը երկրորդ չեմպիոնական տիտղոսը բերեց Հայաստանին

Аравот 

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն այսօր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: 23 տարեկանների խմբում 94 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկրորդ անգամ հնչեցրեց Հայաստանի օրհներգը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 160 կիլոգրամով բավարարվեց երրորդ տեղով, սակայն հավասարը չունեցավ հրումում՝ 208 կգ եւ երկամարտում՝ 368 կգ ու նվաճեց չեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ջոն Բոլթոնի հետ հանդիպումներում մեր կառավարությունը բարձրացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմանի հարաբերությունների հարցը». Հովհաննես Իգիթյան

Аравот 

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ պարզ է, որ Ադրբեջանի հետ օպերատիվ կապի միջոցով խաղաղություն պահել սահմանին կարող է չաշխատել, բայց միջազգային տեսանկյունից ՀՀ կողմից այդ քայլը դրական կընկալվի:

Եվս մեկ արծաթե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Аравот 

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հաշվարկում եւս մեկ արծաթ գրանցվեց: Մինչեւ 20 տարեկան 94 կգ քաշային տղաների պայքարում Սամվել Բաբակյանը երկամարտի 361 կգ արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Սամվելը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում (165 կգ), փոքր արծաթի (196կգ)՝ հրում վարժությունում: Այս խմբում հանդես էր  գալիս նաեւ Կարեն Ավագյանը, որը երրորդն էր …

«Կարեն Կարապետյանը ոնց որ թե այսօր նշանակվում է աշխարհի ամենակոռումպացված կազմակերպության նախագահներից մեկը». Հովհաննես Իգիթյան

Аравот 

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ ժողովուրդը գնում է ընտրելու պետության առաջին դեմքին՝ Նիկոլ Փաշինյանին, ոչ թե նրա խորհրդարանական թիմին:

Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄՀԵՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մհեր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Լուրջ առաջարկությո՞ւն, թե՞ դիվանագիտական խայծ». Ջոն Բոլթոնի այցի շուրջ

Аравот 

«Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը – Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ժամանակաշրջանում տաբեր դրսեւորումներ են ունեցել, բայց ՀՀ-ի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի համար թերեւս երբեւէ այնպիսի առաջնահերթություն չեն դիտարկվել, ինչպես հիմա: Համենայնդեպս, դա հավաստում է նաեւ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի բացառիկ …

Առանց գազի ու ջրի մնացած ավանի մասին

Аравот 

Զորիկ Բաբաջանյանը Լոռու մարզի  Բազում համայնքի Էներգետիկ ավանի բնակիչ է: Ասում է՝ համայնքում խնդիրները շատ են: Իսկ դրանց շարքը գլխավորում է ջրի ու գազի բացակայությունը: Նրա խոսքով՝ համայնքի մոտ 80 տոկոսը զրկված է մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորությունից. «Երկրաշարժից հետո, երբ որ ավանը հիմնվեց, ուներ ամեն հարմարություն: Այն ժամանակ կառուցվեցին ջրի բակեր, բայց այդ ամեն …

Դատավորը մերժել է Yerevan.today կայքի բողոքը՝ խուզարկության օրինականության մասին. դատավորին ինքնաբացարկ են ուզում հայտնել

Аравот 

«Դատավորը, մեզ համար անհասկանալիորեն եկավ այն եզրակացության, որ մեր բողոքը պիտի մերժվի, որոշում կայացրեց մերժելու մասին: Անցավ մյուս բողոքների քննարկմանը: Ես դատավորին ասացի՝ նկատի ունենալով, որ նույն փաստերի ու փաստական հանգամանքների վերաբերյալ են նաեւ մյուս բողոքները, հետեւաբար, դուք արդեն իսկ ունեք կանխակալ վերաբերմունք»: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Yerevan.today-ի խմբագրությունում ոստիկանության եւ քննչականի …

Վանեցյանն ասում է գաղտնալսողին գտել են, բայց Yerevan.today-ի համակարգիչները մինչեւ հիմա չեն վերադարձնել

Аравот 

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում վիճարկվում է Yerevan.today-ի խմբագրությունում ոստիկանության 6-րդ վարչության եւ քննչականի խուզարկության թույլտվության օրինականությունը: Կայքի փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչեւ հիմա կայքի խմբագրությունից առգրաված տեխնիկան չեն վերադարձրել: Լրագրողները հիշեցրին, որ հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի ղեկավարն ասել է, որ մոտ մեկ շաբաթից կավարտեն ու կվերադարձնեն, փաստաբանն ասաց, որ իրենց ավելի …

Հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա Լ.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա Լ.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ։ 2018 թվականի հոկտեմբերի 25-ի առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և դեպքի վայրի զննությամբ Դավթաշեն կամրջի տակ՝ Հրազդանի կիրճ կոչվող վայրում, հայտնաբերվել է …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *