Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2018

Новости за 17.10.2018

«Ուզում եք մարդավարի գնալ` պլանս քչացրեք». Վարորդների և ուղևորների միջև ծագած վեճերը առօրյա բնույթ են կրում

Аравот 

Մինչ մեր հասարակությունն ու լրատվամիջոցները քննարկում են Երևանի քաղաքապետի` Հայկ Մարությանի կողմից Երևան քաղաքի տրանսպորտի գնի վերաբերյալ բարձրաձայնած, այնուհետև պարզաբանած միտքը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտն օր օրի վեր է ածվում իսկական էքստրիմի: Քաղաքի փողոցները լի են թեքված դիրքով ընթացող ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, իսկ այդ թեքությունը ուղևորների մեծ թվից է, թե տրանսպորտի անսարքությունից կամ գուցե երկուսը միասին` …

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) պատրաստ է գաղափարական պայքարի

Аравот 

*ՀՀ վարչապետի հրաժարականով Հայաստանը թեւակոխում է նոր շրջան՝ այս հանգրվանում բոլորիս պարտականությունն է պաշտպանել մեր ժողովրդի ձեռք բերած ազատ կամարտահայտման իրավունքը եւ թույլ չտալ, որեւէ կերպ արտահայտվող ոտնձգություն նրա ազատ ընտրության իրավունքի նկատմամբ , *Սպասվող խորհրդարանական ընտրություններն առիթ պիտի հանդիսանան, որ Հայաստանում առաջին անգամ տեղի ունենա տարբեր գաղափարներ դավանող հոսանքների միջեւ գաղափարական, քաղաքակիրթ պայքար, *Անկախ …

«Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի». Զախարովան՝ Միլսի հայտարարությունների մասին

Аравот 

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին, որոնք նա արել էր հոկտեմբերի 9-ին հայ-ամերիկյան առևտրային պալատում ելույթի ժամանակ: «Այս ելույթը տարբերվում է այնպիսի յուրահատուկ պրիմիտիվ շիտակությամբ»,-ասել է Զախարովան: Զախարովայի խոսքով՝ Միլսը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը, ավելի ճիշտ՝ Երևանում …

Համաներումը կտարածվի նաեւ որոշ խավերի վրա

Аравот 

ՀՀ կառավարությունը կազմել է «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ քրեական գործերով համաներում շնորհելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ  հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում: Օրենքի նախագծով համաներման կիրառման շրջանակները շատ ընդգրկուն են: Պատժից ազատել առաջարկվում է նաեւ որոշ խավերի՝ հանցագործություն կատարած եւ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, ինչպես օրինակ, …

Պոլսահայ ռոք երգիչը հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած թուրքին. Ermenihaber

Аравот 

Թուրքիայի քաղաքացի,  պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում  հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։ Ջեփքինը Twitter-ում գրառում է արել, որ Թուրքիայի Մուղլա նահանգում ընթացող  օդային մարզաձևերի փառատոնի երկրորդ օրը պարաշյուտից թռիչք է իրականացրել։ Ջեփքինի գրառմամբ կիսվել է Դուրսուն Չավուշ անունով մի թուրք օգտատեր և կից թողել է իր մեկնաբանությունը, որում Ջեփքինի հասցեին …

Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին. «Ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է»

Аравот 

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է. «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը …



Շանթ Հարությունյանին եւ ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին համաներում կշնորհվի

Аравот 

ՀՀ կառավարությունը կազմել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ  հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում: Օրենքի նախագիծը բաղկացած է երեք գլխից. գլուխ 1. Ընդհանուր դրույթներ, օրենքի կիրառման շրջանակները, գլուխ 2.  համաներման կիրառման շրջանակները, գլուխ 3. եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ: Երկրորդ գլխում …

«Հիմա երկու կողմերի միջև կա լավագույն փոխըմբռնում». ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանի դժգոհության և սպասելիքների առիթով

Аравот 

Պյոտր Սվիտալսկիի կարծիքով՝ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը հասկանում է տրամաբանությունը, թե ինչպես է աշխատում Եվրոպական Միությունը:

Համաներում շնորհելու մասին օրենքի նախագծով սահմանել են օրենքի կարգավորման առարկան եւ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները

Аравот 

ՀՀ կառավարությունը կազմել է «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ քրեական գործերով համաներում շնորհելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ  հոկտեմբերի 22-ին կայանալիք արտահերթ նիստում: Օրենքի նախագծի առաջին գլխում «Ընդհանուր դրույթներ» խորագրի ներքո սահմանված է օրենքի կարգավորման առարկան, որտեղ նշված է. «1. Սույն օրենքը կարգավորվում է 2018 թվականի (մինչեւ Ա. Հ.) սեպտեմբերի …

Վահագն Հայրապետյան. «Փոքր ժամանակ բոլորս էլ լկստվել ենք մեր գաղափարների շուրջ»

Аравот 

Հոկտեմբերի 17-ին յուրահատուկ համերգով նշվեց Սիրահարների այգու վերաբացման տասնամյակը: Տոնական համերգին մասնակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը: Կատարվող ստեղծագործությունները գործիքավորել էին Վահանգն Հայրապետյանը եւ Արման Պեշտմալջյանը: Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված ջազային երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը նշեց, որ որոշ ստեղծագործությունների գործիքավորումն ինքն է արել, որոշները փոխանցել է կրտսեր գործընկերոջը՝ …

Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

Аравот 

Քիչ առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների (Տես լուսանկարում)։ Պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է, աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։ Հիշյալ հաստատությունից անմիջապես զանգահարել են …

Ամերիկաբնակ հայերից մեկը հենց հիմա պատրաստ է 4 բնակարան նվիրել Գյումրու թատրոնի անօթևան դերասաններին

Аравот 

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայերից մեկը, որի անուն-ազգանունը դեռ չեն հրապարակում, պատրաստակամություն է հայտնել լուծել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անօթևան դերասանների բնակարանային խնդիրը։ Այս պահին Գյումրու դրամատիկականի տնօրինությունը փնտրում է համապատասխան միջազգային ֆոնդ, որի միջոցով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցը կկարողանա փոխանցել գումարը։ Այդ նույն անձը պատրաստվում է նաև մեծ ներդրում կատարել Գյումրիում․ մշակութային …

Հայկ Մարությանը Փարիզում ներկա է գտնվել «Թումո» կենտրոնի բացմանը

Аравот 

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Ներկաներին ուղղված ելույթի իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով երկու մայրաքաղաքների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, նշել է, որ …

Պայթյուն և կրակահերթ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում. կա 19 զոհ և 50-ից ավել տուժած

Аравот 

Հոկտեմբերի 17-ին, կեսօրին մոտ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ: Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են: ԱԻՆ

Միջնորդություն է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ

Аравот 

Aravot.am-ի տեղեկություններով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում …

Ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հոկտեմբերի 18-ին

Аравот 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 18-ին ժամը 10։00-20:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 6, 8, 10, 42, 44 համարների, Շերամի փողոցի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, …

Սուրեն Պապիկյանն Արագածոտնի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանին

Аравот 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանին։ Հանդիպման մեկնարկին Սուրեն Պապիկյանը ողջունել է ներկաներին և , շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,  ընդգծել, որ Դավիթ Գևորգյանը թավշյա հեղափոխության ակունքներում կանգնած գործիչներից է, ով... Читать дальше...

Ո՞ր ուժին եւ անհատին է նախապատվությունը տալու Բակո Սահակյանը 2020-ին. սա է ներքաղաքական գլխավոր ինտրիգը. Վահրամ Աթանեսյան

Аравот 

2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մրցապայքարն հիմնականում ծավալվելու է ՀՅԴ տեղական կառույցի, Արցախի ժողովրդավարական եւ Շարժում 88 կուսակցությունների միջեւ, որոնք վիճարկելու են երկրորդ տեղը: Ֆավորիտը լինելու է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: -Պարոն Աթանեսյան, նախորդող մի քանի ամիսների ընթացքում Արցախում ստեղծվել են տարբեր նախաձեռնող …

Պլանային ջրանջատում Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում հոկտեմբերի 18-ին

Аравот 

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աջափնյակ  վարչական շրջանում՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Արևմտյան օղակաձև հատվածում ջրագծի շրջանցման պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Սիլիկյան թաղամասի 1, 2, 3 փողոցների, Լուկաշին թաղ. Լուկաշին ու թիվ 1, 2, 3 փողոցների, Գ. Զոհրապ, Չուխաջյան փողոցների, Հասրաթյան փողոցի 25/2, 25/4, 25/6 շենքերի ջրամատակարարումը: …

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում զոհված Գևորգի հարազատների բացահայտումները (Տեսանյութ)

Аравот 

Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված գյումրեցի ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանի քեռին՝ Արմեն Բեգլարյանն ու ընկերները՝ Սամվել Խաժակյանն ու Արամ Հովհաննիսյանը։ Արմեն Բեգլարյանն ասաց․ «Եթե իրենք հայտարարում են, որ Գևորգն ինքնասպան է եղել, եթե իրենք կարողանում են այդպիսի բան հայտարարել, ուրեմն պաշտպանության նախարարը պետք է պիստալետը …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *