Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2018

Новости за 22.10.2018

Արա Սադոյանը հեռանում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

Аравот 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ, Ստեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե ՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի …

Լճաշենի մշակույթի տունն արդեն կրում է հանրահայտ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը

Аравот 

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մշակույթի տունն այսուհետ կրելու է հայ անվանի երգիչ, ծնունդով լճաշենցի Րաֆֆի Հովհաննիսյանի անունը: Ինչպես տեղեկացրին Լճաշենի համայնքապետարանի աշխատակազմից, գյուղի մշակույթի տունը Րաֆֆի Հովհաննիսյանի անունով կոչվել է համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ: Մշակույթի տան անվանակոչության արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ ԱՄՆ-ում բնակվող երգիչ …

«Քաղաքական թեժ գործընթացների փուլում ընտանեկան խնամքից դուրս մնացած երեխաների մասին հոգ տանելը կարևոր է». «Երևան» քառյակ

Аравот 

Քաղաքական թեժ իրադարձությունների շրջանում առավել կարևոր է լինել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կողքին։ Այս ուղերձով հոկտեմբերի 21-ին՝ «Երևան» քառյակը մայրաքաղաքի օրը փորձեց նշանավորել բարեգործական համերգով։ «ARTCONCEPT» ընկերության կազմակերպած համերգը տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։ Ամբողջ հասույթը կտրամադրվի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: 108 երեխայի խնամքն ապահովող այս կառույցն արդեն 5 տարի աշխատում է բացառապես հաշմանդամություն ունեցող …

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը արծաթ նվաճեց Եվրոպայի U20 առաջնությունում

Аравот 

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի U20 եւ U23 առաջնությունում հայաստանցի 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը կրտսեր տարիքային խմբում արծաթե մեդալ նվաճեց: Արմենը երկամարտում ցույց տվեց 301 կգ արդյունք եւ բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան: Նա մեկական բրոնզ նվաճեց նաեւ պոկում (136 կգ) եւ հրում  (165 կգ) վարժություններում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ցավում եմ, որ որոշ ուժեր գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց անիմաստ տվայտանքի գերին. Արարատ Միրզոյան

Аравот 

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։ Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ …



Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ՊԵԿ 3 պաշտոնյա

Аравот 

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով վարչություն հրավիրված մի ՍՊ ընկերության փաստացի տնօրենը հաղորդում է տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկ, 2018 …

Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Պասկալ Դոլլի գլխավորությամբ

Аравот 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Պասկալ Դոլլի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Ողջունելով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի եւ ԱՀ Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների եւ միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է …

Արմեն Փամբուխչյանն ու «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները քննարկում են անցկացրել

Аравот 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 22-ին ընդունեց «Ղեկը աջ» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների, որոնք բողոքում են աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներկրման արգելքի դեմ։ Նրանց պնդմամբ՝ ներկրողների մեծամասնությունը տեղյակ չի եղել ԱԺ քննարկման արդյունքում օրենքում կատարված այն փոփոխությանը, ըստ որի՝ արգելքը գործում է անժամկետ։ Արդյունքում այնպիսի իրավիճակ է …

Վանաձորի «էժան» ու անորակ ասֆալտի մասին

Аравот 

Վանաձորի ասֆալտապատման աշխատանքներից ու դրանց որակից վանաձորցիներն ամեն օր են բողոքում: Փողոցների անմխիթար վիճակը վարորդների համար դարձել է գլխացավանք: Մարզկենտրոնի մի քանի փողոցներում իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ: Սակայն, նոր վերանորոգված փողոցը մի քանի օր հետո կրկին մնում է առանց ասֆալտի, վերածվելով փոսերի: Իրավիճակն անհանգստացնում է նաեւ պատկան մարմիններին: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, …

Բացահայտվել է ընդհանուր 21.567.472 դրամի յուրացման դեպք (Տեսանյութ)

Аравот 

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը՝ բաժնի 6 աշխատակիցների և իրեն, առանց իրավական հիմքի, վճարել է ընդհանուր 21.567.472 դրամ։ Ծառայողական քննությամբ …

Մարզիկ զինծառայողը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը

Аравот 

Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին: Մարզիկ զինծառայողը աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը նվաճել է 90+ քաշային կարգում: Աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է: Մարզիկ զինծառայողը հաղթանակ նվաճել էր նաև Եվրոպայի …

Սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է. Նիկոլ Փաշինյան

Аравот 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է»։ Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանում հիվանդների թիվը շուրջ 2 հազար է. Հեպատիտ Ց-ի բուժման նոր քայլեր ու դեղերի ապահովման հարցեր են քննարկվել

Аравот 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Gilead Science դեղագործական ընկերության հանրային առողջության եւ բժշկական հարցերով տնօրեն Այսան Մուրթեզօղլուին եւ Աֆրիկայի ու Կուբայի կառավարությունների հետ կապերի հարցերով գլխավոր տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին: Կողմերը քննարկել են դեղագործական հանրահայտ այս ընկերության կողմից արտադրվող` հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ձեռքբերման պայմաններն ու հնարավորությունները: Նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդգծել է առողջապահական …

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնիրավչության դեպքի առթիվ

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առերևույթ կատարված ինքնիրավչության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. օգոստոսի 7-ին Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու …

Նոր «Ընտրական օրենսգիրքը» չընդունվեց

Аравот 

Այդ պահին պետք է կազմակերպվեր քվեարկություն, իսկ դահլիճում բավարար թվով պատգամավորներ չկային, Զեյնալյանը խնդրեց 30 րոպե սպասել, իսկ ավելի ուշ Լենա Նազարյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց, որ պատգամավորները գան: Սակայն անգամ 20 րոպե հետո «Ընտրական օրենսգրքի» նախագիծը չընդունվեց:

Մենք պետք է միասնաբար պայքարենք ֆաշիզմի, ռասիզմի, ռազմական հռետորաբանության եւ այլատյացության ցանկացած դրսեւորման դեմ. ԱԺ փոխնախագահ

Аравот 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 22-ին Մոսկվայի պետական պատմության թանգարանում հանդիպել է Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դարավոր դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են երկու բարեկամ ժողովուրդների պատմությանը նվիրված համաժողովների անցկացումը եւ այդ համատեքստում …

«Դուք էս ԱԺ-ում չէի՞ք, երբ այդ օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափերով, ստեղ չէի՞ք, էս դահլիճում չէի՞ք». Ալեն Սիմոնյանը՝ Ռուստամյանին

Аравот 

Արձագանքելով օրենսգիրքը հապճեպ ընդունելու մասին քննադատություններին՝ Ալեն Սիմոնյան ասաց. «Էն, որ 6:30 այստեղ ձեռքով քվեարկելով, լրագրողների համար ձայնն անջատելով շատ արագ օրենք էր բերվել, որպեսզի շատ արագ մարդկանց կանգնեցնեն, դա հապճեպ չէ՞ր, դա՛ էր հապճեպը:

Լենա Նազարյանի պատասխանը՝ Աշոտյանին

Аравот 

Լենա Նազարյանն իր ելույթում հակադարձեց Արմեն Աշոտյանին՝ ասելով. «Քաղաքական շահ ունեն: ՀՀԿ-ն ցանկանում է ներկայացնել, որ պրոցեսը ժողովրդավարական չէ, ներառական չէ, հապշտապ է եւ շարունակելու է դա անել: Բայց այդպես չէ»:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատեց արտահերթ ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների հանձնառությունը

Аравот 

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։ Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Ռուդոլֆ Միխալկային այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրեց Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր օրակարգն ու նախատեսվող քայլերը: Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանում... Читать дальше...

«Եթե կարծում եք, թե կոնսենսուս կա առանց ՀՀԿ-ի, էլ խի՞ եք մեզ համոզում». Արմեն Աշոտյան

Аравот 

Ըստ Աշոտյանի, եթե այսկերպ ԸՕ-ն անցկացնի կառավարությունը, մեր երկրի վրա կախելու է դամոկլյան սուր, որովհետեւ եթե այսօր ներում են դա, որովհետեւը կա էյֆորիա, թե ժողովրդավար ենք, պուպուշ ենք եւ այլն. «բայց վաղը, մյուս օրը, երբ որ Սիրիա զորախումբ ուղարկենք, այդ ժամանակ մենք պատասխան ենք տալու բոլորով միասին՝ անկախ նրանից ես խորհրդարանում կլինե՞մ, թե՞ չէ»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *