Добавить новость
smi24.net
Аравот
Октябрь
2018

Новости за 04.10.2018

«Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն». Արփինե Հովհաննիսյան

Аравот 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի գործընկերներ, Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ եւ իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։ Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետեւողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող …

Ովքեր են նոր նշանակված նախարարները, ինչով են հայտնի եւ ինչ ունեցվածք ունեն

Аравот 

Հակոբ Արշակյանը ժամանակին ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ «Դեմ եմ» շարժման ակցիաներից մեկից հետո՝ 2014-ին, ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել բաժին ու վարչական տուգանք կիրառել: Հետո ԴԱՀԿ-ն վարչական տույժի համար կալանքի տակ էր առել այն ժամանակ դեռ պաշտոն չզբաղեցնող ակտիվիստի ունեցվածքը՝ բանկային հաշիվները, տունը, մեքենան:

«Վստրեչի ապեր» անունով Արամ Վարդանյանը էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան

Аравот 

Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, …

Ինչո՞ւ հոգեկան խանգարումը բացառող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը չի տարածվում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Аравот 

Սոցիալական ցանցում այսօր արված իմ մի գրառումը բավական մեկնաբանությունների տեղիք տվեց: Ցանկություն էի հայտնել, որ «Կուսակցությունների մասին» գործող օրենքում, ինչպես եւ «Ընտրական օրենսգրքում» սահմանվի մի կետ, որով հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ չառաջադրվեն եւ կամ չզբաղվեն կուսակցական քաղաքական գործունեությամբ, հնարավոր պաշտոնների անցնելուց հետո խնդիրներ չառաջացնելու համար: Որոշ  պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն …

ԵՄ-ը Ռուսաստանին մեղադրում է խոշոր կիբերհարձակման մեջ

Аравот 

Ապրիլին Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության (ՔԶԿԿ)՝ Հաագայի գրասենյակները կիբերհարձակման են ենթարկվել Ռուսաստանի ռազմական հետախուզական ծառայության կողմից: Այդ գործողությունն ընդհատվել է Նիդերլանդների և Միացյալ Թագավորության հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մասին ասվում է ԵՄ առաջնորդներ Դոնալդ Տուսկի, Ժան-Կլոդ Յունկերի և Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարության մեջ: «Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության ամբողջականությունը... Читать дальше...

Շախմատի ՀՕ: Հայաստան-Ադրբեջան՝ 2:2

Аравот 

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Դիմակայություն ավարտվեց 2:2 հաշվով: Ոչ ոքի ավարտվեցին բոլոր պարտիաները: Ըստ խաղատախտակների հաջորդականության  մեր ընտրանուց այսօր խաղում էին Էլինա Դանիելյանը, լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Կուրսովան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարվեց

Аравот 

«Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին», այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Անհիմն և անարդարացի են ինչպես ՀՀ գլխավոր դատախազության, այնպես էլ անձամբ ՀՀ գլխավոր դատախազի հասցեին Ռ. Ադանալյանի կողմից պարբերաբար հնչող մեղադրանքները

Аравот 

Պարզաբանում Ռուզաննա Ադանալյանի հայտարարությունների վերաբերյալ  Ռուզաննա Ադանալյանի՝ այսօր ՀՀ Կառավարության շենքի մուտքի դիմաց արած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հանրությանը իրազեկել հետևյալի մասին: Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունից ընդհուպ էթիկայի սահմաններն անցնող ձևակերպումներով արտահայտվող դժգոհություններին՝ իր որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների, իրականացված քննության վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանին բազմիցս տրվել են պարզաբանումներ: Բավական է միայն նշել... Читать дальше...

Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ... Читать дальше...

Վաղը ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը

Аравот 

Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը: Խնդրում ենք Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ …

Ռուզաննա Հակոբյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, Ադրինե Ղուկասյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱԴՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ …

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին

Аравот 

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի հետ: Ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները: Առանձնազրույցների ընթացքում Արմեն Բիլյանն ու Պավել Մանուկյանը նշել են, որ որևէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմից և իրենց հացադուլն ուղղված է իրենց …

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեսանկարահանել և փորձել է առանձնապես խոշոր չափերի գումար շորթել

Аравот 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքում բնակվող երիտասարդ անձն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` շորթումը կատարող անձը, տևական ժամանակ կապի մեջ գտնվելով տուժողի հետ, վերջինիս իմացությամբ տեսանկարահանել է իրենց շփումների առանձին դրվագներ, որից հետո կապ …

Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան ևս մեկ առաջարկից. «ՍիվիլՆեթ»

Аравот 

Սերժ Սարգսյանի գրասենյանը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատեց ՍիվիլՆեթի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։ Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը առանձնատների …

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելու առաջարկը. 1in.am

Аравот 

1in.am. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը կնշանակվի նույն գերատեսչության նախարար: Այս տեղեկությունը հաստատեց Հակոբ Արշակյանը: «Այո, եղել է նման առաջարկ: Այն ընդունել եմ, բայց հրամանի մասին տեղյակ չեմ դեռ»,- ասաց Արշակյանը: Կենսագրական տվյալներ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1985թ. ապրիլի 16, ք. Երևան Կրթություն 2005 – 2009 թթ. – Հայաստանի …

Կարեն Խաչանովը պարտվեց Խուան Մարտին Դել Պոտրոյին

Аравот 

Պեկինում ընթացող թենիսի ATP մրցաշարում Ռուսաստանցի հայ թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին տուրում ամերիկացի Սեմ Կուերիին երկու սեթում միեւնույն 6:4, 6:4 հաշվով պարտության մատնելուց հետո երկրորդ տուրում ուժերը չափեց աշխարհի լավագույն թենիսիստներից մեկի՝ արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ: Կորտում ծավալվեց համառ պայքար՝ 4:6, 6:7 (6:7), սակայն Խաչանովը չկարողացավ հաղթահարել արգենտինացու արգելքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման համար

Аравот 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային համաժողովին Հոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում Կիևում մասնակցում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից կազմակերպված «Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման, նրանց ընտանիքների անդամներին աջակցության տրամադրման հարցերով» միջազգային համաժողովին: Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների պետական կառավարման,... Читать дальше...

Մոսկվան աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորման դրական միտումներին. Զախարովա

Аравот 

Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական միտումներին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ողջունում ենք բոլոր դրական միտումները, որոնք նկատվել են: Կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, վերջին շրջանում հաճախակի է դարձել: Մեր կողմից մենք այդ դրական միտումներին կտրամադրենք …

Դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի որդու հայցադիմումն ընդդեմ Արթուր Վանեցյանի. Փաստինֆո

Аравот 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Պարզվում է՝ հայցադիմումում եղել են բացթողումներ։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը 20.09.2018 հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը …

ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ

Аравот 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՌԴ Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնի աշխատակիցներին, մասնավորապես, Մոսկվայի պետական համալսարանի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող բ.գ.թ. Լարիսա Սամոխոդսկայային, ՄՊՀ-ի ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, սրտաբան, գիտաշխատող Անդրեյ Պիրոգովին, ՄՊՀ-ի բժիշկ ներզատաբան, գիտաշխատող Անաստասիա Ֆաբրիչնայային, ՄՊՀ-ի բժշկական գիտաուսումնական կենտրոնի տնօրենի տեղակալ, հեռուստաբժշկության կենտրոնի վարիչ Արտաշես Արմաղանովին: Հանդիպման ընթացքում... Читать дальше...

Ասիլվա. «Երկու երկիր ունեմ` Հայաստանն ու Ֆրանսիան»

Аравот 

Գ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տարածքում բացվել է Ֆրանսիայում բնակվող հայ ճանաչված նկարչուհի Ասիլվայի ցուցահանդեսը, որը Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի ծրագրերի շրջանակներում է։ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ նկարչուհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրն է, առաջին քրիստոնյա կինը, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի ՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի …

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը

Аравот 

Հայաստանի բանկերի միության (Միություն)  նոր նախագահ է ընտրվել  «Ամերիաբանկ» ՓԲԸ  Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Հակոբ Անդրեասյանին՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.-ին: Հայաստանի բանկերի միության նախագահը ընտրվել է Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝  կանոնադրության համաձայն: Միության նորընտիր նախագահը ստանձնել է իր պարտականությունները սույն թվականի հոկտեմբերի …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *