Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Декабрь
2018

Новости за 03.12.2018

Ուրախ եմ, որ քաղաքական թատերաբեմը փողոցից տեղափոխվում է քվեատուփեր. ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար

Аравот 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մոտ 40 անդամներ 19 երկրներից այս շաբաթ կժամանեն Երևան՝ դիտորդական առաքելություն անցկացնելու դեկտեմբերի 9-ին սպասվող Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առավելության հատուկ համակարգող Պետեր Օսուսկին նշել է, որ իրենց նպատակն է խորը գնահատական տալ՝ արդյոք ընտրություններն անցկացվում են համաձայն Հայաստանի ժողովրդավարական հանձնառությունների: «Այս տարի ավելի վաղ տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները …

Ի՞նչ շանս ունի Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանի դեմ դատը շահելու. Փաստաբան Վահե Գրիգորյանի գնահատականը

Аравот 

Վահե Գրիգորյանն ասաց. «Առհասարակ քաղաքական խոսքը ամենապաշտպանված խոսքն է, քաղաքական գործիչները պետք է կարողանան իրենց ուղղված քննադատությամբ, իրենց ուղղված նույնիսկ վիրավորական ամենացնցող խոսքին փորձել համարժեք պատասխան տալ նույն հարթության մեջ»:

ՀՀԿ–ն ու Նիկոլ Փաշինյանը սև սպիտակի խաղն էին խաղում. Արտակ Կիրակոսյան

Аравот 

«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանն արձագանքեց՝ չի կարծում, որ կհասցնեն ծրագրերի մասին խոսել, քանի որ հիմա էլ նոր բացահայտումներ են եղել և այդ ֆոնի վրա նոր ալիք է բարձրացրել:

Գագիկ Ծառուկյան. «Մենք նախանձ ազգ ենք, դա սովորական ժողովրդին չի վերաբերվում»

Аравот 

«Բոլորս գիտենք, որ Լոռին եղել է արդյունաբերական քաղաք, եւ բնակչության 70 տոկոսը այդ աշխատանքով է զբաղվել: Այսօր Լոռիին նայում ես, ոնց որ 1947 թվականը լինի: Բոլոր գործարաններն ավիրված ու քանդված են, աշխատանք չկա»,- այսօր քարոզարշավի շրջանակներում լոռեցիների հետ հանդիպման ժամանակ խոսքն այսպես սկսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Խոսելով երկրում զբոսաշրջությունը զարգացնելու մասին, Ծառուկյանն …



«Վերջին 3-4 ամսվա ընթացքում ձեռքբերումները ես նույնիսկ չեմ համեմատի անցած 10,5 տարիների հետ». Վահե Գրիգորյանը՝ Մարտի 1-ի գործից

Аравот 

Վահե Գրիգորյանը Արամ Հարությունյանի հետ կապված օրինակը բերեց՝ ասելով. «գլխավոր դատախազությունը բացահայտել է խոշոր կոռուպցիոն գործարք, համենայնդեպս, քրեական հետապնդում է ներկայիս բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ եւ ես կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է:

Հորթերի անավարտ գողություն Անիում․ անասուններին տեղափոխող մեքենան փչացել էր, գողությունը բացահայտվել

Аравот 

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեխնիկական միջոցների կիրառմամբ կոտրելով անասնագոմի փականը՝ գողացել են Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչներից մեկի 5 հորթերը՝ նրան պատճառելով մոտ 600 հազար դրամի վնաս։ Բնակիչը դիմել էր տեղի ոստիկանություն՝ հայտնելով, որ դեկտեմբերի 2-ին ժամը 08.00-ի սահմաններում  հորթերից մեկին հայտնաբերել է անասնագոմից մոտ 50 մետր հեռավորության վրա։ Բնակչի բողոքին արձագանքած օպերատիվ խումբը …

Արսեն Ջուլֆալակյան. «Գագիկ Ծառուկյանի խնդրանքով հինգ տարի առաջ ավագանու ընտրություններին մասնակցեցի «Բարգավաճ Հայաստանից»

Аравот 

Այսօրվա ասուլիսում «Իմ քայլը» դաշինքից ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու Արսեն Ջուլֆալակյանին հարց ուղղվեց, թե հինգ տարի առաջ Երեւանի ավագանու ընտրություններին ինքը մասնակցում էր «Բարգավաճ Հայաստանից, հետեւաբար ի՞նչն է պատճառը, որ հիմա «Իմ քայլի» թեկնածու է: Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Հասարակության մեջ կարծիք կա, թե եթե մարզիկ ես, պետք է լինես «Բարգավաճ Հայաստանի» հետ: Դա այդպես …

Ոստիկանությունը տեղյակ է, թե ովքեր կարող են ընտրակաշառք բաժանել. Վալերիյ Օսիպյանը Վանաձորում էր

Аравот 

Այսօր Վանաձորում էր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Կառույցի ղեկավարի հետ հանդիպում էր նախատեսված ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ ոստիկանության համակարգի աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակն էր կանխել նախընտրական եւ հետընտրական շրջանում հնարավոր խախտումներն ու հանցագործությունները: Հանդիպումների ավարտից հետո Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում նախ տեղեկացրեց, որ աշխատակիցներին եւս մեկ անգամ հորդորել է չխոչընդոտել եւ անտեղի …

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է զոհված սպայի իրավահաջորդներին

Аравот 

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է 2017 թվականի օգոստոսի 20-ին մահացած ՀՀ ՊՆ N զորամասի նախկին կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ծնողներին և փաստաբանին: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ա.Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները: Տուժողի իրավահաջորդները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները՝ քրեական …

Օսիպյանը Լոռու ոստիկաններին խիստ հրահանգել է ուշադրության կենտրոնում պահել մարզի քրեական հեղինակություններին

Аравот 

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետը աշխատանքային այցով Լոռիում էր։ Վալերիյ Օսիպյանը Վանաձորում հանդիպում ունեցավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները մանրամասն ներկայացնելուց հետո հույս հայտնեց... Читать дальше...

«Այն կուսակցությունները, որոնք չեն կարող 0,1 տոկոս անգամ հաղթահարել, թրոլինգով են զբաղված». ՄԵՆՔ-ի թեկնածու

Аравот 

ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Հռիփսիմե Առաքելյանը ահազանգեց՝ իրենց կուսակցության պաստառները Նոր Նորքի 9-րդ զանգվածում ամբողջությամբ պատռված են եղել եւ փակցված եղել այլ պաստառներ:

ՌԴ դեսպանատուն. ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում

Аравот 

Դեսպանատան մամլո ծառայության մեկնաբանությունը Ուշադրություն դարձրեցինք ք. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ, հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին: Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ “ճչացող” վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ: Նման... Читать дальше...

«Այբ»-ի նորարարական փորձը կկիրառվի Մոսկվայում

Аравот 

«Այբ» կրթական հիմնադրամի և Մոսկվայի նորարարությունների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են համագործակցել կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման ու ժամանակակից քաղաքների զարգացմանն անհրաժեշտ նոր տեխնոլոգիական լուծումների համատեղ մշակման, երիտասարդ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ՝ կիրառելով «Այբ»-ի փորձառությունը նորարար տեխնոլոգիաների ոլորտում։ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն իր խոսքում նշել է... Читать дальше...

Արսեն Ջուլֆալակյան. «Իմ պատկերացրած Հայաստանը կերտելու մաքուր ու բարի ցանկություն «Իմ քայլը» դաշինքն ունի»

Аравот 

«Ինչու եմ քաղաքականություն մտնում «Իմ քայլը» դաշինքի հետ: Նախկինում էլ առաջարկներ եղել են, թե ԱԺ, թե այլ ընտրություններում ներգրավվելու համար: ԱԺ մասով այնքան էլ հետաքրքրվածություն չեմ ունեցել ու չէի էլ պատկերացնում, թե երբեւէ իմ թեկնածությունը կդնեմ: Նախկին ազգային ժողովը կոնկրետ ինձ այնքան էլ հետաքրքիր չէր թեկուզ միայն օրենսդիր գործունեությամբ զբաղվելու համար եւ չէի ուզում ինձ …

ՀՀ ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

Аравот 

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ խորհրդի նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով:   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Փարիզում պարզում են, թե ինչից են սատկել «ՀիմնաՏավուշի» 19 կովերը

Аравот 

Լուսաձոր գյուղից տեղեկացանք, որ այս տարվա սեպտեմբերին սատկել են «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձոր գյուղում գտնվող անասնապահական ֆերմայի 19 կով: Զանգահարեցինք «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի փոխտնօրեն Տիգրան Տոնոյանին, որը չժխտելով կովերի անկումը, ասաց, որ նմուշներ են ուղարկվել Փարիզ, որպեսզի հետազոտությամբ պարզվի կովերի սատկելու պատճառը: Նրան հարցրինք՝ ճի՞շտ է, որ Լուսաձորի ֆերմայի կովերը թերսնված, հյուծված վիճակում են, նա ասաց՝ ոչ: …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *