«Արմնյուզ»-ի տնօրեն. «Ա1+»-ի նախագահի կողմից նման շեշտադրումներով հանդես գալու որևէ դրդապատճառ չպետք է լիներ
Այո, ցավոք սրտի, ելնելով 2019 թվականի «Արմնյուզ» հեռուստաընկերության եկամտային կանխատեսումներից, ստիպված ենք ժամանակավորապես դադարեցնել մեր համագործակցությունը «Ա1+» հեռուստաընկերության հետ: Այս պահին մեր եկամուտները թույլ չեն տալիս հեռուստատեսային կոնտենտ պատվիրելու այլ ընկերությունների: