Добавить новость
smi24.net
Аравот
Декабрь
2018

Новости за 23.12.2018

Խոշոր վթար՝ Երևանում. ավտոմեքենան բախվել է ծաղկի կրպակին, կան տուժածներ

Аравот 

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծաղկի կրպակին, կան տուժածներ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ն., 1983 …

Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից. Արամ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Аравот 

Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կար մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։ Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում ինչու չես անդրադարձել թե…. 1) ԼՂ հիմնահարցի որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված …

Հայաստանի ուժեղագույն շախմատիստները մասնակցելու են արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Аравот 

Դեկտեմբերի 25-ից 31-ը թագավոր Սալմանի հովանու ներքո Սանկտ-Պետերբուրգում կանցկացվի արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու են մոլորակի բոլոր ուժեղագույն շախմատիստները: Հայաստանը տղամարդկանց պայքարում ներկայացնելու են Լեւո Արոնյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը եւ Վահե Դանիելյանը: Կանանց պայքարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա …

Գործող օրենսդրության պատճառով խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ նրա ճյուղերի հավասարակշռությունը  

Аравот 

Ապրիլյան թավշյա հեղափոխությունը փոխեց իշխանավորներին, սակայն մնացին այն նույն համակարգերը, որոնք հարմարեցված և ծառայում էին նախկին իշխանությունների նպատակների իրականացմանը: Սկսենք չափազանց կարևոր, թարմ, վերջին ժամանակների ամենակարևոր իրադարձությունից՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից: Գործող ընտրական օրենսգիրքը բազմապիսի անհամապատասխանություններ ուներ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժի քաղաքական մոտեցումների և սկզբունքների հետ, որոնք ցավոք ոչ մի կերպ չհաջողվեց հաղթահարել. մասնավորապես... Читать дальше...

Մահացել է ռեժիսոր, թատերագետ Հովհաննես Փիլիկյանը

Аравот 

Սույն թվի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում, իր մահկանացուն կնքեց՝ Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի անխոնջ աջակից, բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը: Հովհաննես Փիլիկյանը թեև ապրեց գիտությամբ ու արվեստով, բայց նաև իր ներդրումը ունեցավ ազգային կյանքում՝ մանավանդ աջակցելով Սփյուռքում ծավալվող և այնուհետ Արցախում շարունակվող Հայ նորագույն ազատագրական պայքարին: Պրոֆեսոր Փիլիկյանը հատկապես մեծ դերակատարություն ունեցավ …

Մարիամ Դաշտոյան. «Կտավներս կխոսեն ձեզ հետ»

Аравот 

Օրերս Canvas art Cafe –ում տեղի ունեցավ նկարչուհի Մարիամ Դաշտոյանի անհատական «Ես» ցուցահանդեսը: Այդ օրը լրացավ նկարչուհու ծննդյան 22- ամյակը: Ցուցահանդեսը բազմամարդ էր: «Մարիամը խենթ է ու իր նկարներն էլ են այդպիսին: Հիանում եմ իր տաղանդով և համոզված եմ, որ սա դեռ սկիզբն է»,- այցելուներից ասաց Քնարիկ Կիրակոսյանը: Մարիամ Դաշտոյանը նշեց, որ ժամանակն է կտրվել …

«Ապահով չէ չաթով անձնական տվյալներ, բանկային հաշիվներ ուղարկելը». փորձագետ

Аравот 

Ֆեյսբուքյան հավելվածները կարողանում են մարդու մասին գրեթե ամեն ինչ կորզել: Չաթերը ավտոմատ կերպով կարդալ, հարկ եղած դեպքում տարածելն անհնարին չէ: Ֆեյսբուքը փորձում է իր չաթերը վերահսկելով ավելի կանխատեսելի դարձնել հարթակը: Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ ֆեյսբուքը տվյալները կարող է վաճառել երրորդ կողմի: Հիմնականում արվում են առանց նշելու օգտատիրոջ անունը և այլ մանրամասների: Տվյալները …

Դուք վաղուց նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի. Նիկոլ Փաշինյանը՝ Հովհաննես Չեքիջյանին

Аравот 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Չեքիջյան, Սիրելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում …



«Խոհարարական աշխարհը աշխարհի ամենահամերաշխ համակցությունն է».Սեդրակ Մամուլյան

Аравот 

«Շարոցը շատ հնուց է մեզ փոխանցվել, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, այն ոչ պակաս, քան 200-300 տարվա պատմություն ունի: Հիմնականում շարոց պատրաստում են Հայաստանի Հանրապետության այն մարզերում, որտեղ ընկույզը շատ է»,- մեզ հետ զրույցում հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Պարոն Մամուլյանը « կիսվեց» շարոցի պատրաստման …

«Թղթե սավառնակներ»՝ պոեզիայի եւ երաժշտության ներդաշնակումով

Аравот 

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լիա Պետրոսյանի և Մարինա Վարդանյանի «Թղթե սավառնակներ» պոեզիայի և երաժշտության երեկոն: Միջոցառման սկզբում Լիա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Նարեկացի արվեստի միությանը իրենց ջերմորեն ընդունելու համար և նվիրեց իր գրքի առաջին նմուշը: Նա ներկայացրեց իր առաջին գրքի՝ «Թղթե սավառնակներ»-ի բանաստեղծությունները՝ Մարինա Վարդանյանի երաժշտության ներքո: Երեկոյի «մեղավորները պատմեցին, որ իրենց ծանոթությունը տեղի …

Րաֆֆի Հերմոն. «Փաստորեն վիզան Ֆրունզիկն էր»

Аравот 

Ռեժիսոր, հասարակական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսը «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի օրերս կայացած դիտմանը պատմում է՝ երբ տարիներ առաջ Մհեր Մկրտչյանն իրեն Հայաստան էր կանչել, Խորհրդային Հայաստանի սահմանն անցնելիս որոշ խնդիրներ էին առաջացել, քանի որ նա ծնվել էր Թուրքիայում, ֆրանսիաբնակ էր։ Պատմում է, որ ցույց տալով Մհեր Մկրտչյանի և իր լուսանկարը, թույլատրել են մուտք գործել Հայաստան։ …

Արժե՞ սպորտի նախարարությունը օպտիմալացնել

Аравот 

Սկսվել է նախարարությունների օպտիմալացման գործընթացը: Ճիշտ է, հայտարարվում է, թե այն քննարկման փուլում է եւ դեռ հայտնի չէ, թե որ նախարարությունները կվերանան եւ որոնք  կմիավորվեն, սակայն արդեն որոշ բաներ գրեթե պարզ են: Մասնավորապես, որ միավորվում են սպորտը, կրթություն-գիտությունը եւ մշակույթը: Որպես հիմնավորում նշվում է, որ այս ոլորտների գործառույթները հաճախակի խաչվում են: Բայց մեր կարծիքով սպորտի …

Դուք դիրիժորական ու երգչախմբային արվեստի ինքնատիպ մարմնավորումն եք. Արմեն Սարգսյանը` Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առթիվ

Аравот 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այօսր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ եռանդ: «Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով …

Ընդդեմ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու ցույցը շարունակվում է

Аравот 

Այսօր Էջմիածին քաղաքում շարունակվում են բողոքի ցույցերն`ընդդեմ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության: Հիշեցնենք, երկու օր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ 25 միլիոն դրամ  գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխել էր: Նույն օրը մի խումբ էջմիածնեցիներ բողոքի ցույցեր էին կազմակերպել, երեկ էլ եկար ժամանակով …

Երնեկ թե այս նոր տարին…

Аравот 

Տարին ավարտվեց: Ավարտվեց արտահերթ ընտրություններով: Շատերի համար փառահեղ ու հաճելի տարի էր, իսկ ոմանց համար՝ չափազանց տհաճ ու չափազանց անհաջող: Այդուհանդերձ, փաստը փաստ է, որ այս տարին արմատապես ու էապես էր տարբերվում իր բոլոր նախորդներից: Հեղափոխական տարի էր: Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունը հաղթանակեց, և բնականաբար հեղափոխության առաջնորդն էլ վարչապետ դարձավ: Ընտրվեց: Համաձայն նոր Սահմանադրության: Փաշինյանի …

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Аравот 

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Սուրբծննդյան տոների գերմանական ավանդական թխվածք՝ Բաումկուխենտորթե (Baumkuchentorte)

Аравот 

Այս հետաքրքիր տորթ-թխվածքի մեջ ինձ ամենաշատը գրավում է նրա պատրաստման յուրօրինակ տեխնոլոգիան, ինչպես նաեւ այն, որ բավականին երկար է թարմ մնում, ավելին՝ մեկ-երկու օր հետո ավելի համեղ է դառնում: Անունը գերմաներենից թարգմանած՝ նշանակում է՝ ծառ-տորթ, քանի որ կողքից, ինչպես նաեւ՝ կտրած վիճակում ծառի շերտեր է հիշեցնում: Նախկինում այս տորթը պատրաստել են բաց կրակի վրա տեղադրված …

Պատահար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

Аравот 

Դեկտեմբերի 23-ին, ժամը 02:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Պիկնիկ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *