Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Декабрь
2018

Новости за 25.12.2018

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը

Аравот 

Նրա հետ պայմանագիրը ստորագրվել է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն երկարաձգելու հնարավորություն էլ է նախատեսվում: Արթուր Պետրոսյանը  մարզել է մի շարք եվրոպական ակումբներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գևորգ Ավագյանն ազատվել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից

Аравот 

Հայաստանի Հանրապետության Վարչապետ 24 Դեկտեմբերի 2018, 1667 – Ա ԳԵՎՈՐԳ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գևորգ Ավագյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից։   Նիկոլ Փաշինյան

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի. «Լավագույն ընտանիքը Հայաստանում է»

Аравот 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարեկամ, իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հերթական անգամ դեկտեմբերի  25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ նվագախմբի հետ՝ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Ծրագրում՝ Էննիո Մորիկոնե, Մարտին Պալմեր, Աստոր Պիացոլլա, Ռոբերտո դի Մարինո: Ընդ որում Պալմերի «Տարվա եղանակները» գրվել է հատուկ Պիետրոդարկիի համար: Ճանաչված երաժիշտը ֆանտաստիկ որակեց …

Նիկոլայ Ծատուրյանի անեկդոտը՝ մշակույթի նախարարությունը լուծարելու մասին (Տեսանյութ)

Аравот 

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, անդրադառնալով մշակույթի նախարարությունը լուծարելու մասին մտադրությանը, մի անեկդոտ պատմեց․ «Հայկական ռադիոյի մի հին անեկդոտ կա, ադրբեջանցիներն ասում են՝ էս հայերին ինչի՞ է պետք ջըրփըրկ վարչություն, ծով չունեն, Հայկական ռադիոն ասում է, իսկ ադրբեջանցիներին ինչի՞ է պետք մշակույթի նախարարություն, մշակույթ չունեն։ …

Հայաստանի թոփ-10 գլխավոր իրադարձությունները 2018-ին, որոնք փոխում են մեր երկիրը

Аравот 

Մենք հպարտություն զգացինք, երբ բրիտանական հեղինակավոր «Էքոնոմիսթ»-ը Հայաստանը ճանաչեց «Տարվա երկիր»։ Հիանալի է, երբ մամուլի բազմադարյա ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ երկրների պարբերականների ուշադրությունը դրական իմաստով ուղղվում է դեպի քո երկիրը։ Բրիտանացի գործընկերները խմբագրականում նշում են, որ մեր երկրին՝ «հինավուրց եւ հաճախ վատ կառավարվող մի պետությանը, որը գտնվում է անհանգիստ տարածաշրջանում», այս տարի «հաջողվեց անցկացնել ժողովրդավարական փոփոխություններ՝ …

«Դեմ առ դեմ». Դավիթ Խաժակյան-Գրիգոր Երիցյան

Аравот 

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Aravot.am կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Երեւանի ավագանու որոշմամբ՝ 2019 թվականից բարձրանալու են տեղական տուրքերի դրույքաչափերը: Արդյոք այս որոշումից տուժելու են փոքր ու միջին ձեռներեցները, ում վրա է տարածվում որոշումը: Այս եւ այլ հարցեր ենք քննարկելու Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի եւ «Իմ քայլը» …



«ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության ամենակարևոր նպատակը ՀՀ քաղաքացիներին նոր հնարավորությունները հասանելի դարձնելն է». Նիկոլ Փաշինյան

Аравот 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք: Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ, կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ, բանկային համակարգի հարգելի …

«Առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել ԼՂ-ի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը». Նիկոլ Փաշինյան

Аравот 

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը

Կոմունիստները բողոքում են՝ ինչո՞ւ պիտի «Ինչ, որտեղ, երբ» խաղը հայերեն լինի, բյուջեի հաշվին անգլերեն սովորեցնեն, Սվիտալսկուն էլ չստիպեն, որ հայերեն խոսի

Аравот 

Երջանիկ Ղազարյանն ասաց. «Խի՞ են ԵՄ դեսպանները, դեսպանատան աշխատողները, Պյոտր Սվիտալսկու նմանները անգլերեն խոսում մամուլի ասուլիսին»: Լրագրողները նկատեցին՝ այդ ասուլիսները հայերեն թարգմանությամբ են ուղեկցվում՝ նա էլ թե՝ «կոնֆերանսի ժամանակ՝ հա, բայց առանձին հարցազրույցներում ոչ մի բան էլ չի թարգմանվում: Ինչպես անգլերենն են փորձում ապացուցել, որ միջազգային հաղորդակցման լեզու է, այնպես էլ ռուսերենն է միջազգային լեզու»:

«Մենք չեն պատրաստվում որևէ կերպ ազդել ընդդիմության գործունեության վրա». «Ա1+»

Аравот 

«Ա1+»-ի հյուրն է  ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանը –ՀՀԿ-ն, որը, թերևս, գլխավոր ընդդիմադիր ուժն էր, չանցավ խորհրդարան: Սա դիտարկում եք որպես առավելությո՞ւն, թե՞ թերություն՝ նոր ձևավորված Ազգային ժողովի համար: -Սա համարում եմ փաստ: Այն ընտրողների քաղաքական գնահատականն էր ՀՀԿ-ի երկարամյա կառավարմանը: – ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն,  կարծես ընդդիմություն են միմյանց հանդեպ և ոչ թե …

Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվելու Թուրքիայի նախապայմանը. Ermenihaber.am

Аравот 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-թուրքական հարաբերություններից: Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարությանը, թե Երևանն առանց նախապայմանների պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, Չավուշօղլուն ասել է. «Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ... Читать дальше...

Պլանային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում դեկտեմբերի 27-ին

Аравот 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 27-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ 1, 2, 5, 6, 7, 8, 9, 11, 13, Նորքի այգիներ, Սերո Խանզադյան փողոցի, Սերո Խանզադյան փ. 1-ին և 2-րդ նրբանցքների, Նորքի 1-ին նրբանցքի, Հովսեփյան փողոցի 60-90 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում …

Չեմ ասում եղբայրական պետություն, կլինենք գործընկերներ. Լուկաշենկոն՝ Մոսկվայի հետ հարաբերությունների մասին

Аравот 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանը չանվանել եղբայրական պետություն, քանի որ երկու երկրների հարաբերությունները սկսել են այլ կերպ ընկալվել: Այս մասին նա ասել է Մոսկվայի հետ համագործակցության արդի հարցերով խորհրդակցության ժամանակ: Նա մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը առանցքային արտաքին գործընկեր է Բելառուսի համար: «Ես արդեն չեմ ասում եղբայրական պետություն, քանի որ, ինչպես ինձ տեղեկացնում …

Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա․ ԱԳՆ

Аравот 

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին Հարց: Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Աննա Նաղդալյան: Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ... Читать дальше...

«Վստրեչի ապեր»-ի գործով դատական նիստերը ցանկանում են դռնփակ անցկացնել․ «Ա1+»

Аравот 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի եւ Գարեգին Իսկանդարյանի գործով դատական նիստը։ Արամ Վարդանյանը  մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգումը կազմակերպելու, ղեկավարելու մեջ։ Իսկ …

Հայաստան, Բելառուս, Ռուսաստան՝ ոչ դաշնակցային եռանկյունի

Аравот 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը հետաքրքիր եռանկյունի է առաջացրել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև հարաբերություններում։ Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Մոսկվայում սպասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ ղեկավարի հետ։ Հենց այս հանդիպումների արդյունքում էլ, ամենայն հավանականությամբ, կհանգուցալուծվի …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *