Добавить новость
smi24.net
Аравот
Декабрь
2018

Новости за 26.12.2018

Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան. Ermenihaber.am

Аравот 

Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար: Խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված հիշյալ միջնորդության մեջ 8 պատգամավորի անվանացանկում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանի անունը: Մնացյալ 7 հոգուց 5-ը դարձյալ HDP-ից են: Ցուցակում զարմանալիորեն հայտնվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի …

Վանաձորցի վարորդները ստեղծել են 100 մետր բարձրությամբ տոնածառ (Տեսանյութ)

Аравот 

Այսօր «Վանաձորի վարորդների ակումբը» նշում է կազմավորման 1 տարին: Խմբի վարորդները որոշել էին ծննդյան օրը նշել յուրահատուկ ձեւով: 60-ից ավելի վարորդներ հավաքվել ու մեքենաներով տոնածառ են ստեղծել: Մի քանի ժամ շարունակ Հայքի հրապարակում վարորդները հանդես եկան նաեւ ցուցադրական ելույթներով: Երեւանից հետո Վանաձորը երկրորդ քաղաքն էր, որ հանդես եկավ նման նախաձեռնությամբ. «Երեւանում անցած տարի նմանատիպ միջոցառում …

Գեղամ Մանուկյանը՝ ՀՅԴ-ում սերնդափոխության մասին

Аравот 

Մեր հարցին՝ Դուք զգո՞ւմ եք ՀՅԴ-ի վերնախավում փոփոխության անհրաժեշտությունը, սերնդափոխության անհրաժեշտությունը՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Սերնդափոխությունը ո՞րն է, հիմա բոլորը պատկերացնում են, որ ինչպես Հայաստանի կառավարության դեպքում է 26 տարեկաններով պիտի պետություն ղեկավարեն, կուսակցությո՞ւն ղեկավարեն, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչը այդպե՞ս պետք է լինի»:

Հայաստանի գավաթի խաղարկության արդյունքներով ձեւավորվում է հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը

Аравот 

Երեկ նախկին «Միկա» դահլիճում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունն անվանեց քաշային կարգերի հաղթողներին: Ոսկե մեդալ նվաճեցին. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 72 կգ՝ Կարեն Կալաչյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 82 կգ՝ Սարգիս Քոչարյան, 87 կգ՝  Գեղամ Թորգոմյան, 97 կգ՝ Արթուր Շահինյան, 130 …

Ուրախ լուր Սամվել Բալասանյանից․ մարզխորհրդի նիստին նա բարձրացրեց գյուղապետերի մռայլ տրամադրությունը

Аравот 

Այսօր մարզխորհրդի տարեվերջյան նիստին, որը ժամեր տևեց․ յուրաքանչյուր վարչության պետ հանդես եկավ զեկույցով՝ թվախեղդ անելով ներկաներին, Սամվել Բալասանյանը հանդես եկավ մի առաջարկով՝ ուրախ տրամադրություն հաղորդելով։  Նա առաջարկն արեց ոչ որպես քաղաքապետ, այլ որպես գործարար։ Սամվել Բալասանյանն ասաց, որ իր ածիկի գործարանի համար անհրաժեշտ է բարձրորակ գարի, մինչդեռ Հայաստանում  գյուղացիները զլանում են մշակել ու ստանալ իր …

Նախապայմանային արձագանքումներ

Аравот 

Արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ Բաքուն եւ Անկարան գրանցում են հաջորդական հայտարարություններ։ Ըստ էության նույն հանկերգի վերաբարձրաձայնումն է, որը արձանագրվում է պարզապես այն թյուր տպավորությունը թողելու, որ բանակցային նոր մեկնարկի ազդանշան է տրվել։ Առաջին անգամ չէ, որ Բաքուն եւ Անկարան իմիտացիոն քարոզչաքաղաքական գործողություններ են իրականացնում հատկապես արցախյան հակամարտության լուծման առումով ապատեղեկատվության միտումով։ Ներկա պահին նման գործողության …

Այսօր որոշվեցին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Аравот 

Նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2018 թվականի առաջնությունը, որին մասնակցեց ավելի քան 80 ըմբիշ: Ըստ քաշային կարգերի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 57 կգ՝ Վաղինակ Մաթեւոսյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 74 կգ՝ Վարուժան Կաջոյան, 79 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 92 կգ՝ Սարգիս …

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, որոշակի շոկ է նաև մամուլի համար. Նիկոլ Փաշինյան

Аравот 

«ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար». Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին



Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումներից մեկը մեկնել է առաջնագիծ. Razm.info

Аравот 

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկն արդեն մեկնել  է հայ-ադրբեջանական շփման գծի մարտական որոշ դիրքեր: Այս մասին ասվում է ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է Պետական սահմանապահ ծառայությանը պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին Նշենք, որ խոսքը դեռևս Ղազախ-Աղստաֆա սահմանի …

«Փյունիկ»-ի հիմնադիր նախագահ Ջեմբերջյանը գիտի Լևոն Սարգսյանի գտնվելու վայրը. «Ազատություն»

Аравот 

«Ջի-Էլ-ՋԻ Փրոջեկտ Քոմփանի»-ի բաժնետեր և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը տեղյակ է, թե որտեղ է հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի, նրա դստեր ու որդու՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված է քրեական գործ: «Ազատության» հետ զրույցում Հատուկ քննչական ծառայությունից վերահաստատեցին Լևոն Սարգսյանի նկատմամբ …

Ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց ապահովել Ֆերդինանդ Կարապետյանի անվտանգությունը

Аравот 

Այսօր ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ու Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հանդիպեցին լրատվամիջոցների հետ: Արմեն Նազարյանը մրցաշրջանը գնահատեց հաջող, սակայն նշեց, որ այն ավելի կլիներ, եթե իր սանը մասնակցեր Բաքվում անցկացված աշխարհի առաջնությանը: «2018 թվականին շատ մրցաշարեր ունեինք: Տարին սկսեցինք մի շարք միջազգային մրցաշարերով՝ «Գրան Պրիներով», «Գրան Շլեմներով»: Ֆերդինանդը առաջինում ունեցավ առաջին, …

Անձեռնմխելի են հայ մշակույթը եւ հայկական սփյուռքը

Аравот 

Հանրությունը դեռ չի հասցրել լիովին ընկալել ու քննադատել առնվազն ևս երկու տարի կռացած երթևեկելու, ամենօրյա տրանսպորտային խցանումների մեջ հայտնվելու, հին վերելակներով ահաբեկված տեղաշարժվելու և քաղաքային իշխանության ներկայացրած այլ «հեռանկարները», իսկ  գործող իշխանությունն արդեն նախաձեռնել է հերթական  «բարեփոխումը»` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն արդեն իսկ արժանացել …

Երկու նոր մեղադրանք՝ Վահագն Հարությունյանին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Аравот 

Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից որոշում է կայացվել լրացնել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը: Aravot.am-ի հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց. «Բացի նախկինում Վահագն Հարությունյանին վերագրվող՝ գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, նա նաև մեղադրվում է կամ որպես մեղադրյալ է ներգրավվել 308-րդ հոդվածի երկրորդ մասի և 309-րդ հոդվածի երկրորդ …

Ո՞վ կլինի Շիրակի մարզպետ․ Կարեն Սարուխանյանի պարզաբանումը

Аравот 

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են իրական այն լուրերը, թե ինքը պատրաստվում է գնալ Ազգային ժողով՝ օրենսդիր աշխատանքի։ Մենք նաև նշեցինք, որ որպես մարզպետացուներ՝ տարբեր անձանց անուններ են շրջանառվում, այդ թվում նաև փոխմարզպետների։ Կարեն Սարուխանյանն ասաց․ «Ասեմ, որ լուրջ չեմ համարում անունների շրջանառությունը, որովհետև գործող մարզպետ կա և անկախ ամեն ինչից, իմ ցանկություններից, …

Դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը

Аравот 

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև բարձր (ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության) ձայներ, որից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը: Նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և …

Նախարարի պաշտոնական էլեկտրոնային փոստին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված նամակները հրապարակելու օրենսդրական պահանջ չկա

Аравот 

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն էր տարածել այն մասին, որ Բնապահպանության նախարարությունն իրենց հարցումն անպատասխան է թողել և չի տրամադրել նախարարի էլեկտրոնային փոստին Ամուլսարի ծրագրի վերաբերյալ փորձագետի ուղարկած կարծիքը։ Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նախարարի պաշտոնական էլեկտրոնային փոստին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված նամակները հրապարակելու օրենսդրական պահանջ չկա,  առավել ևս, երբ ուղարկված նյութի …

Հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Аравот 

Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են  ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի... Читать дальше...

Հայ դայակին տարել են Ստամբուլ ու ենթարկել սեքս ստրկության. Թրաֆիքինգի թեմայով լուսաբանման մրցանակակիրները հայտնի են

Аравот 

Արմինեն հրապարակման մեջ ներկայացրել է մի հայ աղջկա՝ դայակի պատմություն, թե ինչպես են նրան առաջարկել ամսական 1000 դոլար աշխատավարձով փոքրիկ հայ երեխայի խնամել Հունաստանում, մտածել է՝ կգնա, նաեւ այնտեղ կգտնի իր կյանքի մեծ սերը, ռոմանտիկ ու լավ տրամադրությամբ, մեծ երազանքներով մեկնել է ծանոթի հետ Ստամբուլ, որտեղից էլ պետք է իբր գնային Հունաստան:

Ոստիկանությունը չարաշահման նոր դեպքեր է բացահայտել

Аравот 

Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում: Օրերս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի …

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է ԼՂ կարգավորման հստակ ժամկետներ նշել

Аравот 

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն բան կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծման համար, բայց հրաժարվել է կոնկրետ ժամկետներ նշել: «Մենք ժամանակային շրջանակներ չենք դնում, մշտապես հանդես ենք գալիս շուտափույթ կարգավորման օգտին և դրա համար կձեռնարկենք բոլոր միջոցները»,- ասել է Զախարովան: Ընդ որում, նա կարգավորման ժամկետներ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *